«Tech Week Artsakh 2021»-ը շատ ակտիվ անցավ. Արցախի տնտեսությունը պետք է զարգացնել ՏՏ ոլորտի հիմքերով. Պողոսյան

Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում անցկացվեց «Tech Week Artsakh 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կենտրոնացրեց հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերություններին:

Այն կազմակերպվել էր «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» եւ «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։ Իսկ միջոցառումն անցկացվեց Ստեփանակերտում: Միջոցառման գլխավոր նպատակներից էր համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը, մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաեւ նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։

Թե ինչ արդյունք արձանագրվեց եւ ինչ պետք է սպասել առաջիկայում՝ մեր զրույցում մանրամասնել է միջոցառման կազմակերպիչներից «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության համահիմնադիր Գեւորգ Պողոսյանը:

- Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս անցան «Tech Week Artsakh 2021» միջոցառումները: Գո՞հ եք մասնակցությունից:

- Իրականում շատ լավ անցավ, շատ ակտիվ: Այս տարվա ապրիլ ամսին տեղի էր ունեցել «Ֆորմուլա Գորիս» կոնֆերանսը, որով մենք բավականին ոգեւորված էինք՝ հաշվի առնելով, թե ինչքան շատ մարդ էր եկել, ինչքան ակտիվ ու ոգեւորված էին երիտասարդները: Այդ միջոցառման ժամանակ հյուրերի մեջ էր նաեւ Արցախի ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանը, եւ նրա հետ խոսեցինք այն մասին, որ կարելի է նմանատիպ միջոցառում անցկացնել Արցախում եւ հենց «Tech Week»-ի մասին խոսեցինք, որը անցած տարի նախատեսված էր Գորիսում, սակայն հետաձգվեց նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով: Արդյունքում այս միջոցառումը Ստեփանակերտում արեցինք եւ մեր ոգեւորությունը կրկնապատկվեց. 1500-ից ավելի գրանցված մասնակիցներ կային, որոնցից 1000-ը Արցախից, 500-ը՝ ՀՀ մարզերից:

- Հնարավորություն տեսնո՞ւմ եք պատերազմի հետեւանքով տնտեսությունը կորցրած երկիրը ՏՏ ոլորտի հիմքերով զարգացնելու: Ըստ ձեզ, այս ոլորտը որքանո՞վ է հետաքրքրում բնակիչներին:

- Ամբողջ հարցն այն է, որ հենց այս ոլորտով ենք տեսնում տնտեսությունը զարգացնելու հնարավորությունը՝ հատկապես պատերազմից հետո, հատկապես այս բլոկադայի վիճակում, երբ փաստացի ընդամենը 1 ճանապարհ կա Արցախ գնալ-գալու եւ հայերի համար է այդ ճանապարհը, քանի որ օտարերկրացիները հատուկ թույլտվություն պետք է ունենան: Բացի այդ, բավականաչափ տարածքներ կորցնելու պատճառով մարդիկ էլ ավելի են կոտրվել, հետեւաբար իրավիճակը հասել է նրան, որ լավագույն ճանապարհը տնտեսությունը զարգացնելու՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, ինտերնետի միջոցով՝ միջազգային շուկա դուրս գալն է: Հիմնականում 3 ուղղություն կա՝ պրոդուկտներ արտադրել ու վաճառել ամբողջ աշխարհում, ծառայություն ստեղծել ու ամբողջ աշխարհին մատուցել եւ երրորդը՝ ընդունվել աշխատանքի հեռավար կարգով, թե՛ հայկական, թե՛ միջազգային կազմակերպություններում: Այս ամենի համար պարտադիր է տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներին, որ կարողանաս վարժ օգտվել եւ հեռավար աշխատել: Բացի այդ այն մասնագիտացումները, որոնց կարիքն աշխարհն ունի այս պահի դրությամբ՝ հիմնականում թվային ուղղությունների հետ են կապված:

Ինչ վերաբերում է բնակիչների հետաքրքրությանը, ցավոք, այն մեծ չէ եւ շատ քիչ քանակի մարդիկ են զբաղված այս ոլորտում: Ցավոք, երիտասարդները մեծ հնարավորություններ չունեն այս ոլորտ մտնելու: Դրա համար առնվազն բարձր որակի ինտերնետ է պետք ամբողջ Արցախում: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որքանով տեղյակ եմ զբաղվում է խնդիրը լուծելու հարցով: Մի քանի միլիոն դոլար էր անհրաժեշտ, որ յուրաքանչյուր համայնք լայնաշերտ ինտերնետային մալուխներ հասնեն: Դրանից բացի ամբողջ բարձր տեխնոլոգիական համայնքի ներգրավվածության կարիքը կա այստեղ, թե՛ որպես դասախոս գալու եւ բնակիչների հետ շփվելու առումով, թե՛ աշխատատեղեր ստեղծելու: Այսինքն, Արցախում պետք է ինֆորմացիա, կրթություն, իսկ որպեսզի դա հասանելի լինի, անհրաժեշտ է շատ բարձր որակի ինտերնետ: Բացի այդ, երբ խոսում ենք միջազգային շուկա դուրս գալու մասին, անհրաժեշտ է նաեւ, որ  անգլերեն իմացող դասախոսները գան Արցախ՝ երիտասարդներին եւ երեխաներին դասավանդելու, թեկուզ ժամանակավոր:

- Ի՞նչ սպասել այս միջոցառումից հետո, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ռեալ ներդրումներ ցանկանո՞ւմ են անել Արցախում:

- «Tech Week»-ի ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Անգամ հուշագիր է ստորագրվել «Tech Week»-ի, Արցախի Կառավարության ու «Արդյունավետ Կառավարություն» հիմնադրամի միջեւ: Հուշագրով նախատեսված է, որ մի կողմից ամբողջ Արցախում պետք է ինտենսիվ քարոզչություն իրականացվի միջազգային շուկայում ծառայություններ ու ապրանքներ վաճառելու հնարավորության մասին, մյուս կողմից պետք է կրթական ծրագիր իրականացվի՝ Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում: Պետք է «coworking space»-եր (գործընկերային տարածք) կառուցվեն, որտեղ հետաքրքրված երիտասարդներին դրսից եկած տարբեր մասնագետներ դասեր կտան, եւ նրանք ինտենսիվ կուրսեր կանցնեն: Բացի այդ աշխատանքի տեղավորման առումով 15-17 կազմակերպություն «Tech Week»-ի մասնակիցներից նախնական հանձնառություն են վերցրել, որ եթե որոշ ուղղություններով մասնագետներ կրթվեն Արցախում, ապա իրենք հեռավար կարգով պատրաստ են աշխատանքի ընդունել: Պատերազմից հետո շատերն առաջին անգամ էին Արցախում եւ տեսան, թե ինչ հանգիստ է այնտեղ վիճակը, նաեւ տեսան, թե ինչ մեծ գիտելիքի սով կա եւ ինչքան բաց կա միջազգային շուկայում Արցախից նստած ապրանք վաճառելու առումով: Համոզված եմ՝ շատերն ավելի հաճախ կսկսեն գալ Արցախ եւ սա շարունակական կապ կլինի, որն էլ իր պտուղները կտա:

- Հիմնականում ՏՏ ոլորտի ո՞ր ուղղությունն եք ցանկանում առաջ տանել Արցախում՝ տեխնոլոգիակա՞ն, թե՞ ծրագրային:

- Թե՛ մեկը, թե՛ մյուսը, «Tech Week»-ի շրջանակներում նաեւ «Արմաթ» լաբորատորիա բացվեց  Կարմիր շուկայում: Ընթացքում պարզ կդառնա, թե որ ուղղությունն ավելի մեծ պոտենցիալ ունի, եւ հնարավոր է, որ դրա վրա շեշտադրումն ավելի մեծանա:

- Սրա նպատակը Արցախում ՏՏ ոլորտը գոնե Հայաստանի մակարդակին հասցնե՞լն է, թե՞ ավելի բարձր շեմ է դրված:

- Թե՛ սրա նպատակը, թե՛ մեր մնացած գործերի նպատակը ըստ էության համամարդկային արժեքներ ստեղծելն է: Ոչ մի դեպքում այնպիսի նշաձող չկա դրված, որ գոնե հասնենք այստեղ կամ այնտեղ: Նշաձողը պրոդուկտներ եւ ծառայություններ ստեղծելն է համայն մարդկության համար, այսինքն՝ այն որակի, որ մրցունակ լինի ամբողջ աշխարհում:

- Առաջիկայում նմանատիպ միջոցառումներ սպասվո՞ւմ են Արցախում:

- Հենց «Tech Week»-ի մասշտաբի՝ չեմ կարծում, «Tech Week»-ը եկող տարի կլինի Գյումրիում: Բայց այլ միջոցառումներ միանշանակ կլինեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1919 դիտում

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել