Որեւէ դիվերսիայի կամ ականապատման խնդիր չկա, ադրբեջանական պրոպագանդան փորձում է արդարացնել մարդկանց գերեվարումը. Բաբայան

Որեւէ դիվերսիայի կամ ականապատման խնդիր չկա, ադրբեջանական պրոպագանդան փորձում է արդարացնել մարդկանց գերեվարումը, առեւանգումը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանի ՊՆ-ն ներկայացրել է, թե իբր դիվերսիոն խումբ է մուտք գործել իրենց տարածք ականներ տեղադրելու, ինչը հերքվել է ՀՀ ՊՆ-ի կողմից:

«Քանի որ նրանք հայ պատանդներ շատ ունեն, որոնց անունները չեն տալիս, հիմա կամաց-կամաց սկսում են անուններ տալ՝ ասելով, թե գերեվարվել են: Չեն ուզում նրանց հետ վերադարձնել, ինչը նաեւ ահաբեկչության եւ նացիզմի դրսեւորում է: Փորձում են պիտակավորել, անհիմն նրանց դարձնել հանցագործ եւ այդ պատրվակով հայության ներկայացուցիչներին դատապարտել երկար տարիների բանտարկության, ինչը հավասար է սպանության»,- ասաց Բաբայանը:

Հարցին՝ ի՞նչ գործողություններ է ձեռնարկում Արցախի ԱԳՆ-ն այս հարցով, նա պատասխանեց. «Բնական է, մենք դրա մասին որտեղ պետք է, խոսում ենք, տեղեկացնում ենք բոլորին: Բայց, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք երկիր, որն ահաբեկչական է, ու դրանով արդեն պետք է միջազգային հանրությունը զբաղվի: Սա նաեւ հարված է խաղաղապահներին՝ իրենց աշխատանքը բարդացնելու, հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները խախտելու: Այսպիսի քայլերը շատ կանխատեսելի են, եւ սա նոր չէ»:

Արցախի ԱԳ նախարարն ընդգծեց՝ Ադրբեջանը չի թույլատրում միջազգային կազմակերպություններին այցելել այնտեղ, կամ այնքան ֆիզիկական բռնություն են գործադրում գերիների վրա, որ կարող են անգամ Քենեդիի սպանությունն էլ իրենց վրա վերցնել:

Բաբայանի կարծիքով՝ եթե Ադրբեջանը նորմալ երկիր լիներ, պիտի գերիներին բաց թողներ, սակայն անհեթեթ հայտարարություններ են անում եւ պատանդ վերցնում մեր զինծառայողներին:

Տպել
1381 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց