Ասում էին՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես ու չես մեռել, հա՛, հայ եմ. 8 ամիս գերությունից հետո Նարեկն արդեն տանն է

8 ամիս մնալով ադրբեջանական գերության մեջ հունիսի 12-ին 15 գերիների թվում Հայաստան վերադարձավ նաև Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչ Նարեկ Սիրունյանը:

Պատերազմի ավարտից հետո Նարեկը 5 զինակից ընկերների հետ 43 օր մնացել է  շրջափակման մեջ մինչև որ նրանց գտել են ադրբեջանական բանակի զինծառայողները և գերեվարել: Պատերազմի ընթացքում Նարեկն ընտանիքի հետ կապ է հաստատել մինչև հոկտեմբերի 12-ը:

18-ամյա Նարեկի հայրը՝ Անդրանիկ Սիրունյանը, մեզ հետ զրույցում պատմեց՝ որդին ընդամենը 10 օրվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Սկզբում Ջաբրայիլում, հետո Հադրութում Նարեկը մասնակցել է մարտական գործողություններին: Հայրն ասում է՝ որդին պատերազմի ողջ ընթացքում միշտ ոգեշնչել է ընտանիքի անդամներին:

«2020 թվականի օգոստոսի 30-ին տղես բանակ է զորակոչվել: Կորոնավիրուսային հիվանդության պատճառով 15 օր մնացել է կարանտինիում, հետո ծառայության անցել Ջաբրայիլում: Հրադադարից հետո Հադրութում հինգ հոգով 43 օր մնացել են տներից մեկում ու նոյեմբերի 21-ին գերեվարվել: 8 ամիս պայքարում էի, որ տղես տուն գա»,- ասաց Նարեկի հայրը:

Որ որդին Հայաստան է գալիս հայրը իմացել է համացանցից, ինչպես տեղեկացել էր նրա գերեվարման մասին: Վերադառնալու լուրն իմանալուն պես անմիջապես շտապել է հոսպիտալ՝ որդուն տեսնելու: Պատերազմի ընթացքում Նարեկը հրազենային հինգ վիրավորում է ստացել երկու ձեռքերին և ոտքերին: Հոր խոսքերով՝ Ադրբեջանում նրան առաջին օգնություն են ցուցաբերել, վերքերը սպիացրել, բայց Նարեկը Երևանի հոսպիտալներից մեկում էլ է բուժզննում անցել, բժիշկներն ասել են՝ ոչ մի խնդիր չկա:

«Գերության ողջ ընթացքում նամակներ ենք իրեն գրել, հեռախոսով ենք զրուցել: Ամեն խոսելուց ու նամակներ գրելուց ասում էր՝ լավ եմ, ձեր ցավը տանեմ, աղոթեք ու սպասեք մինչև գամ: Հիմա ես չեմ թողնում, որ ինքն էդ օրերը հիշի, չեմ ուզում էդ օրերի մասին խոսի, դրա համար իր առօրյան անցկացնում է կարդալով, նկարելով»,- ասում է Անդրանիկ Սիրունյանը ու շեշտում՝ հիմա ամենակարևորն այն է, որ Նարեկը ողջ ու առողջ վերադարձել է իր հայրենիք, հետո կորոշի, թե ինչով է ուզում զբաղվել:  

Նարեկի վերադառնալուց հետո ծնողները հունիսի 13-ին հանդիպեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս Քաղսիում քարոզարավ էր անցկացնում: Անդրանիկ Սիրունյանը մոտենալով վարչապետին հարցրեց՝ «Ինձ հիշեցի՞ր», Փաշինյանն էլ արձագանքելով ու գրկելով նրան ասաց.«Բա որ ասում էի կգա, չէիր հավատում, գիտեի որ քո տղան է: Տեսե՞լ ես արդեն, եկե՞լ է տուն»: «Ես միշտ ճիշտն եմ ասել, ու պահանջել եմ, ցանկացել եմ, որ տղաս շուտ վերադառնա տուն, ինչքան շուտ գար, էդքան ես հանգիստ կլինեի: Վարչապետի հետ հանդիպումներ էի ունենում, անընդհատ հարցնում էի՝ ինչու չի գալիս, վարչապետն էլ դա նկատի ուներ, որ իր խոսքին հավատացի, որդիս եկավ: Հիմա շատ երջանիկ ու շնորհակալ եմ, որ իմ որդին տուն է եկել, վերջապես եկել հասել է իր հայրենիքը»,- իր ու վարչապետի զրույցի մասին խոսելով՝ ասաց գերությունից վերադարձած զինծառայողի հայրը:

Երևանի հոսպիտալներից մեկում Նարեկ Սիրունյանը բուժզննում անցնելուց հետո զինվորական հագուստը հագին հունիսի 14-ին վերադարձել է տուն: Հայրն ասում է՝ Քաղսիում Նարեկին բոլորն են ճանաչում, բոլորն են սպասել նրա վերադարձին: Ընտանիքի անդամներն էլ մատաղ են արել:

199183077_336162988023610_8056505663256646250_n.jpg (138 KB)

Գրկելով և համբուրելով Նարեկին՝ քաղսիցիներն Սիրունյաների ընտանիքին ասում են՝ հիմա նրանց տունը լույսով լցվեց: Նարեկն էլ հարազատների հետ գրկախառնվելով հիշում է՝ «Ասում էին՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես ու չես մեռել: Հա՛, հայ եմ, սաղիս մեջ հայի արյուն է: Ինչքան զոհ ենք ունեցել Աստված բոլորի հոգին լուսավորի»:

201837396_501209707767375_5912019631856030734_n.jpg (110 KB)

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14532 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան