Մեծ ակտիվություն է, մարդիկ գալիս են ու գալիս. Գյումրիում ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների

Ընտրական օրվա մեկնարկը Շիրակի մարզի 220 ընտրատեղամասերում տրվել է առանց լուրջ խնդիրների: Օրենքով սահմանված կարգով բացվել են ընտրատեղամասերի դռները: Երկար սպասեցնել չեն տվել նաև առաջին ընտրողները:

Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքի՝ թիվ 30, 31, 32 և 33։ Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներն ու Գյումրի քաղաքն ընդգրկված են թիվ 30, 31 և 32 ընտրատարածքներում, իսկ Արթիկի և Անիի տարածաշրջանների բնակավայրերն ընդգրկված են թիվ 33-ում։ Ընտրողների ընդհանուր թիվը 227.484 է:

Թիվ 30 տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում հավաստեց՝ բոլոր ընտրատեղամասերը կահավորված են, խնդիրներ, բացթողումներ չկան:

Գյումրու թիվ 30 դպրոցում տեղակայված 31/32 տեղամասի նախագահ Տիգրան Մխիթարյանը հույս ունի, որ օրը հաջող ընթացք է ունենալու: 1754 ընտրող ունեցող տեղամասը ևս դռները բացվելուն պես ընդունել է առաջին ընտրողներին: Ժամը 8-ին 8 ընտրող արդեն կազմ ու պատրաստ տեղամասում է եղել:

«Մեծ ակտիվություն է, ինչպես տեսնում եք, գալիս են ու գալիս են, չէի սպասում էս ակտիվությանը: Բայց մարդիկ հիմնականում տեղյակ չեն, թե ոնց պետք է թերթիկը դնեն ծրարի մեջ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Այս ընտրատեղամասում մի քանի ընտրող բողոքեցին, որ իրենց տրված քվեաթերթիկները խոնավ են: Հանձնաժողովի նախագահի որոշմամբ ընտրողներին հատկացվեցին նոր քվեաթերթիկներ:

Գյումրու որոշ տեղամասերում խնդիրներ են առաջանում՝ կապված դիմակ կրելու պարտադիր պահանջի հետ: Տարեցների մոտ հիմնական բարդությունն իրենց նախընտրած քաղաքական ուժի թերթիկը չգտնելն է: Կան տեղամասեր նաև, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին:

Սամսոն Մատինյան

Տպել
1058 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց