Երևան
12 °C
Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Երեխան Սուրենավան գյուղից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ «երեխան գտնվում է անգիտակից վիճակում, ինքնուրույն շնչել չի կարողանում: Միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»:
14-ամյա պատանին ունի նաև զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:
Ըստ Գևորգ Դերձյանի՝ երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հունիսի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վթարը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ: Երեխան, որը գտնվել է «ՎԱԶ-2121» մեքենայի ղեկին, բախվել է «Տոյոտա Լանդ Քրուիզերին»:
Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հանուն արդարության ու իրականության պետք է նշի, որ Պապիկյանը ո՛չ մեքենայի ղեկին է եղել, ո՛չ գտնվել է մեքենայում. «Իրենք իմ աչքի լույսը չեն, բայց արդարություն ու իրականություն կա. միայն վարորդն էր մեքենայում: Վարորդն էլ էր վնասվածք ստացել, ոտքը կոտրված վիճակում 14 տարեկան երեխային էր օգնություն ցույց տալիս: Ես Արարատի մարզում Պապիկյանին չընդունող գյուղապետերից եմ, բայց ճիշտը մնում է ճիշտ, Պապիկյանը մեքենայում չէր: Վթարից 3 րոպե հետո եմ ես էնտեղ եղել: Չեմ կարող ասել՝ ով է մեղավորը, բայց դե՝ ղեկին երեխա ու 14 տարեկան: Մնացածը քննությունը կպարզի»:
Նշենք, որ տարածքային կառավարման նախարարությունից և Սուրեն Պապիկյանից դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալ մեզ չհաջողվեց:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար, «ստոյկա կտար». Նիկոլ Փաշինյան
ՊՆ սպա է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ. ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա. Փաշինյան
Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան
Ասենք՝ 20-30 հոգի գնացինք, գլխին 5000 փող են տալի. ԲՀԿ աջակից 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառքի նոր դեպքերով
Աղջիկն ինքնասպանություն չի գործել, ամուսինները նրան նետել են պատուհանից. նախաքննությունն ավարտվել է
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք որոշումն ընդունել ի գիտություն. վարչապետ
Հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների գնահատման նոր մոդել կգործի. նախարարը մանրամասնել է
Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան
«Կարո՞ղ ա հետո պարզվի՝ ՀՀ-ում ծիրան չկա». Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագիրը
Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար. առաջարկներ կան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից
Կհասկանանք՝ ինչից է, որ պետք է հրաժարվենք, ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք. Նիկոլ Փաշինյան
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT