Երևան
12 °C
Բուհերի ընդունելության քննական շրջանի առաջին փուլը արդեն մնացել է անցյալում: Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ներկայումս քննվում են առաջին փուլին մասնակցած դիմորդներից ստացված դիմում-բողոքները եւ նախապատրաստվում երկրորդ փուլի քննության կազմակերպմանը:
Սակայն ԳԹԿ-ի հրապարակած վերջին՝ հայոց պատմություն առարկայի քննության արդյունքների մասին քննարկումները շարունակվում են մնալ ֆեյսբուքյան շատ օգտատերերի եւ հատկապես պատմության ուսուցիչների վրդովմունքի եւ տարաբնույթ մեկնաբանությունների պատճառը: Նրանք ֆեյսբուքյան տարբեր խմբերում անվստահություն են հայտնում եւ նշում, որ հավանաբար թեստերի կամ պատասխանների արտահոսք է տեղի ունեցել, եւ դրա պատճառով է, որ այս տարի հայոց պատմություն առարկայից բարձր միավորներ չափից շատ դիմորդներ են ստացել:
Նրանք նախ նշում են, որ այսքան բարձր արդյունքներ հայոց պատմության քննությունից երբեւէ չի գրանցվել, ու ամեն տարվա պես նույն սկզբունքով կազմված թեստերի պարագայում այսքան մեծ տարբերություն լինելը առնվազն կասկածելի է թվում: Մի մասը նշում է, որ խելքին մոտ բան չէ, որ 18-18.75 միավորներ ստացած դիմորդները ավելի քիչ լինեն, քան 19-20 ստացողները: Հիշեցնենք, որ հայոց պատմությու առարկայի միասնական քննությունից 18-20 միավոր հավաքել է 521 դիմորդ կամ մասնակիցների 37.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 131, 19-19.75 միավոր՝ 255, իսկ 20 միավոր՝ 135 դիմորդ։
Ոմանք կարծիք են հայտնում, որ հայոց պատմությունից 135 հոգու 20 ստանալը մի քիչ անտրամաբանական է: Նրանք անհանգստացած են, որ եթե քննաշրջանի ոչ մի առարկայից այդքան շատ 20 միավոր չի գրանցվել, ապա ինչպե՞ս սա տեղի ունեցավ հենց հայոց պատմության առարկայից. ստացվում է՝ թեստե՞րն են համեմատաբար հեշտ եղել, թե՞ դիմորդներն են ավելի լավ պատրաստված եղել:
ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը մեզ հետ զրույցում նախ բացառեց արտահոսք լինելու հանգամանքը եւ նշեց, որ 20 միավորներ ստացողները ամբողջ հանրապետությունով մեկ են բաշխված եղել, այնպես չէ, որ մեկ կամ երկու վարչական շրջանում են 20 միավորներ ստացողներ եղել: Իսկ ինչ վերաբերում է թեստի բարդությանը, նրա խոսքով՝ թեստը միջին բարդության է եղել, եւ դիմորդները պարզապես լավ են պատրաստվել:
Հարցին՝ գուցե այս տարի առաջադրանքներն ավելի հե՞շտ են եղել, ԳԹԿ գլխավոր մասնագետ Արա Նազարյանը պատասխանեց, որ հաշվի առնելով համավարակի պայմանները՝ թեստը կազմվել է միջին բարդության. դիմորդները լավ են պատրաստվել, ուստի բարձր արդյունքը նաեւ այդ հանգամանքով է պայմանավորված: Նրա խոսքով՝ առարկայի քննական թեստի բովանդակության հետ կապված բողոքներ չեն եղել:
Արա Նազարյանը հավելեց, որ աշակերտները ավագ դպրոցում 3 տարի խորացված անցնում են հոսքային առարկաները, իսկ վերջին 4 տարում ո՛չ քննական ծրագիրն է փոխվել, ո՛չ էլ շտեմարանները, դրա համար դիմորդների համար հեշտ է եղել լավ պատրաստվելը:
Համեմատական անցկացնելով անցած տարվա թեստերի հետ՝ ԳԹԿ գլխավոր մասնագետը նշեց, որ անցած տարվա թեստերում մի քանի առաջադրանքներ են փոքր-ինչ բարդ եղել, սակայն այլ էական տարբերություններ այս եւ անցյալ տարվա թեստերի միջեւ չկան:
Ինչ վերաբերում է անցյալ տարի հայոց պատմություն առարկայի միասնական քննությունից գրանցված արդյունքներին, ԳԹԿ-ից ասացին, որ տվյալները կկարողանան հաղորդել երկուշաբթի։
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT