Կարմիրգյուղի դպրոցում 3 դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անուններ

17/06/2021 schedule22:55

Հունիսի 16-ին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներ, ժամկետային զինծառայողներ Նարեկ Ղռոյանի, Սամվել Խաչատրյանի և կամավոր ռազմաճակատ մեկնած Գարիկ Գափոյանի անունները կրող դասասենյակների բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, մանկավարժներ, հերոսացած տղաների ծնողներն ու հարազատները:
Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում կանգնեցված Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած Սերգո Ավետիսյանի հուշաքարին:

Անվանակոչման համար ընտրվել էին այն դասասենյակները, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված տղաները իրենց ուսումնառությունն էին անցկացրել վերջին տարիների ընթացքում:

Դասասենյակները հիմնանորոգվել և կահավորվել են Կարմիրգյուղի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներդրումների և աջակցության շնորհիվ:

Անվանակոչված յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել էր հուշանկյուն, որը կահավորված էր հավերժի ճամփան բռնած հերոսների անձնական իրերով և լուսանկարներով: Յուրաքանչյուր դասասենյակում դասղեկները հանդես եկան տղաներին բնութագրող պատմություններով:

«Հերոս զինծառայողների անունները կրող այս դասասենյակները հայրենասիրության վառ օրինակ կլինեն գալիք սերունդների համար: Այստեղ կրթվող յուրաքանչյուր աշակերտ պետք է լավ սերտի հայրենանվիրության դասը, իսկ քաջորդիների սխրանքը պետք է հարատև դաս լինի նրանց համար: Գարիկ Գափոյանի, Նարեկ Ղռոյանի և սամվել Խաչատրյանի անցած փառավոր ուղին հավերժ կմնա դպրոցի և համայնքի պատմության լուսավոր էջերում»,-նշել է մանկավարժները:
Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ունեցած ավանդի համար Գարիկ Գափոյանը հետմահու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Մարտական ծառայության» համար մեդալի: Արարողության ընթացքում այն Գարիկի հորը հանձնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ամիսներ շարունակ մենք ապրում ենք հետպատերազմյան մղձավանջը: Բայց ինչքան էլ տղաների կորուստը ծանր է, սակայն ես նրանց ծնողների հետ զրուցելիս հաճախ եմ ասում, որ նրանք թեև կարճ ապրեցին, սակայն մահվան ամենափառահեղ տարբերակը ընտրեցին. հերոսացան հանուն հայրենիքի: Սիրելի ծնողներ, խնդրում եմ՝ երբեք չխեղճանաք, չընկճվեք: Ձեր զավակները զոհվել են, որպեսզի դուք, մենք, մեր ժողովուրդը ավելի լավ ապրեն, մեր հայրենիքը ավելի հզոր լինի: Մենք մեծ ջանքերով, մեծ նվիրումով պետք է շենացնենք մեր հայրենիքը, նրանց երազած հայրենիքը։ Հավերժ փառք մեր տղաներին, և տա Աստված, որ մեր անհայտ կորած տղաներից շուտափույթ լավ լուր ստանանք»,- նշել է Գնել Սանոսյանը:

Այնուհետև դպրոցի դահլիճում մեկնարկեց «Կապույտ անմահության մեջ լողացող հոգիներ» խորագիրը կրող խոնարհումի ցերեկույթը, որտեղ գրական- երաժշտական կատարումներով հանդես եկան դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ:
Հնչեցին հիշատակի, խոնարհումի, երախտագիտության խոսքեր, բանաստեղծություններ, երգեր, ներկայացվեցին դրվագներ հավերժ ներկա տղաների կյանքից, նրանց մարտական գործողություններից և հայրենասիրական դրսևորումներից։

«Մենք բոլորս պատերազմի առիթով տագնապալի օրեր ապրեցինք: Տառապեցինք այն մեծագույն ցավի համար, որով որ մեր զինվորները մեկը մյուսի հետևից զոհում էին իրենց սրբազան կյանքը: Կարծես մեր հողն ու ջուրը չունեին նոր հերոսների կարիք, սակայն մենք այդ վերստին պատերազմող օրերին կրկին անգամ համոզվեցինք, որ մեր ազգը շատ ու շատ նվիրյալ զավակների կարիք ունի: Նրանց թափած արյամբ մենք պետք է առաջ նայենք և ուղղենք մեր մեջքը: Մենք պարտք ունենք՝ խոնարհվելու այդ հերոսների առջև, աղոթելու նրանց համար և ամեն մի ողբացող ծնողի առջև մենք պետք է խոնարհում ու հարգանք բերենք»,- նշել է Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում Կարմիրգյուղից Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհասեղանին դրած մարտիկներ՝ Գարիկ Գափոյանին, Նարեկ Ղռոյանին և Սամվել Խաչատրյանին հետմահու Կարմիրգյուղի համայնքապետարանի կողմից շնորհվել է պատվոգրեր:

Տպել
986 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց