Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում (լուսանկարներ)

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների այսօր Տնտեսագիտական համալսարանում ներկայացվել է «Իմ անուշ տղա» պիեսը։

Ներկայացումից մանրամասներ է ներկայացրել համալսարանի լրատվական ծառայությունը․ 

Թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի-բեմադրիչ Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությունն այսօր Տնտեսագիտական համալսարանում թատերական իրադարձության վերածվեց, ոգեկոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը և հանդիսատեսին նվիրեց հիացումի ու հպարտության զգացումներ: Դերասանական վարպետության սահմանը նվաճող իրենց խաղով մեր ուսանողները փայլեցին՝ մարմնավորելով ինքնատիպ կերպարներ, համոզիչ կերպով կերտելով պատերազմական իրադրության ողբերգական ու միաժամանակ լավատեսական,  արցունքախառն ու հումորով լեցուն դրվագներ:

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ  և ջանքերով, դերակատարներ Անահիտ Հակոբյանի, Մարջան Գուլինյանի, Ինեսա Մարդոյանի, Արամ Պետրոսյանի, Ժորա Ստեփանյանի, Գագիկ Վարդանյանի, Հարություն Սուքոյանի, Վրեժ Սահակյանի և  Վահրամ Ոսկանյանի փայլուն խաղով կյանք առած ներկայացումը այսօրինակ խոնարհում էր ՀՊՏՀ զոհված ուսանողների հիշատակի առջև:

Պատերազմը չսպիացող վերք է բացել մեր սրտերում, ցավ ու տրտունջ թողել: Մեր լուսեղեն ու անուշ զավակներն իրենց ծաղիկ հասակը հայրենիքին նվիրաբերեցին և մեր հուշերում մնացին հավերժ երիտասարդ՝ կենսախինդ և հումորով լեցուն, որպիսին ներկայացման հերոսներն են՝ Նարեկը, Դավիթը, Ճուտոն, Վահագնը, Քեռի Բարսեղը։  Իսկ որդեկորույս մոր կերպարը՝ Պուճուր մաման, հերոսածին մայրերի խտացումն է՝ լի  անսահման բարությամբ ու վեհությամբ:

Անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը՝ Լիլիթ Դադայանը նշում է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝ նվիրված նրա որդու հիշատակին: Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր և մինչև հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր: Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության  մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի  հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց դերակատար ուսանողներին, Լիլիթ Դադայանին՝ հրաշալի բեմադրության համար, ինչպես նաև՝ ներկայացմանը ներկա՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ նշելով, որ դերակատարներից մեկը այդ ինստիտուտի ուսանող է: Ռեկտորը նաև երախտագիտության խոսք հղեց թատերագիր Անահիտ Աղասարյանին:

«Պատերազմի ավարտից հետո մի քանի միջոցառում ենք նվիրել մեր զոհված ուսանողներին, այսուհետ ևս, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով կկազմակերպենք, նորից, ինչպես այս ներկայացումը, կլինի մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև և մեր հավաստիացումը՝ տղաները հավերժ մեր սրտերում են»,- ասաց Դիանա Գալոյանը:

Այո՛, գեղարվեստն ապրեցնող ուժ ունի, և այսօր հանդիսատեսը վերստին համոզվեց:

Տպել
881 դիտում

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ

Թմրանյութ է հայտնաբերվել անչափահասի գրպանում (տեսանյութ)

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի

Գառնիում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ և արդիականացվել է լուսավորության համակարգը

Քովիդի դեմ պատվաստումային ցուցանիշով Հայաստանը զիջում է իր հարևաններին. վիճակագրություն

Բաքվից վերադարձած բոլոր տղաները Շիրակի մարզից են․ Նազելի Բաղդասարյանը «Մուրացան» բժշկական կենտրոնում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանի հայ համայնքի կարիքների համար 1 մլն դոլար է փոխանցել

Հրդեհ է բռնկվել հեռուստաաշտարակի մոտակայքում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ

Հայաստան են վերադարձել 5 ռազմագերիներ, որոնք դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման. նրանց տեղափոխել են բուժզննության

Դուք ինձ համար կուռք եք եղել․ Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյան

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը

Լոնդոնում տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված համերգ

Հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին. վարչապետն ընդունել է ԵԽ պատվիրակությանը (լուսանկարներ)

Հայաստան են վերադառնում 5 հայ ռազմագերիներ. Նարեկ Ղահրամանյան

Վահան Քերոբյանը ծանոթացել է Տաշիր քաղաքում գործող «Ամպեր» մալուխների գործարանի աշխատանքներին

300 հազար դոլար, 112 հազար եվրո և 4 անշարժ գույք. ինչ ունեցվածք ունի Առուշ Առուշանյանը

Կինոյի տան և Մալյան թատրոնի մոտ ապօրինի գարեջրատուն են սարքում, որ ֆուտբոլ նայեն․ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ

Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն

«10 մլն ծառ»-ի շրջանակում տարբեր կազմակերպություններ ծառատունկ կիրականացնեն․ ՇՄ նախարարը քննարկում է անցկացրել

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու գործով նոր զարգացումներ են սպասվում

Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը․ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

2020թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Կարեն Անդրեասյանը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել Արդարադատության ակադեմիա այցի ընթացքում

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Զիդանի հետ. նախաձեռնողը Ռոնալդուն է

Ուզում ենք՝ ուսանողը Երևանում սովորի, բայց իր մարզը զարգացնի. մի խումբ ուսանողներ «Ուսանողի տուն» են հիմնել ու բնակվում

Հոկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի. անցկացվելու է «Երազանքի երեկո» միջոցառումը

Դալարում սպանված բնակչի հորեղբայրն ու հորեղբոր որդին հրկիզել են սպանության մեջ մեղադրվողի տունը. 2-ն էլ ձերբակալված են

Ուղևորներն ու վարորդները դիմակ չեն կրել. տեսչական մարմինը 81 խախտում է հայտնաբերել

Ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ

Քրեակատարողական համակարգում սկսում ենք բարեփոխումների նոր շրջան. Կարեն Անդրեասյան

Եռակողմ հայտարարությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն. Ռուբինյան

ՄԻՊ գրառման մեջ առկա են անճշտություններ, ադրբեջանական ԶՈՒ-ն ինժեներական ակտիվ աշխատանք չի իրականացնում. ՊՆ պարզաբանումը

Վրաերթ Շերամի փողոցում. 11-ամյա երեխան հոսպիտալացվել է

Սուրեն Պապիկյանը Իգոր Մասլովի հետ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման լայն օրակարգ է քննարկել (լուսանկարներ)

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին

Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու խնամքի կենտրոնի շահառուներն ալկոհոլ են օգտագործել, ծեծել իրար. Դատախազություն

Այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես է ընթանում ԵԽ-Հայաստան ծրագիրը. նախագահը ընդունել է Մարթեն Էհնբերգին (տեսանյութ)

«Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ Երեւանի քաղաքապետարանն արժանացել է «Ժանգոտ կողպեքի»

Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք բարդացնում են գործընթացը. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին