Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, ասածները երբեք կասկածի տակ չեմ առել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատմեց իր եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հարաբերությունների մասին:

Փաշինյանի խոսքով՝ ինքն ամենից շատ վախենում էր նրանից, որ Գասպարյանը նախկինների հետ ամուր կապ է ունեցել, սակայն Գասպարյանը նրան հանգստացրել է, ասելով, որ այդ թեմայով Փաշինյանը մտածելու բան չունի.

«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման: Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ ինքը երբ նշանակված էր ԳՇ պետ, հուլիսյան պատերազմի մասին ԱԱԾ-ն ինձ ասեց՝ դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել: Ես ասեցի՝ բացառված է, ինքն էլ ասեց՝ բացառված է, ես սխալ բան չեմ զեկուցել, ես էլ ասեցի քեզ եմ հավատում: Պատերազմի ժամանակ եղել են դրվագներ, երբ Արցախից մեր գործընկերները ասել են՝ էս դրվագը սենց ա, ես էլ ասել եմ՝ ինչ կասես, Օնիկ ջան: Եկել ենք այն եզրահանգման, որ պատերազմի ժամանակ ես պետք է լսեմ միայն իրեն, քանի որ ինքն ա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:

Նոյեմբերի 20-ին տեղի ա ունենում հետևյալը: Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշակի շրջանակների հետ: Ինչ-ինչ պատճառներով ճանապարհին հեռախոսզրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ, այդ խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ իրար հետ պետք է հանդիպեն: Էդ իրիկունը Օնիկն ասում ա՝ ուզում եմ հանդիպենք, ասում եմ՝ արի: Հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Ինքը ինձ ասում ա՝ որոշում կայացրու, հրաժարական տուր: Ես իրան հետևյալն եմ պատասխանում՝ Օնիկ ջան, քանի՞ օր ա չես քնել: Ինքը պատասխանում ա՝ երևի 4-5 օր: Ասում եմ՝ գնա, քնի հանգստացի, էս խոսակցությունը մոռանանք: Ասում եմ՝ Օնիկ, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահել հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ: Հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան Գլխավոր շտաբի վրա: Հետո ի հայտ են գալիս դրվագներ, որ ես հասկանում եմ՝ բաներ կան, որոնք ինձ ճիշտ չի զեկուցվել: Ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ: Ի վերջո ակնարկներ են լինում, որ ԳՇ-ն իմ հրաժարականը հնարավոր է պահանջի: Ես ասում եմ՝ Օնիկ ջան, եղբայր, չգիտեմ ինչքանով ես ինձ ճանաչում, բայց ինձ մոտ տենց բաները չեն անցնում»:

Փաշինյանը նաև հավելեց` Օնիկ Գասպարյանին այն աստիճան է անվերապահորեն վստահել, որ երբ վերջինս պատերազմի ընթացքում ասել է, որ շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհ կազմակերպի, պետք է քաջալերել, ազգային հերոսի կոչում շնորհել, չի էլ քննարկել, միանգամից համաձայնել է:

«Էսօր Տիրան Խաչատրյանն իմ հասցեին ամենավերջին խոսքերն է ասում: Եթե Տիրան Խաչատրյանը թող իր կոչումից հրաժարվի, որովհետև եթե արժանապատիվ սպա է ու ինքը  համարում է, որ էն մարդը, որն իրեն հերոսի կոչման միջնորդությունը ստորագրել է ու էդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն պետք է հրաժարավի այդ հերոսի կոչումից: Մենք բոլորս կհավատանք իր անկեղծությանը, որ պետական մտածումներ ունի»,-ասաց նա:

Շարունակելով, Փաշինյանն ասաց, լուրեր են տարածվում, թե  նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս «մղվել է» նախնական տարբերակը ստորագրել, բայց դա Գասպարյանը կանխել է:

«Ասում են, թե Օնիկը թույլ չի տվել, որ ես էդ թուղթը էդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունը տարբեր ա: 10 մարդու ներկայացությամբ, որից մեկը էստեղ կանգնած ա (ցույց է տալիս Սուրեն Պապիկյանին), Օնիկն ասել ա , որ պետք է ստորագրել: Ես էդ ժամանակ էլ իրան չեմ մեղադրել, որ ինքը էդ դիրքորոշումն ունի: Ես ուղղակի ասել եմ ՝ բացառված ա, չեմ ստորագրելու: Եվ մենք միջոցներ ենք ձեռնարկել այդ մասերը դուրս են եկել փաստաթղթից: Ասել եմ ՝ ձեռքերս կկտրեմ, բայց էդ վերսիայով թուղթը չեմ ստորագրի: Ես հիմա ասում եմ ինչի՞ ա ինքը հակառակ լուրը տարածում: Հետևություններ եմ անում, որ ինքը կարող ա ուզում էր ես դա ստորագրեմ, քանի որ ինչքան վատ լինի այդ փաստաթուղթը, այդքան վատ քաղաքական պայթյուն կառաջացնի, ինչն էլ կքշի ու կտանի մեր կառավարությանը: Դուք պետք է իմանաք, որ ես իր հետ հարաբերություններում ոչ մի անազնիվ բան չեմ արել: Ես սա ասում եմ ձեզ համար, որ դուք ձեր հարցերի պատասխանները ունենաք»,-եզրափակեց Փաշինյանը:

Տպել
1956 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել