Երևան
12 °C
Երեկ «Հաղթանակ» զբոսայգուց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված ԱՄՆ քաղաքացի 17-ամյա Ռոբերտ Օ.-ի վիճակը գնահատվում է կայուն: Ոտքի վրա առկա են քերծվածքներ, գլխի մաշկային ծածկույթին կան սալջարդեր: Պատանին բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո անցել է բոլոր հետազոտությունները: Նրա քույրը՝ 18-ամյա Նատալյա Օ.-ն, ձեռքի հատվածում է ստացել վնասվածքները, հիվանդանոցում անցել է համապատասխան զննում, որից հետո նույն օրն էլ դուրս է գրվել:
Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
17-ամյա տղան վնասվածքները ստացել է «Հաղթանակ» զբոսայգու «Մրրիկ» ատրակցիոնի հետևանքով: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վնասվածքները եղել են ատրակցիոնի նստատեղի պոկվելու հետևանքով, ընդ որում՝ տուժել է և՛ տղան, և՛ նրա 18-ամյա քույրը: Սակայն զբոսայգու տնօրեն Վահրամ Ներսիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տղան միայնակ է ստացել վնասվածքները, չնայած քույրը ատրակցիոնում կողքն է եղել, հնարավոր է՝ ատրակցիոնից փորձել է դուրս գալ դրա ընթացքի ժամանակ, վախի հետևանքով:
«Երեկ էլ դեպքի վայրում ես տեսա երեխային, արագ շտապօգնություն կանչեցինք: Երեկ վերակենդանացման բաժանմունքում է եղել, այսօր տեղափոխել են պալատ, անալիզներ են արել, ամեն ինչ նորմալ է իր հետ: Հիմա նախաքննությունն է գնում, դա էլ կպարզի՝ ինչպես է վնասվածքները ստացել: Ոստիկանները ատրակցիոնը պլոմբել են, ոչ մի կոտրվածք ատրակցիոնի վրա չկա: Հավանաբար վեր է կացել վախից, քանի որ ատրակցիոնը արագ է պտտվում, բայց մենք կանոնակարգ ունենք, էդտեղ գրված է մանրամասն, թե ինչ անեն»,- ասաց տնօրենը և հավելեց, որ գալիս է երեխային տեսակցելուց:
Կանոնակարգը, որի մասին նշում է տնօրենը, փակցված էր ատրակցիոնի կողքի կառույցին, ընդ որում՝ միայն հայերեն տարբերակով: Մեր այցելության պահին էլ զբոսայգին մարդաշատ չէր, տարածքի աշխատողները նշում էին, որ ոչինչ չեն տեսել և լսել՝ կապված դեպքի հետ, իսկ «Մրրիկ» ատրակցիոնի աշխատակիցը տեղում չէր: Ատրակցիոնից էլ ոչինչ պոկված չէր, վագոնները տեղում էին:

Տնօրենից հետաքրքրվեցինք՝ վերջին անգամ ե՞րբ են զբոսայգու ատրակցիոնները անցել սարքավորումների հետ կապված ստուգումները, նա պատասխանեց, որ ատրակցիոնները ամեն օր հսկողության տակ են, իսկ ատրակցիոնների սարքին լինելու վերջին ստուգումները եղել են այս տարվա ապրիլին. «ԱԻՆ-ի կողմից տարեկան մեկ անգամ փորձաքննություն է անցնում: Ամեն օր մինչև հսկիչը չի նայում՝ ճաք կա, ինչ-որ բան եղել է, թե ոչ, ատրակցիոնը չի սկսում աշխատել»:

Մեր այցելության պահին դեպքի վայր եկան նաև ԱԻՆ աշխատակիցները: Մեզ հետ զրույցում նրանք միայն ասացին, որ եկել են տնօրենի հետ խոսելու, տարածքը զննելու համար, որից հետո կհրապարակեն ատրակցիոնի հետ կապված իրենց եզրակացությունը:

Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT