Գետափի 35-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել իր հորը սպանողին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Գետափի 35-ամյա բնակիչն իր հոր քառասունքի օրը դանակով հարվածներ է հասցրել հորը սպանողին՝ վրեժխնդիր լինելու նպատակով:

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով մանրամասներ:

Այսպես՝

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գետափ գյուղի 35-ամյա բնակիչը, Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ իր հոր առողջությանը ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ հոր մահն առաջացնելու կապակցությամբ նրա 43-ամյա եղբոր հետ գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, 2021թ. ապրիլի 5-ին՝ հոր մահվան քառասունքի ծիսական արարողության օրը, գտնվելով ոչ սթափ վիճակում, որոշել է վրեժխնդիր լինել: Այդ նպատակով նա նույն քաղաքում գործող առևտրի սրահից գնել է գաղտնի փականով ծալովի դանակ, որից հետո նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, իր վարած «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայով միայնակ գնացել է Երևանյան խճուղում գործող՝ Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչին պատկանող և նրա եղբոր կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետ:

Հանդիպելով վերջինիս՝ իր հոր մահվան կապակցությամբ նրանից պարզաբանումներ ստանալու համար պահանջել է առանձնանալ: 43-ամյա տղամարդն առաջարկել է զրուցել ավտոտեխսպասարկման կետի ներսում գտնվող սենյակում, որտեղ վերջիններիս միջև զրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 35-ամյա տղամարդը Եղեգնաձոր քաղաքի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հրել և գցել է նրան սենյակում գտնվող բազկաթոռի վրա և իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ հասցրել վերջինիս կենսականորեն կարևոր օրգանների շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 35-ամյա տղամարդու եղբայրը և հորեղբոր որդին, որոնք հեռախոսազանգով տեղեկացվել և ժամանել էին ավտոտեխսպասարկման կետ, միջամտել են և կանխել:

Եղեգնաձոր քաղաքի բնակչի ուղղությամբ դանակի հարվածներ հասցնելիս՝ 35-ամյա տղամարդը պատահաբար նույն դանակով մեկ անգամ հարվածել է նաև վիճաբանությանը միջամտած իր հորեղբոր որդուն ՝ անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Տպել
8540 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը