Մարդիկ հոգնել են փոխադարձ վիրավորանքներից, նրանք այլընտրանք են փնտրում. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության թեկնածու

Նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրն է, ինչ ընտրություններին մասնակցող 26 ուժերը քարոզչության միջոցով ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Ժուրեմ Պողոսյանը, որ նաև կուսակցության ցուցակի երկրորդ համարն է, մեզ հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում կուսակցության անդամները եղել են Երևանի Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի վարչական շրջաններում, Աբովյան, Չարենցավան, Սևան, Հրազդան քաղաքներում:

Նրա խոսքով՝ այդ քաղաքներում քաղաքացիներն իրենց ջերմ են ընդունել: Սա, ըստ նրա, կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ այս ընթացքում կուսակցության որեւէ անդամի կողմից ոչ մի հակապետական քարոզչություն կամ բռնության, ուժի սպառնալիք կոչ, հայհոյանք չեն տեսել:

«Վստահորեն կարող ենք նշել, որ մեր թիմի նկատմամբ քաղաքացիների մոտ կա վստահության մթնոլորտ, ինչը մեզ շատ ոգևորում է: Այն տպավորությունը, որ փորձում են ստեղծել քաղաքական բևեռները, թե հիմնական պայքարը «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայաստան» դաշինք ուժերի մեջ է լինելու, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում:  Մարդկանց հետ խոսելիս նկատել ենք, որ մարդիկ ուղղակի հոգնել են աղմուկից, փոխադարձ հնչող վիրավորանքներից. նրանց համար անընդունելի են գոռգոռոցը, բռնության կոչերը՝ անկախ նրանից, թե որ ուժի կողմից են դրանք հնչում»,- ասաց նա, ապա զրույցը շարունակեցինք հարց ու պատասխանի ձեւով:

- Պարոն Պողոսյան, նշեցիք, որ այն տպավորությունը, թե քաղաքական պայքարում հիմնական պայքարողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքն են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Այս օրերին արվող ամենատարբեր սոցհարցումներից ելնելով՝ ամեն դեպքում կարծես թե արդեն ուրվագծվում են առաջատար դիրքերում գտնվող ուժերը: Այս պայքարում խորհրդարան մտնելու շանսեր տեսնու՞մ եք:

- Ես չեմ ասում, որ չի  ուրվագծվում, բայց նաև դրան նպաստում են այդ հայտարարություններն ու կոչերը, երբ իրար առաջ կոմպրոմատներ են փորձում ներկայացնել, ու քաղաքական բանավեճը ոչ թե տեղի է ունենում նրա շուրջ, թե ով ինչ լուծումներ ունի առաջարկելու, մասնավորապես՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման կամ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, այլ այն տպավորություն է, որ գերնպատակը այն է, որ այս կամ այն  ուժը չհայտնվի խորհրդարանում: Մինչդեռ ես վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի ադեկվատ են քան երբևէ ու իրենց դա դուր չի գալիս, ինչքան էլ որ մեդիաները փորձեն ներկայացնել, որ մարդիկ դա են պահանջում:

Մենք անհատական մոտենում ենք քաղաքացիներին, նրանց ենք բաժանում թռուցիկներ և այդ հանրահավաքային ու բարձրախոսային տրամաբանությունից դուրս ենք, որովհետև գտնում ենք, որ մենք չպետք է նպաստենք այդ աղմուկի տարածմանը: Մարդիկ ուղղակի փորձում են հասկանալ, թե որ քաղաքական ուժն է, որ գալու է ու այլընտրանք ցույց տա: Թե հիմա դա ինչքանով կհաջողվի մեր ուժին, ես լավատես եմ, որովհետեւ մարդկանց արձագանքը մեր հանդիպումների ընթացքում եմ տեսել: Դեռ 10 օր ունենք, բայց կարծում եմ՝ խորհրդարան մտնելու շեմը կհաղթահարենք:

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ հիմա երկրում առաջնային պետք է քաղաքական ճգնաժամը հաղթահարվի, բայց միաժամանակ նշել էիք, որ խորհրդարանում հայտնվելուց հետո քննիչ հանձնաժողով կստեղծեք՝ քննելու բոլոր ժամանակների ձախողումների պատճառները՝ պարտություն, ընտրակեղծարարություն եւ այլն: Սա ավելի չի՞ խորացնի ներքաղաքական ճգնաժամը:

- Եթե մենք քննիչ հանձնաժողով չստեղծենք՝ հասկանալու համար, թե բանակցային ողջ գործընթացում ովքեր են գնացել ՀՀ անունից բանակցել, ինչի շուրջ են եղել այդ բանակցությունները, հնարավոր չի լինի իմանալ իրականությունը: Պետք  է հասկանալ ընդհանրապես՝ մեր  քաղաքական էլիտաները, որոնք ներկայացրել են ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը, կոնկրետ ինչի շուրջ են բանակցել: Միգուցե այնտեղ կան դավադրություններ, որ պետք է բացահայտվեն, որովհետեւ այս պատերազմը միայն մեկ-երկու տարվա բանակցությունների ու խնդիրների հետեւանքը չէր. այն ավելի լուրջ պատճառներ ունի: Անընդհատ հայկական կողմը խոստումներ է տվել, ու պետք է  ի վերջո ժողովրդի համար պարզվի, թե ովքեր են այդ խոստումներ տվողները, ինչ նպատակ են հետապնդել, ինչ արտաքին ուժեր են եղել, որոնք նպաստել են այդ խոստումները ձեւակերպելուն: Միգուցե Հայաստանում եղել են պրոադրբեջանական ուժեր, իսկ դրանց մասին հանրությունը պետք է իմանա: Հաջորդ հարցն այն է, թե որոնք են եղել պատերազմի պարտության բուն պատճառները: Մեր կուսակցության վարչության անդամների մեծ մասը պատերազմի մասնակիցներ են, եւ իրենց աչքի առաջ տեղի են ունեցել պրոցեսներ, որոնք եւ՛ տարօրինակ են եղել, եւ՛ չպետք է տեղի ունենային: Հարցեր են առաջացել՝ ովքեր են այն մարդիկ, ովքեր եկել-խուճապ են տարածել, ինչն է եղել պատճառը, որ պետական լիազոր մարմինները չեն կարողացել վերահսկել այդ ամենը:

-Իսկ ի՞նչ մեխանիզմներ եք կիրառելու՝ բացահայտելու բոլոր մանրամասները:

- Այն երկարատև, բայց հասարակության առողջության տրամաբանությունից անհրաժեշտ գործընթաց է: Ստեղծվեց ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, բայց, միևնույնն է, հանրությունն ի վերջո լիարժեքորեն չիմացավ, թե ինչ է տեղի ունեցել: Նույն հոկտեմբերի 27-ի համար բազում քաղաքացիներ իրենց մեջ ներքին վստահություն ունեն առնվազն պատվիրատուների մասով, բայց անցել է 22 տարի, բացահայտում չի եղել, եւ մարդիկ դեռ քննարկում են:

Հետևաբար, ինչքան շատ մութ կետեր մնան մեր պատմության մեջ, այդքան ավելի շատ շահարկումների առիթ են տալու, ավելի շատ մարդիկ են միմյանց մեղադրելու, պիտակավորելու: Բայց մինչև  քաղաքական ճգնաժամը չհանգուցալուծվի, մենք չենք կարող մտածել այդ հանձնաժողովի մասին: Իսկ քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվում, որովհետեւ շատերին ձեռնտու չէ, որ այդ ամենը քննվի, պարզվեն մեղավորները: Օրինակ՝ մեծ հարցեր են առաջ գալիս՝ լսելով գլխավոր շտաբի ներկա ու նախկին որոշ պաշտոնյաների զեկույցները, խոսքերը, ԱԱԾ-ի խորհրդի նիստերի քննարկումները: Մեր կուսակցության համար քննիչ հանձնաժողով ստեղծելը ինքնանպատակ չէ. մենք աղետի միջով ենք անցել և շարունակում ենք անցնել, ու եթե բացահայտված չլինեն փոքր դետալները, մենք տարիներով սխալ ուղղությամբ քննարկումներ ենք ծավալելու:

-Որո՞նք են ձեր ծրագրի այն կարեւոր ու հիմնական դրույթները, որոնք պատրաստվում եք անմիջապես իրագործել խորհրդարան մտնելուց հետո:

- Մեր ծրագրի ամենակարևոր ուղղվածությունը բանակ-անվտանգություն հարցն է: Ծրագրում նշում ենք բանակի արդիականացման ծրագրերը, ուղղությունները՝ աշխարհազորի, պահեստազորի մասով: Ավելի փոքր, ավելի մարտավարական, օպերատիվ խմբեր ստեղծելով՝ մենք պետք է բանակի կոնցեպտը փոխենք, որովհետև խրամատային պատերազմներն այսօր իրենց սպառել են: Հետեւաբար, այդ մոդելը պետք է փոխվի. զինվորի կյանքն ու անվտանգությունը, առողջությունը պետք է բանակի կոնցեպտի առաջնահերթությունները լինեն: Մեզ համար շատ կարևոր է նաև մեկ համայնք-մեկ դիրք սկզբունքը: Աշխարհազորի ձեւավորման նոր մոդելով մենք նախատեսում ենք յուրաքանչյուր համայնքից ունենալ 15-հոգանոց աշխարհազորային խմբեր, որոնք հստակ գիտեն՝ որ դիրքն է իրենց կցագրված, իրենց հարևան դիրքը որ համայնքի աշխարհազորայիններն են պաշտպանելու: Շատ կարևոր է նաև որակյալ պահեստազոր ունենալը: Բացի այդ՝ թիրախային ծրագրեր իրականացնելով, ռազմարդյունաբերական համալիրներ ստեղծելով՝ մենք կարող ենք ներգրավել մեր ժողովրդի ողջ ֆինանսական ներուժը, ստեղծել համահայկական կորպորոցիա, ու դրանով փորձել լուծել այնպիսի խնդիրներ, որոնք տարիներ շարունակ լուծելի չեն եղել: Դրա համար մենք նաև մեծ ուշադրություն պետք է դարձնենք կրթությանն ու գիտությանը:

- Իսկ կրթության եւ գիտության համակարգը բարեփոխելու համար ի՞նչ նոր լուծումներ եք առաջարկում:

- Նախ՝ կրթության ու գիտության բարեփոխումները պետք է կատարվեն բոլոր օղակներում՝ սկսած նախադպրոցական հաստատություններից: Երկրում ունենք հազարավոր մայրեր, որոնք ուղղակի չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց երեխաներին մինչեւ ժամը 5-6-ը չեն կարող ոչ մի տեղ թողնել: Մանկապարտեզի որակի ցածր լինելը  կամ բացակայությունը խոչընդոտում է մայրերին, որ Հայաստանում ստեղծեն հավելյալ արդյունք: Ուսուցչական համայնք ունենք, որին պետք է ամենօրյա ռեժիմով աջակցություն տրամադրել, ուսուցիչները պետք է անընդհատ վերապատրաստվեն, դպրոցը աշակերտի համար դարձնել  ձգող կենտրոն: Բուհերը զբաղվեն ոչ թե ինքնախաբեությամբ, այլ անել ամեն ինչ, որ ուսանողը շահագրգռված լինի գիտության եւ կրթության շարունակականությամբ զբաղվելու: Իրականում խնդիրն այն է, որ 30 տարի  իշխանությունները չեն ունեցել ՀՀ  զարգացման հստակ ռազմավարություն, որ անկախ իշխանության փոփոխությունից՝ այդ ռազմավարությունը շարունակականապես իրականություն կդառնա: 

- Դուք բազմիցս նշել եք, որ ՀԱՊԿ-ում գտնվելը այդքան էլ շահավետ չէ մեզ համար, ինչո՞վ է հիմնավոր այս դիտարկումը:

- ՀԱՊԿ-ն կառույց է, որի մեջ անդամակցությունը Հայաստանի համար ավելի շատ խոչընդոտներ ու վտանգներ է ստեղծում, քան հնարավորություններ: Մեր՝ ՀԱՊԿ-ում գտնվելը պետք է զսպող ազդեցություն ունենար Ադրբեջանի համար, որպեսզի իր գործողությունների մեջ ավելի զգուշավոր լինի, բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն պաշտպանված չենք, այլեւ մեր տարածք մուտք գործելուց հետո ՀԱՊԿ կողմից հայտարարություն չենք տեսնում: Դրա փոխարեն մեզ համար կարևոր է, որ Հայաստանը ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները զարգացնի երկկողմ ֆորմատներով, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Եվրոպական մի շարք երկրների հետ, որոնք ցույց են տվել ժողովրդավարության նկատմամբ իրենց հստակ դիրքորշումը, ցույց են տվել, որ դատապարտում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, գերիների մասով դատապարտող հայտարարություններ են արել: ՀԱՊԿ-ն չի սպասարկում ՀՀ պետական ու ազգային շահերը, հետևաբար մնալ այդ կառույցում, տալ նրան հնարավորություն՝ տիրապետելու նաև ռազմական տեղեկատվությանը, վտանգ է իր մեջ պարունակում:

-Որեւէ ուժի հետ պատրաստվո՞ւմ եք կոալիցիա կազմել։

- Կոալիցիա չենք կազմելու որևէ մեկի հետ:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1189 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց