Ընտրախախտումների, ուղղորդումների առյուծի բաժինը «Հայաստան» դաշինքինն է. Սոնա Այվազյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն արտահերթ ընտրություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ «Ականատես» դիտորդական առաքելության տեղամասային 580 դիտորդները, 22 թիմ շրջիկ դիտորդներն արձանագրել են մի շարք խախտումներ՝ կապված ուղղորդումների, վերահսկողութան, ընտրատեղամաս կողմնակի անձնաց մուտք գործելու հետ:

«Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը եղել է կազմակերպված, սահուն կերպով, խաղաղ միջավայրում՝ առանց լայնածավալ կոպիտ խախտումների, այդուհանդերձ մի շարք տեղամասերում նկատվել է որոշակի լարվածություն, որը, որպես կանոն, պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ: Դա եղել է մեր ընտրանքով մեկ եւ ենթադրյալ՝ հանրապետության ամբողջ տարածքներում»,-ասաց նա, ապա անդրադառնալով ընտրախախտումներին՝ նշեց, որ դրանց մեծ մասը եղել է «Հայաստան» դաշինքի կողմից.

«Ընտրախախտումների, ուղղորդումների, վերահսկողության, երբեմն գաղտնիության խախտման, կողմնակի անձանց ներկայության առյուծի բաժինը ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա: Այդ խախտումներն այնքան ծանրակշիռ են, որ մենք մտածեցինք, որ թերի կլինի, եթե չնշենք դրա մասին: Անշուշտ մենք տարբեր տեղամասերում նկատել ենք մի շարք խնդիրներ տարբեր կուսակցությունների վստահված անձնաց ներգրավմամբ, մանավորապես, դիտարկել ենք մի քանի դեպք «Պատիվ ունեմ», «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Զարթոնք, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների  ներկայացուցիչների առանձին դրվագներ, որտեղ նրանք որեւէ կերպ ներգրավված են եղել եւ խախտման մասնակից են եղել: Սակայն, ինչպես նշեցի մեծածավալ խախտումներ եղել են «Հայաստան» դաշինքի կողմից»:

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ նախագահ, «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանը ուղղորդումների, վերահսկողությունների մեջ ամենահատկանշականը համարեց հոգեբանական ճնշումներ գործելու ազդեցությունը:

«Մեր դիտորդները արձանագրել են քաղաքացիների ուղղորդումներ՝ մեքենաներով տանել-բերելու հետ կապված, մեքենայից իջնելու ժամանակ նրանք ասել են՝ գիտես չէ, ում ես քվեարկելու, անունն են նշել, համարն են նշել: Ցուցակներով մարդիկ պարբերաբար վերահսկել են քաղաքացիների մուտքը դեպի ընտրատեղամաս:

Արձանագարել ենք նաեւ վստահված անձանց վերահսկողություն՝ քվեախցիկին շատ մոտ կանգնելով եւ դիտարկման հնարավորություն ունենալով, այսինքն՝ ինչպես է մարդը քվեարկում:

Եղել են հայտարարտվող քվեարկություններ, երբ անձը քվեախցիկից դուրս գալուց իր նկատմամբ որոշակի հոգեբանական ճնշում գործադրողներին նշան է տվել, հասկացրել, որ ինքը այսպես է քվեարկել կամ քվեարկելու: Եղել են ուղեկցումներ՝ դրսից ուղեկցելով մարդկանց, տանել-հասցրել են ներս, շարունակ ուղեկցել պատրոնաժի նման:

Եղել են դեպքեր, երբ խախտումներ անողները եղել են հանձնաժողովի անդամներ, համայքների ղեկավարների տեղակալներ կամ պաշտոնյաներ, որոնք նույնիսկ հայատարել են՝ մեր գյուղացիներն են, բա չիմանանք՝ ինչ են անում: Այս ամենի մեջ հատկանշական է հոգեբանական ճնշման հանգամանքը՝ մենք հսկում ենք, նայում ենք, այսինչ համարին կքվեարկես, շշուկով  հարցրել են՝ քվեարկեցի՞ր այնպես, ինչպես ասվել էր, գնանք շտաբ կամ մեքենայի մեջ կխոսենք, գիտե՞ս՝ ինչ ես անելու եւ այլն»,- նշեց նա:

Լեւոն Բարսեղյանը հայտնեց, որ որոշ ընտրատեղամասերում տեղի ունեցած հոսանքազրկումները հաշվարկի որակի եւ ընթացքի վրա չեն ազդել. անմիջապես միացվել են լապտերներ, հեռախոսային լույսեր եւ մոմեր, որոնց ընթացքում շարունակվել է հաշվարկային աշխատանքը:

«Հանրային դաշտում աղմուկը շատ մեծ էր, եւ տպավորությունը այնպիսին էր, որ խոսքը 1995-96 թվականների դեպքերի մասին էր: Իրականում որեւէ  խախտում կամ հաշվարկի գործընթացի խաթարում այդ պատճառով չի արձանագրվել»,- նշեց նա:

Լեւոն Բարսեղյանը հավելեց նաեւ, որ համեմատած 2017 թվականի և դրան նախորդած ընտրախախտումների զանազան կազմակերպությունների դիտարկումների նկատմամբ իրավական մարմինների վերաբերմունքի շեշտակի տարբերություն է նկատել, ինչը, ըստ նրա, պայմանավորված է գործող իշխանության քաղաքական կամքով, այդ թվում նաեւ ընտրակեղծիքների նախաձեռնող չլինելու հանգամանքով:

«Թվերը ակնհտորեն խոսում են իրավապահ համակարգի օգտին»,-ասաց նա, ապա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե որքանով են արդյունավետ արվելու հետաքննությունը, քննությունը, արդարադատություն լինելու է թե ոչ, որովհետեւ ըստ Բարսեղյանի՝ մարդկանց քվեի գողությունը ճակատագրի գողություն է:

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենիա Պետրոսյանն էլ մանրամասնեց, որ «Ականատես» դիտորդական առաքելությունից բանավոր երեք հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն՝ կապված վերահսկող քվեարկության, ընտրողներին ուղղորդելու դեպքերի հետ եւ պատրաստվում  են քրեական  հանցակազմ պարունակող լրացուցիչ  հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին: Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը նրանք կներկայացնեն  նաեւ Տարածքային եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովներ՝ ընդհանուր քվեարկության արդյունքերի վրա այդ խախատումների ազդեցությունը գնահատելու համար:

«Նշեմ, որ արձանագրվել են մի քանի դեպք, երբ խախտվել են մեր դիտորդների իրավունքները, մասնավորապես՝ մի քանի դեպքերում դիտորդին հնարավորություն չի տրվել լուսանկարելու գրանացամատյանի առանձին էջեր, օրինակ՝ վիճակահանության արդյունքները ամրագրող էջը, վստահված անձանց գրանցման տվյալները պարունակող էջը: Ունեցել ենք դեպք, երբ լրատվամիջոցի կողմից է խոչընդոտում տեղի ունենցել դիտորդի իրավունքների մասով, երբ նրա վրա անուղղակի ճնշում է գործադրվել հանձնաժողովի անդամի կողմից, ընդհուպ՝ վիրավորանք, սպառնալիք պարունակող արտահայտություններ են հնչեցվել:

Ունեցել ենք չհրկիզվող պահարանների պահանջի հետ կապված խախտումներ, մասնավորապես՝ առանձին դեպքում այն բացվել է մինչեւ նախնական քվեարկության նախապատարստման նիստը՝ ժամը 7-ը, երբ քվեաթերթիկները չեն տեղադրվել չհրկիզվող պահարանում՝ բավարար տեղ չլինելու պատճառաբանությամբ: Մի շարք դեպքերում սահմանաված թվաքանակից ավել վստահված անձինք են եղել ընտրատեղամսում, եղել են դեպքեր, երբ թեկնածուն է տեւական ժամանակ տեղաամում գտնվել, հրաժարվել է  հեռանալ, նաեւ կողմնակի՝ դպրոցի տնօրենի ներկայության փաստ է արձանագրվել, ունեցել ենք ահազանգեր տարբեր քվեաթերթիկների վրա գծաշումների եւ կետերի առկայության մասին, օրինակ՝ 24,18 եւ եւս մի քանի այլ քվեաթերիկների հետ կապված: Վերջիններս առանձնացվել են եւ չեն բաժանվել ընտրողներին՝ դրանով էլ պայմանավորված եղել է քվեաթերթիկների համամասնության խախտումը»,- նշեց նա:

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրենը անդրադառնալով քվեարկության տեխնիկական խախտումներին, նշեց, որ դրանք այդքան էլ շատ չեն եղել, առավելապես կապված են եղել չիմացության հետ:

«Դեպքեր են եղել, երբ քվեարկողները առանց ստորագրելու հեռացել են, երբ մոտ 300 կտրոնի վրա չի դրվել հանձաժովի կնիքը, որը դիտորդի դիտարկումից հետո շտկվել է»,- ասաց Գենիա Պետրոսյանը:

 

 

Տպել
1151 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու