Հեղեղված ու ավերված ճանապարհներ, լողացող մեքենաներ ու առաջին զոհերը. Սոչիում հեղեղումները շարունակվում են (լուսանկարներ)

Փողոցներում լողացող տասնյակ մեքենաներ, ավերված գազի ու ջրի խողովակներ, փլված սանդուղքներ ու վարար գետեր՝ անմիջապես պատուհանների ու տանիքների վրայով:  Սոչիում արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է:

Տեղացած սաստիկ հորդառատ անձրևը հեղեղումների պատճառ է դարձել, հուներից դուրս եկել ու վարարել են 2 խոշոր գետերը՝ լցվելով քաղաքի փողոցներ ու հեղեղելով դրանք: Ռոսհիդրոմետ կենտրոնը հայտնել էր, որ տեղումներն ու ջրհեղեղը, ամենայն հավանականությամբ, դադարելու էին այսօր՝ հուլիսի 6-ին, սակայն այսօր կրկին հորդառատ անձրև է տեղացել՝ ուղեկցվելով ուժհին քամով: Հեղեղումների հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել, նրանցից մեկը երեխա է:

Երիտասարդ ընտանիքը եղել է մեքենայի մեջ, երբ մեծ արագությամբ հոսող ջուրը՝ վարարելով ու հեղեղելով փողոցը, քշել-տարել է մեքենան, այնուհետ շուռ տվել այն: Մեքենայի ներսում են մնացել ու մահացել 36-ամյա մի կին դստեր՝ 13-ամյա աղջնակի հետ: Ընտանիքի հորը հաջողվել է դուրս գալ մեքենայի պատուհանից ու փրկվել: 71-ամյա մի տղամարդու էլ մահացած են գտել իր տան մեջ. Նա խեղդվել է ջրի հոսքից: Երեկոյան արդեն հայտնի է դարձել չորրոդ մահացածի՝ երիտասարդ աղջկա մասին:

Ջուբգա-Սոչի դաշնային մայրուղու երթևեկությունը արգելափակված է Լերմոնտովո գյուղի մերձակայքում սելավատարի հեղեղի պատճառով:

Մայրուղուց բացի, ավելի քան հազար մարդով բնակեցված մի քանի տարածքներ շարունակում են հեղեղված մնալ: Ջուրը հոսում է երթևեկելի մասի երկայնքով, ասֆալտապատ ճանապարհահատվածը մասամբ քանդվել է՝ ջրի ուժգին հոսքի պատճառով՝ դառնալով միակողմանի:

Հենց Ջուբգա գյուղի մերձակայքում գտնվող մայրուղում տեղատարափ անձրևի և գետերի վարարման հետևանքով են մահացել վերը նշված մայրն ու դուստրը, որոնք Սվերդլովսկի շրջանից են ժամանած եղել:

Կուբանի պետավտոտեսչությունը վարորդներին հորդորել է զերծ մնալ ճանապարհորդելուց: Գորյաչի Կլյուչից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները  փոխադրումներն ուղղում են դեպի Ապշերոնսկ, Տուապսեից՝  Մայկոպ, Շահումյանի լեռնանցքով: 

Ասֆալտապատ մայրուղու՝ ջրից ավերված հատվածը պահանջում է լայնածավալ վթարավերականգնողական աշխատանք:

«Փորձագետները գրանցում են դաշնային ճանապարհի հիմնական հունի ճանապարհի մայթի տեղական էրոզիայի մի քանի գոտիներ, ինչը թույլ չի տա մեզ սահմանափակվել միայն նստվածքների լուծարումով, բայց կանխորոշվում է արտակարգ իրավիճակների վերականգնման լայնածավալ աշխատանքների անհրաժեշտությունը: Հզոր ջրի հոսքը ոչ միայն վնասել է ճանապարհը, այլ բառացիորեն լվացրել է մի շարք շինություններ՝ դաշնային մայրուղու և ծովի միջև ընկած հատվածում: Ճանապարհին պատճառված վնասի չափը դեռ պետք է պարզվի », - РИА Новости-ին հայտնել են տեղի ճանշինի մամուլի ծառայությունից:

377 բակի տարածքներ և 314 տնային տնտեսություններ, որոնցում 1093 մարդ է ապրում, շարունակում են ջրհեղեղի  գոտում մնալ, հայտնում է Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Կիրակի օրը Սոչիում հորդառատ անձրևներ են սկսվել: Հետագայում վատ եղանակը տեղափոխվեց դեպի Տուապսեի շրջան: Գետերի մակարդակի սաստիկ բարձրացման ր հեղեղումների պատճառով այնտեղ է գործուղվել Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբի ավիափոխադրողների խումբը: Ըստ կանխատեսումների, ցիկլոնը կանցնի ամբողջ Կուբանում  երկու օրվա ընթացքում:

Վատ եղանակի պատճառով արտակարգ ռեժիմ է մտցվել Տուապսեում, Սլավյանսկում, Սեվերսկի շրջանում, ինչպես նաև Սոչի, Գելենջիկ և Գորյաչի Կլյուչ քաղաքներում: Սոչիում բոլոր լողափերը փակ են:

Интерфакс-ը գրում է, որ տասնյակ ծառեր են տապալվել են, բազմաթիվ տներից տանիքներ են պոկվել: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հանձնարարել է նախապատրաստվել Սոչիի հնարավոր ջրհեղեղներից մարդկանց տարհանմանը և կազմակերպել ժամանակավոր տեղակայման կենտրոններ՝ եռօրյա սնունդով:

Սոչիի Խոստա շրջանում հեղեղվել է միակ հիվանդանոցը, իկ Կեպշա գյուղում փրկարարները մանկապարտեզից տարհանել են ներսում արգելափակված հինգ երեխաների և երկու մեծահասակների:

«Alean Sputnik» հյուրատանը ևս խնդիր է առաջացել. Գետի հունում առաջացել է գերանների խցանում, ջրհեղեղ սկսվել հենց այդ հատվածում:

Սոչին այս շրջանում լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով, քանի որ զբոսաշրջային բազմաթիվ այլ ուղղություններ փակ են կորոնավիրուսի պատճառով: 

«Մենք ունենք 20 գետեր, բոլորնի մոտ էլ հերթապահում են փրկարարական ջոկատները՝ ջրի հուներն ամրացնելով: Բոլոր ուժերն ու միջոցները պատրաստ են տարհանման», - ասել են Սոչիի վարչակազմի մամուլի ծառայությունից: Մասնավորապես, արձանագրվել է Խորոտա և Մացեստա գետերի վարարում:

12 ժամվա ընթացքում, քաղաքում եղել է տեղումների ամսական նորմայից ավելին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4430 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ