Երևան
12 °C
«Հայ Ազգային Կոնգրեսը» Գյումրիում քարոզարշավ է անցկացրել կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Չնայած Մարալիկի հանդիպումը չեղարկվել էր, սակայն Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Մարալիկի քաղաքապետի հարցին: «2018 թվականին, երբ տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը» մարալիկցիները որոշեցին, որ վերջապես կազատվեն իրենց կաշառակեր քաղաքապետից, պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ: Եղան միտինգներ, կոչեր, հասան նույնիսկ նրա, որ քաղաքապետը քաղաքապետարանից փախավ ու քաղաքն ուրիշ տեղից էր ղեկավարում: Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ թեկուզ 2 հազար մարդ ստորագրի քաղաքապետի հրաժարականի պահանջի տակ, ինքն անվստահություն կհայտնի: 4 հազար մարդ ստորագրեց, բայց ոչ մի բան տեղի չունեցավ: Հիմա էլ ասում են՝ «տվեք մեզ պողպատյա մանդատ, որ նրանց հախից գանք», մոռանում են, որ մեր ժաղովուրդը 2018 թվականին իրենց այդ մանդատը տվել էր՝ 70 տոկոս ձայն տալով,հիմա ի՞նչ են ուզում: Փուչիկ են՝ ոչ մի բան չեն կարող անել կոռուպցիայի դեմ: Փաշինյանի իշխանությունն այլևս նման ձայն չի ստանալու»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ անդամների կարծիքով, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, ապա մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը: Նույն ժամանակամիջոցում այլ հարցեր էլ կլուծվեն:
«Վստահեցնում եմ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի Մարալիկի քաղաքապետին անվստահություն հայտնելու և բազմաթիվ այլ հարցեր, որովհետև երկիր կառավարելը կրկես ու թամաշա չէ՝ լուրջ արվեստ է»,- նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Քաղաքական ռեալիզմի դիրքերի վրա հաղթանակի հասնելու ու միջազգային նորմերի շրջանակներում ազգային շահը բարձրացնելու միակ թիմը ՀԱԿ-ն է։ Գյումրիում ընտրողներին ներկայացնելով իրենց ծրագրերը` այսպիսի հայտարարություն արեցին կուսակցության անդամները:
Ըստ Զուրաբյանի, ժամանակն է լրջանալու: Պետությունն այնպիսի ղեկավարներ պետք է ունենա, որոնք կիմանան` ինչպես է պետք բանակցել , նաև ապացուցեն, որ բանակցել գիտեն:
«Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի համար: Պարզվում է՝ հրապարակավ առաջարկել է իր որդուն գերիների դիմաց, բացի այդ, նաև պաշտոնական նամակ էլ է գրել Ալիևին: Ինչպե՞ս պետք է վարվի, կամ ի՞նչ պետք է մտածի Ալիևը Նիկոլ Փաշինյանի կարողությունների մասին: Պետք է մտածի, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է բանակցում, իսկ դա ժողովրդի վրա տպավորություն թողնելու էժանագին հնարք է՝ մի քանի մարդու խաբելու: Այդ էժանագին շոուն վերածվում է պետական, պաշտոնական քաղաքականության: Նման բանակցող ունենալով` մենք երբևիցե գերիներին հետ կկարողանա՞նք բերել։ Բացառվում է»,- հայտարարեց Զուրաբյանը։
Խոսվեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մասին: Ըստ կուսակցության փոխնախագահի, պետություն, որն ունի անհրաժեշտ գումար ամբողջ մայրուղին կառուցելու համար, մոտ 10 տարի դա չի անում: «Սա վերաբերում է և՛ նախկիններին, և՛ ներկաներին: Էն ժամանակ սարքում էին, որ թալանեն, հիմա էլ անունը դնում են կոռուպցիայի դեմ պայքար և 3 տարվա մեջ բան չի փոխվել»,-նշեց Լևոն Զուրաբյանը:
Խոսելով երկրորդ նախագահի վերադարձի մասին՝ ՀԱԿ անդամները վստահեցրեցին, որ շատերը Ռոբերտ Քոչարյանին դիտարկում են որպես գործող իշխանությունից ազատվելու երկընտրանք:
«Մենք պետք ժողովրդին փրկենք երկընտրանքից։ Չկա՛ երկընտրանք։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ընտրանք չեն մեզ համար: Երկուսն էլ չարիք են: Ժողովուրդը ձայնը տալով ՀԱԿ-ին, կխուսափի նաև քաղաքացիական պատերազմից»,-նշեց նա:


Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT