Երևան
12 °C
Երևանի «Ուրարտու» ռեստորանային համալիրում մեկնարկել է ազգային-ժողովրդավարական բևեռի նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավը սկսվել է մամուլի ասուլիսով՝ շարունակվել դրամահավաքով:
Մամուլի ասուլիսի ժամանակ ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուգասզյանը ներկայացնելով հայաստանյան ճգնաժամի հաղթահարման իրենց ճանապարհային քարտեզը՝ նշեց, որ ի տարբերություն մնացյալ ուժերի, նրանք հայաստանյան այս ծայրահեղ իրավիճակից դուրս գալու ճանապարհը տեսնում են այլ կերպ:
«Մենք 3 տասնամյակ ականատեսն ենք կիսագաղութային, ապապետական քաղաքականության և հայաստանյան փլուզման: Բոլորի համար ակնհայտ է, որ մեր պետականությունը և մեր ինքնությունը ճգնաժամի մեջ է: Բայց մենք հավատում ենք, որ կարող ենք առաջնորդել մեր ժողովրդին: Դա նախևառաջ նշանակում է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Սա կարևոր նախապայման է հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ»,- ասաց նա:
Վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության մասնակցելու պատճառները՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական բեւեռը արդեն մի քանի ամիս է, ինչ հայտարարել է քաղաքական Սարդարապատ: Նրա խոսքով՝ 33 տարի շարունակ փոխվում են ղեկավարներ, անհատներ, բայց նույնն է մնացել համակարգը, ու այսօր կանգնած ենք խոր ճգնաժամի առջեւ: Նա նշեց, որ այս ընտրությունները առաջին հերթին միտված են համակարգը վերականգնելուն:
Վահե Գասպարյանի խոսքով՝ քանի որ կանգնած ենք նորանոր արհավիրքներ ունենալու վտանգի առաջ, ուստի այսօր երկրին պետք են արմատական փոփոխություններ: Իրենց կուսակցության վերջնական նպատակն է լինելու երկրում անցումային կառավարության ձեւավորման եւ իրենց առջեւ դրված ծրագրերի իրագործման արդյունքում ստեղծել իրական հնարավորություններ՝ ինքնիշխան, ազգային ժողովրդական երկիր ունենալու համար:
Վահե Գասպարյանը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է իրագործվեն. առաջինը՝ նախեւառաջ իրավաքաղաքական գնահատականն է նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝ դրանից բխող անցումային արդարադատությունը, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը: Նրա խոսքով՝ դառնալով խորհրդարանական ուժ՝ իրենք կճեղքեն այն տեղեկատվական պաշարումը, որին Հայաստանը ենթարկված է տարիներ շարունակ, եւ որը հետեւանք է Կրեմլից իջեցված քաղաքական պատվերին:
«Մենք հայտարարում ենք, որ ՀՀ–ը պարտավոր է հռչակել Առաջին հանրապետության իրավահաջորդությունը: Առաջին հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում ենք մենք նաև տեսնում Արցախի հարցի լուծումը: Մենք ասում ենք, որ եկել է ժամանակը, որ ՀՀ-ը պաշտոնապես դիմի ԱՄՆ-ին՝ ստանալու ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը»,- եզրափակեց նա:
Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Վահրամ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով տնտեսական ծրագրերի իրենց ճանապարհային քարտեզը, ասաց, որ վերջինս կառուցվել է տնտեսական անհաջողությունների, մասնակի հաջողությունների խոր վերլուծության հիման վրա:
«Այս 30 տարում եղել է 2 հայցեկարգային մոտեցում. կառուցել խրճիթներ, յոլա գնալ և ամեն ինչ հատվածային զարգացնել, դրանց արդյունքում մենք 30 տարում չենք ունեցել կայուն և որակով զարգացում: Մեր տնտեսական ծրագիրը բերում է ինտեգրված լուծումներ՝ կրթության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ արդյունաբերության ենթակառուցվածքների կառուցման ոլորտներում»,- ասաց նա՝ հավելելով.
«Մենք իրականացնելու ենք նոր ռազմավարական նշանակության ճանապարհների շինարարություն, նոր ջրանցքների կառուցում: Վերջին անգամ մեծ ջրանցք մեր երկրում կառուցվել է Արփա-Սևանը: Մենք գալիս ենք նմանատիպ մասշտաբային պրոյեկտների կառուցման: Մենք պետք է արագ գործենք, ունենանք իրատեսական պրոյեկտներ, որոնք Հայաստան կբերեն միլիարդավոր քանակի ներդրումներ, կփոխեն մեր ազգի՝ աշխատանքի նկատմամբ մոտեցումը»:
Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացրեց, որ նրանք որևէ կոալիցիա չեն կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ:
Լրագրողի այն հարցին, թե վստա՞հ են, որ իշխանությունները չեն կեղծելու այս ընտրությունները, եւ մանավանդ, որ ահազանգեր կան, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած շտաբը ընտրակաշառք է խոստանում ու բաժանում, այս պարագայում ինչպե՞ս են պատկերացնում մուտքը խորհրդարան, Վահե Գասպարյանը պատասխանեց, որ կեղծիքներ անշուշտ լինելու են, սակայն ինքը վստահ է, որ իրենք շռնդալից են մտնելու խորհրդարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT