Երևան
12 °C
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ․
Ամփոփելով Հայ Ազգային Կոնգրեսի՝ հանրապետության բոլոր մարզերն ընդգրկող ընտրական շտաբներից և կուսակցության վստահված անձանցից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելով ԿԸՀ պաշտոնական տվյալները, ինչպես նաև՝ ընտրություններին մասնակցած տարբեր քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների հայտարարությունները, մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակած փաստերը և տեղեկությունները, կարող ենք կատարել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հետևյալ նախնական արձանագրումները․
1․ Ի խախտումն ՀՀ օրենսդրության պահանջների, իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, այդ նպատակով օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները։ Հրապարակված փաստերը վկայում են, որ իշխանությունը չխորշեց անգամ բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից։
2․ Թեև ընդունման համար պատրաստ էին և քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ համաձայնեցված՝ Ընտրական և Քրեական օրենսգրքերի այնպիսի փոփոխությունները, որոնցով պետք է կանխվեր ֆինանսական ռեսուրսների ապօրինի օգտագործումը, իշխանությունները հրաժարվեցին և, ի զարմանս բոլորի, հետաձգեցին դրանց կիրառումը։ Արդյունքում, Հայաստանի ընտրական համակարգի՝ վերջին տասնամյակի ամենախոշոր արատը՝ փողի հակաօրինական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, լիովին պահպանվեց: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործեցին օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավելի՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ էին կրում։
3․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրարշավի ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հավասար լուսաբանում երաշխավորելու ուղղությամբ։ Ընտրարշավի ժամանակահատվածում մասնակից քաղաքական ուժերի մի փոքր խումբ գտնվում էր ակնհայտորեն արտոնյալ կարգավիճակում։ Առնվազն երեք հեռուստաընկերություններ եթերաժամի հիմնական մասը նվիրել էին «Հայաստան» դաշինքի ընտրարշավին, ևս առնվազն երեքը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, առնվազն երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խիստ անհավասար մրցակցային պայմանների մեջ դնելով մյուս բոլոր քաղաքական ուժերին: Դրանից բացի, իշխող ուժը սոցիալական ցանցերում ներդրել էր հարյուրավոր, այսպես կոչված` «ֆեյքերի» մի ամբողջ բանակ, որի գլխավոր խնդիրը կեղծիքի տարածումն էր, հասարակական կարծիքի մանիպուլյացիան և ապակողմնորոշումը։ Ի հավելումն կատարվածի, Հանրային հեռուստաընկերությունը, օրենքի խախտմամբ, արգելեց մի շարք կուսակցությունների մասնակցությունը հունիսի 18-ի հեռուստատեսային ամփոփիչ բանավեճին։ «Օրենքի պահապան» իշխանությունը նույնիսկ դիմեց լռության օրվա պահանջի կոպիտ խախտման։
4․ Ամբողջ քարոզարշավի ընթացքում և հատկապես քվեարկության օրը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ողջ ծավալով կիրառության մեջ դրվեց դեռևս նախորդ ռեժիմի օրոք ձևավորված տխրահռչակ «տասովշչիկների ինստիտուտը», մինչդեռ հենց իշխանության առաջնահերթ պարտականությունն էր ընտրությունները զերծ պահել նման ազդեցություններից։ Դրա գլխավոր խնդիրը՝ տարբեր մեխանիզմների գործադրմամբ ընտրողների հավաքագրումն ու ուղղորդումն էր քվեարկության, իսկ փաստի լավագույն ապացույցը՝ առավոտյան ժամերին միայն ուղղորդվող քվեարկությանը բնորոշ մեծ կուտակումներն էին տեղամասային կենտրոններում, ինչպես նաև՝ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների մեջ, տարբեր անկյուններից ծալված քվեաթերթիկների բազմաքանակությունը։
5․ Ողջ ընտրարշավն ուղեկցվեց իշխող կուսակցության և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների առաջնորդների կողմից՝ միմյանց ուղղված հայհոյախոսություններով, սպառնալիքներով, «կոմպրոմատներով», հաշվեհարդարի ու բռնության կոչերով՝ ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների լուռ հայացքի ներքո։ Երևույթ, որ տեղ չէր գտել նախորդ ընտրություններից և ոչ մեկում։
6․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին նաև ընտրողների ուռճացված ցուցակները «մաքրելու» ուղղությամբ։ Տարբեր հաշվարկներով, ընտրացուցակներում շարունակում են ներառված լինել շուրջ 800 000՝ վաղուց արդեն Հայաստանում չբնակվող անձինք։ Նշված հանգամանքը հաշվի առնելով, լուրջ մտահոգության և կասկածի տեղիք է տալիս ընտրությանը մասնակցության թիվը, որը նույնիսկ ավելին է, քան եղել է Ազգային ժողովի՝ 2018 թ․ ընտրություններում։ Կասկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ, հիմնվելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների վրա, ստացվում է, թե շուրջ 300 բնակավայրերում քվեարկությանը մասնակցել է փաստացի բնակվողների 100 տոկոսը, իսկ ևս շուրջ 800 բնակավայրերում՝ 80-90 տոկոսը։
Հիմնվելով վերոշարադրյալ արձանագրումների վրա, հայտարարում ենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը։
Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT