Տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով։ 

Այդ մասին տեսչական մարմինը տարածել է հաղորդագրություն․

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ 

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Մհեր Բադիրյանին: 

Համայնքի ղեկավարի՝ 12.06.2020թ. N275-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Հայկ Պողոսյանին: 

Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N152-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ժասմեն Խաչատրյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին: 

Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N207-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Տիգրան Կարապետյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է «Յուքոմ» ՍՊԸ-ին: 

Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N154-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ռուբեն Առաքելյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին: 

Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N206-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Գուրգեն Բախշյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մերի Մալինցյանին: 

Սակայն նշված 6 հողամասերն ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային  համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N39-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են քաղաքային պուրակ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։

Նշվածից բացի 30․04․2021թ․ Գորիս համայնքի ղեկավարը կայացրել է 261-Ա որոշումը՝ Գորիս քաղաքի Գ․ Տաթևացի փողոցի թիվ 4/3 հասցեում առկա ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին, մինչդեռ ՀՀ կառավարության 01․06․2006թ․ 1053-Ն որոշման համաձայն՝ հողամասը չմասնավորեցվող է, այսինքն՝ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, որի հիմքով էլ ՀՀ կադաստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է։ 

Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝

  • Համայնքային սեփականություն հանդիսացող քաղաքային պուրակ հողամասը օտարվել է, որը  դասվում է չմասնավորեցվող հողերի շարքին, և նշված հողամասի օտարումը արգելվում է,
  • ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում առկա ինքնակամ կառույցն օրինականացվել է։

Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Տպել
1299 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց