Լոռու մարզում բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ համագործակցված պայքարն արդյունքներ է տալիս․ դատախազություն

11/06/2021 schedule21:48

 

ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքնում հայտնաբերվել է բնակարանային գողություններով զբաղվող չորս անձից բաղկացած հանցավոր խումբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Այդ մասին տեղեկացնում է դատախազությունը։

Հանցավոր խմբի բացահայտումը Լոռու մարզի դատախազության հետևողական հսկողության ներքո մարզի տարածքում բնակարանային գողությունների կանխարգելման, հանցագործություն կատարած անձանց հայտաբերելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ակտիվացման, այդ նպատակով մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին կենկրետ քրրեական գործերով բազմիցս տված հանձնարարականների կատարման արդյունքն է:

Հաշվի առնելով բնակարանային գողությունների հանրային վտանգավորության աստիճանը` կոնկրետ քրեական գործերով առարկայական հանձնարարություններ և ցուցումներ են տրվել նաև վարույթն իրականացնող քննիչներին՝ արդյունավետ քննությունն ապահովելու, դեպքի վայրի որակյալ զննություն կատարելու, անձանց հարցաքննությամբ կոնկրետ գողացված առարկաների նկարագիրը պարզելու և այլ կարևոր հանգամանքների մասին։

Բացի վերոնշյալը 2021թ. հունվարից հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի համայնքի ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներում ակտիվորեն ներգրավվելու վերաբերյալ 38 միջնորդագիր: Դրանցով խնդիր է դրվել գործուն և ակտիվ քայլեր ձեռնարկել համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ:

Միջնորդագրերը քննարկվել են կոնկրետ դատախազների մասնակցությամբ, ինչի արդյունքում, մասնավորապես, Վանաձոր քաղաքում գողության համար առավել  ռիսկային տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է 54 տեսանկարահանող սարքեր, իսկ բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին՝ թվով 171 կոդավորվող փական։ Համայնքը պարտավորվել է նշված ուղղություններով շարունակել իր աշխատանքները։

Միջնորդագրերի քննարկման արդյունքում Սպիտակ համայքնում տեղադրվել է 6, Տաշիր համայնքում՝ 10, իսկ Սարչապետ համայնքում՝ 4 տեսախցիկ: Համայնքային մարմինները, այդ թվում նաև՝ Ախթալա համայնքի, պատրաստակամություն են հայտնել տեսախցիկներ տեղադրելու գործըթնացի շարունակականության համար քայլեր ձեռնարկել:

Իրականացված միջոցառումներն արդեն իսկ դրական ազդեցությունն են ունեցել 2021թ. ընթացքում բնակարանային գողությունների հետ կապված քրեական շարժընթացի վրա, հանցագործությունների բացահայտման գործընթացում:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում մարզի տարածքում արձանագրվել է 49 բնակարանային գողություն, քրեական գործերով 28 անձիմեղադրանքներ են առաջադրվել: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ընդ որում, հանցագործությունների բացահայտման, հանցագործների նույնականացման առումով դեպքերի զգալի մասի պարագայում նշանակալի դեր են կատարել տեղադրված տեսախցիկներով արված տեսագրությունների ուսումնասիրությունները: Վերջիններս էական նշանակություն ունեն նաև այլ բնույթի հանցագործությունների բացահայտման առումով:

Տպել
961 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ