Կախվածության խնդրին բախվում և բախվելու ենք հատկապես հետպատերազմյան շրջանում. դեռահասները թմրանյութ են գնում սոցցանցերից

Հայաստանում դեռահասները, երեխաները թմրանյութ են գնում սոցցանցերի միջոցով: Միայն «Տելեգրամ» հավելվածում կա 1200 թմրանյութ վաճառող կայք, որտեղ ամեն օր երեկոյան ժամը 11-ից հետո առնվազն 600-800 մարդ թմրանյութ է փնտրում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանում, օրինակ, թմրամիջոցներից կախվածության դեպքերը հասարակության ներսում կոծկվում են:

«Հասարակությունը դժվար է ընդունում կախվածության հետ կապված խնդիրը: Հիմնականում մտածում են, որ չունեն նման խնդիր: Այնինչ դեռ մեկ տարեկան հասակից երեխային կապում ենք սմարթֆոնների հետ, հետագայում՝ վաղ տարիքից սոցիալական ցանցեր: Այնինչ այսօր սոցիալական ցանցերը դեռահասների շրջանում թմրանյութերի տարածման գործում մեծ ռիսկեր են պարունակում: Սոցիալական ցանցերում գործում են նարկոշոփեր (թմրանյութ վաճառող կայքեր -հեղ.)»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Հայաստանի դեռահասների և երեխաների թմրամիջոցից կախվածությունը ոչ թե սովորական կախվածություն է, այլ ազգային անվտանգության խնդիր: Այդ ամենը փաստում են նաև այն տեղեկությունները, որ կազմակերպությունը ունի՝ կապված անչափահասների՝ Երևանի տարբեր ակումբներ այցելելու հետ:

«Գերադասում ենք հայտարարել, որ 17-18 տարեկան երեխան սրտի կանգից է մահացել, բայց երբեք ու երբեք չենք ասում, որ երեխան մահացել է թմրանյութ օգտագործելուց: Դա մեր ազգային բնութագիրն է: Նման ակցիաների նպատակը հետևյալն է՝ ներկայացնել հասարակությանը, որ կախվածություն ունենալը խարան չէ, դա հիվանդություն է, և ճիշտ ժամանակին հոգեբանին, մասնագետին դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելել: Մենք տեղեկատվություն ունենք, որ Երևանի տարբեր ակումբներում անչափահասների քանակը շատ մեծ է, դա պայմանավորված է հենց կախվածություններով: Եթե չբարձրաձայնենք խնդիրը, հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Երեմյանը:  

Ըստ հոգեբան Իլոնա Հովհաննիսյանն էլ՝ թմրամիջոցներից կախվածության խնդիրը կարող է հատկապես սրվել հետպատերազմյան շրջանում: «Կախվածությունը հիվանդություն է: Մեր երիտասարդները տեսել են պատերազմի վախերը, տագնապները: Փորձելու ենք դրանք փոխարինել կամ սփոփել թմրանյութի և ալկոհոլի միջոցով: Դրա համար ծնողները պետք է չդրդեն երեխային, ավելի խորացնեն հիվանդությունը»,- ասաց Հովհաննիսյանը:  

«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանն իր հերթին կոչ արեց ծնողներին ուշադիր լինել, հետևել երեխաների ակտիվությանը սոցիալական ցանցերում:  

«Հետևեք երեխաների սոցիալական էջերին, երեխաներին գալիս են թմրանյութեր առաջարկող նվերներ: 15-16 տարեկան դեռահասներին առաջարկում են այս կամ այն տիպի թմրանյութը, օրինակ՝ որպես ծննդյան նվեր»,- ասաց նա:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն էլ ասաց՝ իրենց կենտրոնում այս պահին հաշվառված երեխա, որը թմրամիջոցներից կախվածություն ունի, չկա: Նման դեպքերի ավելացում նկատվում է հետդպրոցական, ուսանողական շրջանում: Նա ասաց, որ վիճակագրական տվյալները չեն արտահայտում իրական պատկերը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատերը խուսափում են դիմել բժշկական հաստատություն: Վերջին ուսումնասիրությունները դեռահասների շրջանում թմրանյութերի օգտագործման հետ կապված արվել են 2007 թվականին:

«Ըստ 2007-ի տվյալների՝ դեռահասների շրջանում թմրանյութերի փորձերը քիչ են եղել: Օրինակ՝ հերոինի օգտագործումը 0.2 տոկոս, մինչև մեկ տոկոս մարիխուանայի օգտագործում և այլն: Այսօր վստահ եմ, որ այդ թվերն այլ են լինելու: Այն ժամանակ համացանցն այսպես հասանելի չի եղել, հիմա այլ պատկեր է»,- ասաց Սուրեն Նազինյանը:

«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպությունը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը Երևանի քաղաքապետարանի հետ միասին Երևանի 12 հանրակրթական դպրոցի բարձր դասարաններում անցկացրել են դասընթացներ դեռահասների շրջանում կախվածությունների կանխարգելման վերաբերյալ: Ծրագրի շրջանակում 9 հազարից ավելի ծնողի հետ աշխատանք է տարվել: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Հարությունյանի խոսքով՝  hանդիպումներից հետո բավական մեծ էր զանգերի թիվը, մարդիկ սկսել էին անդրադառնալ իրենց երեխայի վարքագծին:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Իլոնա Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպումների ընթացքում ամենակարևոր շեշտադրումը եղել է այն, որ կախվածությունը հիվանդություն է: Ըստ նրա՝ պետք է կոտրել կարծրատիպերը հասարակության շրջանում և նպաստել, որ խնդիրների դեպքում նրանք հանգիստ դիմեն մասնագետների:

«Շատ լավ գիտեք, որ հասարակությունում պիտակավորված են կախվածություն ունեցող անձինք: Ծնողների հետ մեր հանդիպումների առանցքում այն էր, որ կարողանան ճիշտ պայքարել, ավելի չդրդեն, որ երեխան հեռանա իրենցից: Մենք զրույցների ընթացքում որոշների մոտ տեսնում էինք այդ տագնապը: Շատերը հետո մոտենում էին, կոնտակտներ, մասնագետների խորհուրդ էին խնդրում»,- եզրափակեց Իլոնա Հովհաննիսյանը:

Մերի Խաչատրյան

Տպել
1494 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց