Երևան
12 °C
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Հայաստանում իրականացվող բանակի բարեփոխումների արդյունքում ժամկետային պարտադիր զինծառայության ժամկետը երկու տարուց կարող է դառնալ մեկուկես տարի:
Նա նշել է, որ բանակում բարեփոխումների շուրջ վերջին վեց ամսվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի բանակը ժամանակի ընթացքում պետք է դառնա պրոֆեսիոնալ, ինչի համար որոշակի ժամանակ է պետք:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ բանակի բարեփոխումների մասին մոտ 7 ամիս է արդեն խոսվում է, բայց դրանց հետ կապված լուրջ, առարկայական քննարկումներ՝ փորձագիտական մակարդակում, հանրային քննարկումների ձեւով՝ չեն իրականացվել:
«Այսինքն հանրությունը դրանց մասին գիտի այնքանով, ինչքանով որ տարբեր կտորներով կամ հատվածներով ներկայացվել է տարբեր հարցազրույցների կամ ասուլիսների միջոցով»,- նշեց նա մեր զրույցում:
Աբրահամյանի խոսքով՝ ցանկացած հարց՝ այդ թվում պարտադիր ժամկետային ծառայության կրճատման հետ կապված, պետք է դիտարկել, քննարկել ընդհանուր բարեփոխումների տրամաբանության մեջ. «Ինձ համար օրինակ՝ հասկանալի չէ, թե ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելով ի՞նչ հարց ենք դրանով լուծում: Պայմանական՝ 1 տարով կրճատեինք: Այսինքն դրա հիմքում դրված տրամաբանությունը որեւէ ձեւով ընկալելի չէ ինձ համար»:
Ըստ նրա՝ պետք է հասկանալ՝ ինչպիսի բանակ է ունենալու Հայաստանը՝ 1, 3, 5 կամ 10 տարի հետո:
Հարցին՝ ժամկետային ծառայությունը 2 տարուց 1.5 տարի դարձնելու անհրաժեշտություն անձամբ ինքը տեսնո՞ւմ է, Աբրահամյանը պատասխանեց. «Ես այս փուլում ժամկետային ծառայության կրճատման հնարավորություն չեմ տեսնում: Կարծում եմ, որ մեզ նման երկրների համար դեռեւս վաղ է քննարկել, որովհետեւ դեռ պարզ չէ սպառնալիքի այն չափաբաժինը, որն ունենք մեր տարածաշրջանում: Չեմ կարծում, թե այս պահին բարեփոխումների մեջ պետք է առաջնայինը լինի ժամկետային ծառայության կրճատումը»:
Նա ընդգծեց, որ նպատակը պետք է լինի փոքր հնարավորություններով առավելագույն խնդիրներ լուծող զինված ուժեր ստեղծելը. «Մեր ժողովրդագրական իրավիճակը, հետպատերազմյան իրավիճակը հաշվի առնելով, քաղաքական եւ տարածաշրջանային իմաստով անելիքները բազմաթիվ են եւ ցանկացած դրվագ կարելի է քննարկել: Սակայն պարտադիր ժամկետային ծառայության կրճատման հարցը առաջնային դարձնելն ըստ նրա՝ պոպուլիզմ է:
Դիտարկմանը՝ ստացվում է ամեն դեպքում պետք է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, նա արձագանքեց. «Միանշանակ, բայց, երբ ես ժողովրդագրական վիճակի մասին խոսում եմ, հենց դա նկատի ունեմ: Օրինակ՝ 5 կամ 10 տարի հետո ժողովրդագրական ինչ վիճակ ենք ունենալու Հայաստանում եւ Արցախում: Պետք է խորը ուսումնասիրել եւ հասկանալ՝ հանրության որքան մասն է պատրաստ պայմանագրային այսինքն պրոֆեսիոնալ ծառայության: Պետք է հաշվարկել, վերլուծել դրա դինամիկան՝ 5, 10, 15 տարվա կտրվածքով եւ միայն դրա հիման վրա գնալ պրոֆեսիոնալ բանակի կազմավորման ճանապարհով»:
Աբրահամյանի խոսքով՝ միգուցե այդ հաշվարկներն անելուց հետո օրինակ՝ 3 կամ 5 տարի հետո աստիճանաբար հնարավոր լինի հասնել նույնիսկ 1 տարվա կրճատման, բայց կան գործոններ, որոնք պետք է հաշվի առնել եւ հետո գնալ այդպիսի փոփոխությունների. «Երբ ամբողջական բարեփոխումների փաթեթը կամ դրա մեծ մասը հրապարակայնացվի այդ ժամանակ գնահատականները շատ ավելի ճշգրիտ կլինեն»:
Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ պրոֆեսիոնալ բանակի անցնելու եւ ժամկետային զինծառայության տեւողությունը կրճատելու վերաբերյալ այս պահին ամեն ինչ անհասկանալի է, քանի որ հստակ չի նշվում, թե դա ինչ կերպ է լինելու. «Այդ գործընթացի չափանիշները շատ կարեւոր են, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչքանով դա էֆեկտիվության վրա կազդի եւ ինչպես»:
Նա մեր զրույցում ասաց, որ այս պրոցեսը երկար է, քանի որ ռազմատեխնիկան բարդացել է եւ անգամ 2 տարին կարճ ժամանակահատված է սովորելու համար: Իսկ պրոֆեսիոնալ բանակի պարագայում՝ մարդիկ երկար են սովորում եւ հնարավորություն ունեն ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները:
Ըստ նրա՝ ժամկետային ծառայությունը կրճատելու 3 տարբերակ կա.
Տարբերակներից մեկն այն է, երբ կա հսկայական տեխնոլոգիական առավելություն հակառակորդի նկատմամբ ու այդ պարագայում կարելի է գնալ ժամկետների կրճատման՝ չվախենալով, որ դա կբերի վատ հետեւանքների:
Մյուս տարբերակը՝ եթե ցածր է ռազմական վտանգի մակարդակը եւ կարելի է գնալ ժամկետի կրճատման:
«Երրորդ տարբերակը՝ երբ կան ուժեղ ու շատ պատրաստված զորամիավորումներ, որոնք պրոֆեսիոնալ են ու կան որոշակի քանակի զորամասեր, որոնք կարճ ծառայություն են անցնում եւ նրանք ռեզերվի խնդիր են լուծում: Մոտավորապես նման մոդել հիմա ունեն ռուսական զինված ուժերը: Նրանց բանակի մի մասը պրոֆեսիոնալ է ու կա ժամկետային ծառայություն 1 տարի ու նրանք կարողացել են գնալ դրան, որովհետեւ ունեն հիմնական հարվածային կորիզը՝ պրոֆեսիոնալ բանակը»,- ասաց Հարությունյովը:
Հարությունովի կարծիքով՝ պետք է մեխանիզմներ լինեն, որպեսզի կոմպենսացվի ժամկետային ծառայության կրճատումը. «Սրանք տարբերակներ են, բայց հիմնական կոնցեպտը մնում է անհայտ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան
Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT