Երևան
12 °C
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, որը 2016 թվականից սկսած ամեն տարի Սեւանա լճի Նորաշեն արգելավայրում անարգել կազմակերպել է «Sevan Startup Summit» միջոցառումը, այս տարի չի իրականացնի շրջակա միջավայրի նախարարության արգելքի պաճառով: Բնության հատուկ պահպանվող այդ տարածքում հայկական որորներ կան, իսկ անցկացվող միջոցառումը, ըստ պաշտոնական մեկնաբանության, կխաթարեր նրանց հանգստի ու ապրելակերպի բնական պայմանները:
«Sevan Startup Summit»-ը վրանային ստարտափ հավաք է, որը տարբեր երկրներից միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների եւ ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների՝ ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր՝ կրթության, բիզնես կապերի հաստատման եւ ներդրումային գործարքների համար:
Նախորդ տարի «Sevan Startup Summit»-ը չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, այս տարի, փաստորեն, չի կայանա տարածքի պատճառով: Կազմակերպիչներն առաջարկվող այլ վայրերում միջոցառումն անցկացնել չեն ուզում՝ Նորաշեն արգելավայրում կազմակերպելու արգելքը համարելով ուռճացված: Գերատեսչությունն անդրդվելի է՝ պնդելով, օրենքի խախտում թույլ տալ չեն կարող:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել ՇՄ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
- Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ էր նախորդ տարիներին թույլատրվում նույն վայրում միջոցառում անցկացնել, իսկ այս տարի ոչ եւ ինչո՞ւ են կազմակերպիչները նշում, որ բնապահպանական խնդիրն արհեստականորեն ուռճացված է:
- Ես բնավ համաձայն չեմ այն ձեւակերպման հետ, թե բնապահպանական խնդիրն ուռճացված է: Մեր պարզաբանման մեջ հստակորեն մատնանշել ենք այն բոլոր ռիսկերը եւ սահմանափակումների գլոբալ նկարագիրը, որը կարգավորվում է հենց օրենսդրությամբ: Սա հայեցողության խնդիր չէ, խնդրում եմ արձանագրել: Թե նախկին տարիներին ինչպես էին թողել, ինչ ռեժիմով էին թույլատրել կամ վերահսկողությունն ինչպիսին էր եղել, չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ դրա հասցեատերը ես չեմ: Բայց իմ իրավասության շրջանակներում, երբ նմանատիպ հայտ է ներկայացվել մեր նախարարություն, ես բնականաբար ի սկզբանե մերժել եմ՝ հղում անելով այն հանգամանքին, որ հենց անմիջական հարեւանությամբ արգելոցային տարածք է, որը համարվում է խիստ իրավակարգավորումների ռեժիմի բնության հատուկ պահպանվող տարածք: Իսկ բուն միջոցառումը նախատեսվում է իրականացնել արգելոցի անմիջական հարեւանությամբ արգելավայրի կարգավիճակ ունեցող տարածքում, որտեղ քաղաքացիների մուտքն ու ելքը որոշ վերապահումներով արտոնվում է, սակայն խիստ վերահսկողական ռեժիմում: Ահա այդ խիստ վերահսկողական ռեժիմի եւ նկարագրի տրամադրումից հետո է, որ կտրականապես հրաժարվել են կազմակերպիչները եւ մերժել են նաեւ մեր արված մյուս առաջարկները՝ Սեւանի ափին՝ «Սեւան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ տարածքներում:
Միջոցառման կազմակերպիչների հայտարարությունը, թե նախարարությունը տարածք չի տրամադրում, չի թույլատրում եւ դրա պատճառով չեղարկվում է միջոցառումը, մենք ապատեղեկատվություն ենք որակել: Թեեւ ի սկզբանե մերժել էինք, բայց նաեւ հարցը եւս մեկ անգամ քննության առարկա դարձնելուց հետո արգելավայրի տարածքում արտոնել էինք, սակայն օրենքով սահմանված վերահսկողական որոշակի ռեժիմի դեպքում, ինչը եւս մերժվել էր: Սեւանի ափի այլ տարածքներում, որտեղ ազատ նմանատիպ ռելիեֆով եւ «Սեւան» ազգային պարկի տնօրինման տակ տարածքներ ունենք, մենք պատրաստակամ ենք քննարկելու եւ բացառապես անվճար տրամադրելու՝ 2-ամսյա հատուկ կարգավիճակով:
- Հնարավո՞ր էր այլ վայրում իրականացնել այդ միջոցառումը. կազմակերպիչները նշում են, որ համապատասխան այլ տարածք չկար:
- Գուցե ավազի որակի, ռելիեֆի կամ ջրի որակի մաքրության առումով նույնական չեն, բայց նմանատիպ տարածքներ ունենք: Մենք բոլոր տեղերում, որտեղ նմանատիպ հասանելի տարածքներ ունենք առաջարկել ենք եւ ասել՝ ազատ եք ընտրության մեջ: Իսկ թե նրանք ինչու են անիրական համարում, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ես նաեւ մեկնաբանություն տեսա, որ կազմակերպչական աշխատանքների անհնարինության հետ է կապված, բայց ասեմ, որ նաեւ այս պահին իրենց ցանկացած տարածքում էլ որեւէ կազմակերպչական աշխատանք չի կատարվել: Այսինքն, եթե նմանատիպ թույլտվություն լիներ, միեւնույն է, ամեն ինչը պետք է հենց զրոյական մակարդակից սկսվեր, եւ մենք առաջարկել ենք, որ այլ տեղում նույն զրոյական մակարդակից մեկնարկեր: Գուցե բարեկարգման եւ այլ խնդիրներ ունեն եւ հենց այստեղ էլ խնդրո առարկայի բուն էությունն է կայանում: Արգելոցային, արգելավայրային հատուկ կարգավիճակ ունեցող բնության հատուկ պահպանության ներքո գտնվող տարածքը չի կարող ռելիեֆի փոփոխության ենթարկվել, չի կարող հողային աշխատանք իրականացվել, չի կարելի խարույկ վառել, չի կարելի բարձր աղմուկով միջոցառում իրականացնել: 10 հազար մասնակցով մասսայական միջոցառումը արգելավայրում իրականացնելը նաեւ տվյալ ոլորտի ենթաոլորտի իրավակարգավորումների եւ ենթաօրենսդրական ակտերի կոպիտ ոտնահարում է ենթադրում, ես այդ պատասխանատվությունը բնականաբար ինձ չեմ թույլ տա ստանձնել: Օրենքով արդեն իսկ անթույլատրելի է իմ կողմից արգելավայրում մասսայական միջոցառման արտոնումը, որը կարող է լրջորեն խաթարել տվյալ էնդեմիկ թռչնատեսակի պոպուլյացիան, ձվադրման վայրերին անդառնալի կորուստներ պատճառել: Երբ մենք քննադատում ենք ապօրինի ընդերքօգտագործումը, այս դեպքում եւս պետք է ըմբռնումով մոտենանք, որ բնության հատուկ պահպանվող տարածքում չի կարելի մասսայական մեծ միջոցառում իրականացնել հանուն ՏՏ ոլորտի զարգացման: Ամենայն հարգանքով մեր այս ոլորտի գործիչների նկատմամբ, իրենց ստեղծած հավելյալ արժեքի նկատմամբ, բայց բնության հաշվին խնդրում եմ զերծ մնանք կոնկրետ ոլորտ զարգացնելուց:
- ՇՄ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը սխա՞լ է արել, որ թույլատրել է նախկինում այդ միջոցառումն անցկացնել:
- Չեմ կարող մեկնաբանել, քանի որ ինքս ինֆորմացված չեմ, թե ինչ ռեժիմով է թույլատրվել, ինչ սահմանափակումներ է առաջադրել, արդյոք պահպանվել են այդ սահմանափակումները: Ես պատասխանատու եմ իմ գործունեության շրջանի համար: Երբ ես նոր էի նշանակվել այս կարգավիճակում, նույն տարածքում 2020-ի սեպտեմբերի սկզբում բավականին շքեղ հարսանիք էր կազմակերպվել եւ երբ նկարները հայտնվեցին համացանցում, մենք ծառայողական քննություն արեցինք, տվյալ արգելավայրի պատասխանատու տեսուչին ազատեցինք աշխատանքից: Այսինքն խտրական մոտեցման խնդիր էլ բնավ չկա, եւ դրա վառ ապացույցը այդ միջադեպն է: Սա մեր աշխատելաոճն է, այո, մենք թույլ չենք տալիս բնության հատուկ պահպանվող տարածքների, էնդեմիկ թռչնատեսակները վտանգելով, էնդեմիկ կենդանատեսակների պոպուլյացիային սպառնալիքներ ստեղծելով կոնկրետ ծրագրեր կամ մասսայական միջոցառումներ անել: Քավ լիցի, ամբողջ Հայաստանը գեղեցիկ բնաշխարհ ունի, թանգարան ենք բաց երկնքի տակ, ինչպես ժամանակին ասել էր դասականը: Մենք նրանց նույնիսկ առաջարկել ենք «Դիլիջան» ազգային պարկի Գոշ լճի շրջակայքում, Պարզ լճի շրջակայքում նույնիսկ այլ վայրերում, որոնք գուցե ՇՄՆ իրավասությունից դուրս են, բայց մեր աջակցությունն ենք առաջարկել օգնելու համապատասխան գերատեսչության հետ խոսելու, որպեսզի այնտեղ իրականացնեն, բայց իրենք կառչել են բացառապես այս վայրից:
- Արդյո՞ք այս բնապահպանական խնդիրն ավելի մեծ է, քան այդ միջոցառման անցկացման եւ դրա հնարավոր արդյունքների կարեւորությունը:
- Ըստ իս այո, գուցե իմ պես չեն մտածում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ էկոնոմիկայի նախարարները, բայց ես պարտավոր եմ այդպես մտածելու: Այս պարագայում բնապահպանական ռիսկերն ու դրանց կառավարելիության աստիճանը շատ ավելի մեծ են, քան այն հավելյալ արժեքը, որ գեներացվելու է ցանկացած միջոցառման արդյունքում:
- Միտում տեսնո՞ւմ եք այս հայտարարություններում:
- Չէի ուզի նման ձեւակերպում տալ, ամեն դեպքում իրենց կազմակերպիչներից մեկը (անձնական) հայտարարություն էր տարածել բավականին խոհեմ, բավականին կոռեկտ որակավորումներով, ինչը ես ողջունում եմ: Ձեւակերպում էր տրված, որ բնապահպանական խնդիր չառաջացնելու պահանջով էր պայմանավորված մեր մերժումը, սա ընդունում ենք ի գիտություն: Բոլոր պարագաներում մենք մեր նպատակներում, մեր գործունեության մեջ, ինչպես նաեւ կոնկրետ այս պարագայում ու այս հարցի հետ կապված մեր որոշումներում բացարձակապես ազնիվ ենք, թափանցիկ ենք աշխատում:
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ էկոնոմիկայի նախարարների հետ այս հարցի վերաբերյալ զրույց ունեցե՞լ եք:
- Այո, իմ 2 գործընկերներն էլ անձնական եւ պաշտոնական մակարդակով կապի են դուրս եկել եւ փորձել են խնդիրը կարգավորել հօգուտ այդ միջոցառման, բայց իմ պարզաբանումները եւ փաստարկները լիարժեքորեն բավարարել են նրանց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT