«Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցները ցուցմունք են տվել, Չարչյանը շարունակում է մնալ հիվանդանոցում. պաշտպան

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի տնօրեն, մեղադրյալ Արմեն Չարչյանն արդեն մի քանի օր է հիվանդանոցում է՝ «Շենգավիթ» ԲԿ-ում:

Դատարանը, հիշեցնենք, նախօրեին բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Չարչյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել է:

«Շենգավիթ» ԲԿ-ից մեզ հրաժարվեցին Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել: ԲԿ-ի մամուլի խոսնակ Անուշ Բադալյանը մեր զրույցում նշեց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին կարող են խոսել միայն այդ դեպքում, երբ թույլտվություն ունենան նրա ընտանիքի անդամներից որևէ մեկից կամ պաշտպաններից: Իսկ պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ մեր զրույցում ասաց՝ Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է:

Չարչյանը հիշեցնենք մեղադրվում է ընտրություններին մասնկացելը հարկադրելու համար: Պաշտպանական կողմը նրան կալանավորելու որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Նրա պաշտպանի հետ զրույցը ստորև.

- Պարոն Ալեքսանյան, կա՞ տեղեկություն թե որքան պետք է շարունակվի ձեր պաշտպանյալի հիվանդանոցային բուժումը:

- Չեմ կարող ասել, թե որքան կմնա հիվանդանոցում: Մինչև վերջինիս առողջական վիճակի ստաբիլացումը: Պարոն Չարչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են:

- Ըստ պաշտպանական կողմի ձայնագրությունը, որը ներկայացվել է դատարան անոնիմ է, ինչը հիմք չի կարող հանդիսանալ քրգործ հարուցելու համար: Բացի տվյալ ձայնագրությունից, այլ ապացույց նախաքննական մարմինը դատարան ներկայացրե՞լ էր:

- Ներկայացվել են վկաների ցուցմունքներ, սակայն դրանք ոչ թե հիմնավոր կասկածը հաստատող են, այլ ավելի շատ՝ հերքող:

- Խոսքը աշխատակիցների մասի՞ն է:

- Այո, աշխատակիցների մասին է, սակայն բովանադակության մասին չեմ կարող ասել, քանի որ դա նախաքննական գաղտնիք է:

- Միջնորդություն եք ներկայացրել դատախազություն, պահանջելով ձեր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել եւ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել։ Դատախազությունից արձագանք ունե՞ք:

- Մինչև այս պահը դատախազությունից դեռևս ոչ մի որոշում չունենք ստացած, չնայած, ըստ օրենքի, սահմանված է հնգօրյա ժամկետ որոշում կայացելու համար, բայց մենք կարծում ենք, որ սա հրատապ հարց է, քանի որ խոսքը մարդու առողջության մասին է:

- Այս ընթացքում որեւէ քննչական գործողություն պարոն Չարչյանի մասնակցությամբ իրականացվե՞լ է, թե՞ ոչ, առերսումների անհրաժեշտություն առաջացե՞լ է:

- Իր մասնակցությամբ ո՛չ առերեսում, ո՛չ քննչական գործողություն չի իրականացվել:

- Տեղեկություն ունե՞ք իր դեմ ցուցմունք տված անձինք կան, թե՞ ոչ:

- Մենք անգամ չգիտենք ցուցմունք տվող անձինք եղել են, թե՝ ոչ: Այն ցուցմունքները, որոնք ներկայացվել են, մեղադրական բնույթի չեն:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ անդրադառնալով  Չարչյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությանը, մեզ փոխանցեց, որ այն ստացել են առավոտյան. 

«Դեռ որոշում չկա, միջնորդությունը գտնվում է ուսումնասիրման փուլում»,-ասաց Խաչատրյանը:

Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի խափանման միջոցի փոփոխման պահանջով էլ նրա համակիրներն ու ընկերները բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության  դիմաց: 

Բողոքի ակցիայի ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք մի պահանջ ունեն` ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կատարի իր օրենսդրական պարտականությունները և անհապաղ փոխի Չարչյանի խափանման միջոցը։ «Այսօր մեր երկրում տեսնում ենք այն, ինչ չենք տեսել անցնող 30 տարիների ընթացքում»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ առաջին անգամ է, երբ Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկի ազատ արձակման համար հավաքվել են դատախազության մոտ։

Դաշինքի մեկ այլ անդամ, պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Չարչյանի կալանավորմանն ասաց, որ չի հասկանում, թե ինչու հենց Չարչյանը: «Ես լինեի, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Չարչյանը մտավորական է, վաստակաշատ բժիշկ, այսօր նրանից շատ կյանքեր են կախված, թե ինչու են այս քայլին գնում՝ ինձ համար անհասկանալի է, բայց քաղաքական առումով հասկանալի է, որ պետական ապարատն ուզում է քաղաքական տեռոր անել: Նրանք ուզում են վախեցնել մեր համակիրներին և այն մարդկանց, որոնք մեզ ձայն են տվել»,-ասաց նա:

ԵՊԲՀ-ի դիմածնոտային ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը նշեց՝ պահանջում են ընդամենը մեկ բան, քանի դեռ դատարանի որոշում չկա, թողեն Չարչյանը գնա իր աշխատավայր։ 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրություն հրապարակվեց, որտեղ նա աշխատակիցներին  պարտադրել է մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Ձայնագրության տարածումից հետո Չարչյանը ձերբակալվեց, ապա ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին ազատ արձակվեց: Երեկ նրան մեղադրանք առաջադրվեց եւ միջնորդություն ներկայացվեց  դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ: 

Մինչ նիստի ավարտը Չարչյանը դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե իր նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում: Այսօր  էլ նրան ազատելու պահանջ էր ներկայացրել «Իզմիրլյան» ԲԿ-ի հիմնադիր Մայր Աթոռը՝ պնդելով, թե Չարչյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2525 դիտում

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը