Նման գործելակերպը ես այլեւս չեմ հանդուրժելու. Փաշինյանը բարկացավ նախարարի պաշտոնակատարի վրա (տեսանյութ)

ՀՀ կառավարության այսօրվա նիստի հարցերից մեկի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զայրացավ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի վրա՝ ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքի գնումն ուշացնելու համար: 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ներկայացրեց մի նախագիծ, որով նախատեսվում է ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար 5 լրակազմ տղամարդկանց եւ 2 լրակազմ կանանց համար ծանրաձողեր ձեռք բերել:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշման նախագծի հետ կապված մի քանի հարցեր կան. «Առաջին հարցը ծագել էր, երբ ես հանդիպում էի մեր ծանրամարտի հավաքականի մարզիչների եւ մարզիկների հետ: Ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողեր չունեն, այսինքն՝ պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով: Սա առաջին հարցն է, որը մենք ստանձնեցինք լուծել»:

Փաշինյանն ասաց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 27-ին, իսկ այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է. «Եթե ես ճիշտ եմ հիշում, օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2021 թվականի օգոստոսին: Առաջին հարցս դա է՝ ինչո՞ւ է 2 ամիս անց նոր այս որոշումը կայացվում, եւ հետեւաբար ծանրաձողերը ե՞րբ կլինեն տեղում»:

Երկրորդը վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ ինքը խոստացել էր, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող, իսկ որոշման նախագծից իմանում է, որ ընդունում են որոշում 7 լրակազմ ծանրաձող հատկացնելու մասին. «Ես ուզում եմ պայմանավորվենք, որ ընդհանրապես նման գործելակերպը ես այլեւս չեմ հանդուրժելու: Եթե ես ասել եմ՝ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը, մնացած հարցերը... Կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը նրա համար են, որ գնան, այդ հարցի լուծումները գտնեն: Հիմա ես, ինչքան հասկանում եմ, այս ծանրաձողերը հավանականություն կա, որ օլիմպիադայից հետո են հասնելու ՀՀ, ճի՞շտ եմ հասկանում, թե՞ սխալ»:

Այս հարցից հետո Դումանյանն ինչ-որ բան պատասխանեց, որը լսելի չէր, ինչին արձագանքելով՝ Փաշինյանն ասաց. «Այսինքն՝ ակնարկում եք, որ կարող է մյուս օլիմպիադայից առա՞ջ տեղ հասնեն: Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որպեսզի 20 ծանրաձողը օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Հիմա արագ այդ որոշման նախագիծը վերաձեւակերպում եք, գրավոր ընթացակարգով ընդունում եք եւ համապատասխանեցնում իմ հանձնարարականներին: Պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, երբ մենք այսպիսի իրավիճակի ենք բախվում, սա վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին եւ պաշտոնյաներին»:

Վահրամ Դումանյանը շնորհակալություն հայտնեց նման մոտեցման համար. «Որպեսզի կարծիք չձեւավորվի, թե ձեր հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել, ուզում եմ ասել, որ ձեր հանձնարարականը սպորտսմենների հետ հանդիպելուց հետո՝ ապրիլի 30-ին, աշխատակազմից ստացվել է»:

Փաշինյանն ընդհատեց՝ ասելով. «Պարո՛ն Դումանյան, դուք այնտեղ նստած եք եղել, ի՞նչ է նշանակում աշխատակազմից ստացվել է: Դուք այնտեղ նստած եք եղել, նստած է եղել ձեր տեղակալը, նստած են եղել ուրիշ պաշտոնյաներ: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ դա հնչում է, այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա մի բան՝ իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է, եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է, անկախ նրանից՝ աշխատակազմից կգնա, թե չէ. 3 օր այնտեղ, 3 օր այստեղ, հետո 3 օր հետ, 3 օր առաջ, հետո 4 օր արձակուրդ, հետո 5 օր վատ եղանակ, հետո 4 օր նախընտրական քարոզարշավ, ու լինում է արդյունքում այն, ինչ լինում է: Կներեք, եկեք անջատեմ ձեր բարձրախոսը, ես հանձնարարեցի իրագործել»:

Տպել
5270 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ