Ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր Արփի լիճ ազգային պարկում. մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են ներկայացվել

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատրաստվել է 7 նյութ։

Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի որ յուրաքանչյուր դեպքում պատճառված վնասը չի գերազանցել քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն չափը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը, որում ասված է.

«Նյութերի ուսումնասիրությունը վկայել է, որ անհայտ անձի /անձանց/ կողմից ապօրինի ծառահատումների դեպքերը «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրաքանչյուր դեպքում արձանագրվել են առանձին-առանձին (մեկ կամ երկու ծառ) և դրանց վերաբերյալ ուղարկվել են առանձին գրություններ: Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը մասնագետների կողմից նույնպես տրվել է առանձին:

Մինչդեռ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի տեսանկյունից առավել արդյունավետ կլիներ արձանագրել ամբողջ տարածքում կամ որոշակի հատվածում ծառահատումների դեպքերը, դրանց հիման վրա կազմել կատարված ծառահատումների վերաբերյալ ամփոփ հաղորդում, ինչը հնարավոր կդարձներ հարուցել քրեական գործ և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն գործիքակազմով հետամուտ լինել հանցանքի բացահայտմանը և այն կատարող անձանց հայտնաբերմանն ու պատասխանատվության ենթարկելուն: Նման մոտեցում չցուցաբերելու հետևանքով ապօրինի ծառահատում կատարած անձը /անձինք/ հնարավորություն է ստացել խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, ինչը նպաստել է նշված տեղանքում ապօրինի ծառահատումների դեպքերի կրկնությանը:

Նկատի ունենալով, որ վերոնշյալն ակնհայտորեն հետևանք է ազգային պարկի տարածքն անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից պաշտպանելու, բնության դեմ կատարվող հանցագործությունները կանխելու, հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ իրավասու պետական օղակների կողմից բավարար միջոցներ և գործողություններ չձեռնարկելու, ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:

Միջնորդագրերով, ըստ յուրաքանչյուր պետական մարմնի իրավասությունների շրջանակների, բարձրացվել են նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու համար ազգային պարկի տարածքում շուրջօրյա վերակարգեր սահմանելով անտառային տարածքներ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի հատված ծառերի այլ կոճղեր հայտնաբերելու, դրանցով համապարփակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսությունների տարածքներն ուսումնասիրելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու խնդիրը:

Բացի այդ, անհրաժեշտություն է համարվել գործուն քայլեր իրականացնել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում տեղ գտած բացթողումները, թերացումները վերացնելու ուղղությամբ, այդ թվում կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ»: 

Տպել
776 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են