Առանց մամուլի ու փակ դռների հետևում. Բայդենն ու Էրդողանն առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացրել

Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի առաջին  հանդիպումը: Այն  տևել է մոտ 50 րոպե: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, կողմերը բանակցությունների են գնացել պատվիրակությունների կազմի հետ միասին: Հանդիպումը կազմակերպվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, մամուլի համար փակ ձևաչափով:

Չափազանց կարևոր բանակցությունները, ինչպես դրանք անվանում է թուրքական մամուլը, սկսվել են մեկ ժամ ուշացումով, բայց դա պայմանավորված էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակացույցով, որին մասնակցում էին երկու առաջնորդները: Մինչև ուշ գիշեր ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել 2  կողմից նախագահների զրույցի արդյունքների վերաբերյալ, սակայն հանդիպման օրակարգի ու քննարկվող թեմաների շրջանակի մասին խոսվել է քանիցս երկու կողմերում էլ:

Էրդողանը Բայդենի հետ հանդիպման ժամանակ նախատեսում էր բարձրացնել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցը, որի համար որոշ պատժամիջոցներ էին սահմանվել երկրի նկատմամբ, և Թուրքիան բացառվել ու դուրս էր բերվել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ մտադիր էր իր բարկությունն ու զայրույթը արտահայտել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված քրդական խմբավորումների՝ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությամբ և ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից, ովքեր մեղադրվում են 2016 թ. հեղաշրջման փորձի մեջ: Ակնկալվում էր նաև, որ կողմերը կկարողանան քննարկել Սիրիայում և Լիբիայում առկա իրավիճակը՝ այն շրջաններում, որտեղ Անկարան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը և իրացնել իր, այդ թվում՝ տնտեսական շահերը:

Ավելի վաղ՝ գագաթնաժողովի անմիջական մեկնարկից առաջ, ղեկավարներին հաջողվել է կարճ զրույց անցկացնել նիստերի դահլիճում, հոտնկայս: New York Post-ը գրում է, որ զրույցը նախաձեռնել է Բայդենը, նա մոտեցել է առաջնորդների շարքում նստած Էրդողանին ու ի նշան ողջույնի՝ բռունցքը մեկնել: Բայդենի քայլից անակնկալի եկած Էրդողանն ի պատասխան մեկնել է բռունցքն ու ձեռքը պարզած բարձրացել տեղից, ողջունել ամերիկացի գործընկերոջը, այնուհետ՝ կարճ զրույց են ունեցել:

131753400_3875339605911484_8308973897897367070_n.jpg (40 KB)

Դեռ ձմռանից Թուրքիան սպասում էր ընթացիկ բանակցություններին: Սա ղեկավարների առաջին նմանատիպ հանդիպումն է դեմ առ դեմ ձևաչափով:

Բանակցությունների ավարտից հետո կողմերը մեկնաբանություններում շռայլ չեն եղել, Բայդենը միայն հայտնել է, որ հանդիպումը համարում է  «շատ դրական»:

New York Post-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վերջին տարիներին կտրուկ լարվել են՝ Սիրիայի և Լիբիայի շուրջ իրավիճակի պատճառով։ Բացի այդ, լարվածության առիթ է դարձել Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։

Վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածությունն ավելի է աճել՝ այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Էրդողանը հայտարարել է, որ Բայդենի հետ անպայման կխոսի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որովհետև այդ քայլը  «վշտացրել և վրդովեցրել էր» Թուրքիային։

«Մեզ վշտացրել է նաև այն, որ մեր դաշնակից երկիրը նման դիրքորոշում է ընդունում ՆԱՏՕ-ի հետ առնչություն չունեցող հարցի վերաբերյալ։ Հնարավոր չէ քննարկում ծավալել՝ առանց Բայդենին այս մասին հիշեցնելու»,- ասել է Էրդողանը:

Չնայած զսպված լարվածությանը՝ Թուրքիայի պաշտոնյաները բարձր են գնահատել Բայդենի և Էրդողանի առաջին հանդիպումը: Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ֆահրեթին Ալթունը հայտնել է, որ անհատական հանդիպումից առաջ նախագահներն «ընկերական զրույց» են ունեցել: 

Ավելի վաղ Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցում ասել էր, որ Եվրոպային, Թուրքիային և Կանադային պաշտպանելը Միացյալ Նահանգների «սուրբ պարտավորությունն է»:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ հայտնել էր, որ Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկում էր ծավալվելու նաև Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

Ըստ խորհրդականի, նախագահները քննարկելու էին «լայն և համապարփակ» օրակարգ՝ ներառյալ տարածաշրջանային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրանում և Լեռնային Ղարաբաղում:

Այս հարցի շուրջ թե ինչ և ինչպես է քննարկվել՝ առայժմ հայտնի չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2556 դիտում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը