13 երեխա ունեցած եւ մեդալի արժանացած Գևորգն ու Գոհարը լրատվամիջոցներից են իմացել պարգևի մասին. զարմացած չէին

Երեկ ՀՀ նախագահի կողմից «Ծնողական փառքի մեդալի» արժանացած Գեւորգ եւ Գոհար Բեժանյանները լրատվամիջոցներից են իմացել այդ մասին: Առանձնապես զարմացած չէին, բայց ուրախացել էին:

Բեժանյանները պարգեւատրվել են 13 զավակ խնամելու եւ դաստիարակելու, նրանց ֆիզիկական ու բարոյական զարգացումն ապահովելու, ինչպես նաեւ ընտանիքի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Գոհարը 40 տարեկան է, Գեւորգը՝ 44, ունեն 6 տղա, 7 աղջիկ: Ամենամեծը՝ Արեւիկը, արդեն 17 տարեկան է, Յուրան՝ 16, Էլենը՝ 15, Դավիթը՝ 14, Լինան՝ 13, Մերին՝ 12, Ալենը՝ 10, Հովնանը՝ 9, Կարենը՝ 7, Լոիդան՝ 6, Ալեքսը՝ 4, Աննան՝ 1.5, իսկ տան ամենակրտսերը՝ Եվան, 1.5 ամսական է:

Ավագ դստրերին ու որդուն անվանել են հայրական տատիկի եւ պապիկի պատվին, երեխաներից մի քանիսի անուններն էլ ծնողներն ընտրել են Աստվածաշնչից:

Ամուսինները «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեցին, որ հենց սկզբից էլ մտադիր են եղել շատ զավակներ ունենալ: Հարցին, թե կոնկրետ թի՞վ են որոշել, պատասխանեցին՝ ոչ: Տիկին Գոհարը հայտնեց, որ պատրաստ է կրկին մայրանալ: «Մեր ոչ մի երեխային պլանավորած չենք ունեցել: Այդ առումով մեր ավանդական հայկական բարքերին ենք հետեւում, ինչպես մեր տատերն ու պապերն են արել: Առողջ ենք, առողջ երեխաներ ենք ունենում, եթե Աստված կամենա, էլի կունենամ»,- ասաց նա:

Մեր այցելության ժամին երեխաներից միայն մեկը տանը չէր. 15-ամյա Էլենը: Մայրն ասաց, որ Էլենը քննության է, 9-րդ դասարանն է ավարտում: Բեժանյանների տանը զարմանալի հանգստություն եւ ներդաշնակություն էր, երեխաները խնամում էին մեկը մյուսին, գրկում, սիրում, հագնված էին մաքուր եւ կոկիկ: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին նորածին Եվան եւ փոքրիկ Աննան: Բազմանդամ ընտանիքում է ապրում նաեւ Գեւորգ Բեժանյանի հայրը՝ 80-ամյա Յուրա պապիկը:

Բեժանյաններն ապրում են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, վարձակալած տանը, որի համար յուրաքանչյուր ամիս 100 հազար դրամ են վճարում: Միջին մեծության առանձնատուն է, բավականին մեծ բակով ու հողամասով, մի քանի տեսակի պտղատու ծառերով: Ծառաշատ եւ համեմատաբար ավելի արեւկող հատվածում ընտանիքի հայրը երեխաների համար լողավազան է տեղադրել: Ջուր էր լցնում, որ օրվա երկրորդ կեսից հետո երեխաները լողան այնտեղ:

«Տունը 4 սենյակ է, բայց միջանցքն էլ ենք սենյակ սարքել, երեխաներից 4-ն այնտեղ են քնում»,- ասաց Գեւորգը: Գեւորգը ծանր ֆիզիկական աշխատանք չի կարողանում անել, հայտնեց, որ զբաղվում է մեքենաների առքուվաճառքով: Միջնորդ է հանդիսանում: «Շինարարություն կամ նմանատիպ այլ աշխատանք չեմ կարողանում անել, եւ հետո, այդ աշխատանքն անելու իմաստ էլ չկա, օրը ամենաշատը 5-10 հազար դրամ գումար են տալու, դրանով հնարավոր չէ էսքան երեխուն պահել: Կառավարությունից որպես օգնություն ինձ համար շինարարության ժամանակ քար կրելու գործ էին գտել: Էդպիսի գործ ես էլ կարող եմ ճարել, ինձ պետք չէ, որ դրանով Կառավարությունը զբաղվի: Մեր խնդրանքն էր օգնել մեր ընտանիքին մի փոքր ոտքի կանգնել, չգիտեմ, ցածր տոկոսով վարկ տրամադրեին՝ մի փոքրիկ բիզնես դնեինք, ընտանիքով աշխատեինք, երեխաներս արդեն մեծ են, հաստատ կկարողանայինք»,- ասաց Գեւորգ Բեժանյանը:

Ընտանիքը պետությունից ամեն ամիս 115 հազար դրամ նպաստ է ստանում: 1 միլիոն 500 հազար դրամ գումար էլ ստացել են Եվայի ծնվելուց հետո: «Գումարն արդեն վերցրել ենք, ծախսել, մի քիչ պարտքեր ունեինք»,- ասացին նրանք:

Այս ընտանիքին ժամանակին այցելել էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա հոգացել էր, որ մի քանի ամիս ընտանիքն ազատվի կոմունալ վճարներից, տան վարձավճարից: Բեժանյաններին նաեւ որոշակի այլ աջակցություն էր եղել, սակայն տան խնդիրն այդպես էլ չի լուծվել:

«Մենք ամբողջ կյանքում Երեւանում ենք ապրել, իրենք ասում էին, որ որեւէ գյուղում կամ ռայոնում կարող են տեղավորել, բայց չէինք համաձայնել, քանի որ մեզ ռայոնում կամ հեռու գյուղում հարմար չի լինի ապրել, երեխաներն այստեղ դպրոց են գնում, այստեղ է մեզ հարմար: Ռայոն տանելու իմաստն այդպես էլ չհասկացանք, անընդհատ ուզում ենք մարսել, բայց չի լինում: Մենք սովոր չենք գյուղում ապրելու: Եթե շատ երեխա ունենք, պարտադիր պիտի այնտե՞ղ ապրենք: Մեր շրջապատն այստեղ է, մեր ընկերները, որոնք մեզ տարբեր հարցերում են օգնել եւ շարունակում են օգնել: Իմ գործերն էլ մանր-մունր այստեղից, բնականաբար, ավելի հեշտ է կարգավորել: Գյուղում մենք անելիք չունենք»,- ասաց Գեւորգը:

Նա պատմեց, որ իշխանությունների կողմից սկզբից շատ մեծ ուշադրության են արժանացել, բայց հետո՝ անտարբերության, ինչից վիրավորված են. «Ես հասկանում եմ, որ շատ կան բազմազավակ ընտանիքներ, ու ամեն դեպքում գնահատում ենք առաջին տիկնոջ վերաբերմունքը, նա եկավ, մեզ ուշադրության կենտրոնում էր պահում, այդ ընթացքում մեզ տարբեր մարդիկ, մեծահարուստներ որոշակի գումարներով էլ օգնեցին: Բայց որոշ ժամանակ հետո մեզ բոլորը «Ֆեյսբուք»-ում վատ մարդ սարքեցին: Աշխատակազմի ղեկավարը նշել էր, որ ինձ աշխատանք են առաջարկել, ես մերժել եմ, բայց նա չէր պարզաբանել, թե պատճառն ինչ է, որ ես մերժել եմ: Մեջքիս վրա 3 հատ գրիժա (ճողվածք) ունեմ: Կոպիտ ասած՝ էնպես արեցին, որ ձայներս կտրենք, նստենք, ապրենք, ոնց կարող ենք»:

Գոհարն էլ պատմեց, որ վերջին տարբերակով համաձայնել էին նաեւ Երեւանին մոտիկ որեւէ գյուղում ապրել, բայց դա էլ չեղավ օբյեկտիվ պատճառներով: Վերջին անգամ Աննա Հակոբյանի օգնականներից մեկն է զանգահարել, պայմանավորվել են քաղաքին մոտիկ մի հատվածում: «Բայց հետո կորոնավիրուսը տարածվեց, պատերազմ սկսվեց, ու այդպես էլ մեր հարցը մնաց:

Այնուամենայնիվ, Գեւորգն ու Գոհարը չդժգոհեցին սոցիալական վիճակից: Ասացին, որ կարողանում են երեխաների մինիմալ ծախսերը հոգալ: Օրվա մեջ գնում է 10 հատ լավաշ, 5 հատ հաց: «Շատերը պատկերացնում են, թե ղազանով պիտի կերակուր պատրաստեմ, բայց ահա մեր կաթսան»,- ասաց տիկին Գոհարը՝ ցույց տալով այն:

«Էսօր կոլոլակով ճաշ էի սարքել, երեխաների մի մասը կերավ, որն էլ չկերավ, հաց, պանիր ձմերուկ կերավ: Ես դեռ չեմ հասցրել սնվել»,- ասաց մայրը: Սառնարանում ունեին ձու, պանիր, քաղցր պանրիկներ, մի քիչ միրգ ու բանջարեղեն, մի քանի փոքր բանկաներով տոմատ ու ծիրանի ջեմ: Տանտիրուհին ասաց, որ գրանցված են «Դիագոնիա» բարեգործական հիմնադրամում, դրանք նրանք են տվել, սակայն քանի որ ջեմը երեխաները չեն սիրում, մնացել է տեղում: «Ամեն ամիս 5 կապ նպարեղեն են տալիս՝ ձեթ, տոմատ ու էլի նման բաներ, բայց բաներ կան, երեխքին դուր չեն գալիս, չեն ուտում»,- ասաց մայրը:

Ծնողները անչափ կարեւորում են երեխաների կրթությունը: Երեւանում ապրել ցանկանալու պատճառներից մեկն էլ դա է:

Հրաժեշտ տալուց առաջ, երբ ընտանեկան լուսանկար էինք պատրաստվում անել, հարեւաններից մի տարեց կին մոտեցավ ու սկսեց օրհնանքի խոսքեր ասել Բեժանյանների ընտանիքն անդամներին՝ մեծից փոքր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2924 դիտում

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ