Խմելու ջուրը թունավորվա՞ծ է. Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից ծնողներին հրահանգել են երեխաներին տուն տանել

02/07/2021 schedule14:39

Այսօր առավոտյան «Մանկապարտեզը եւ երեխաները» խմբում նախադպրոցական տարիքի երեխաների ծնողներն ահազանգում էին, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք մանկապարտեզներից ծնողներին զանգում եւ ասում են, որ երեխաներին տուն տանեն, որովհետեւ ջուրը թունավորված է: Մասնավորապես մատնանշվում են Երևանի թիվ 153, 149 և 151 մանկապարտեզները:

153 մանկապարտեզի տնօրեն Իննա Սարգսյանը մեր զրույցում հաստատեց, որ ծնողներին կանչել են՝ երեխաներին տուն տանելու համար, որովհետեւ իրենց այդպես հրահանգել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից: Այլ մանրամասներ տնօրենը չհաղորդեց: Նմանատիպ պատասխան ստացանք նաեւ նույն վարչական շրջանի 149 մանկապարտեզից:

Ծնողներից մեկն էլ նշեց՝ խնդիրը միայն մանկապարտեզում չէ, խմելու ջուրը դեղին գույնի է, լուրեր կան, որ խմելու ջուրը խառնվել է կոյուղաջրին:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեր զրույցում հաստատեց, որ ջրագծի վնասման հետ կապված խնդիրներ կան, ինչը, նրա խոսքով, ջրի թունավորում չէ: Իսկ թե ինչ խնդիր է, պարզում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ապահովության համար Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը հրահանգել է մանկապարտեզների տնօրեններին, որ մանկապարտեզներն այսօր ուղղակի չաշխատեն, ջրից չօգտվեն՝ մինչեւ խնդիրը կպարզվի: 

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները տեղում աշխատում են՝ հասկանալու համար՝ ջրից թունավորման ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: «Ցանկացած պատասխանի դեպքում նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- ասաց Խաչատրյանը:

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն էլ նշեց՝ աշխատակիցները հիմա տեղում աշխատում են, հավելյալ մանրամասների համար խոսնակը խնդրեց զանգահարել երկու ժամից:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջով էլ քիչ առաջ հայտարարություն է տարածվել, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացվել են ահազանգեր այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: 

«Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:

Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նկատենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջով ավելի վաղ տարածվել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր, որ լուրը, թե խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ, սակայն գրառումը մոտ մեկ ժամ հետո ջնջվել էր պաշտոնական էջից:

Խմելու ջրի պղտոր լինելու հետ կապված ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել նաեւ Առինջ համայնքը՝ հորդորելով համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը՝ մինչ խնդրի կարգավորումը:

««Վեոլիա ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը՝ մինչ խնդրի կարգավորումը»,- նշված է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1945 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ