Քոչարյանը հերքում է, որ Մեղրին հանձնելու տարբերակ է քննարկել. նախկին պատգամավորն ասում է՝ նա ստում է

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը իրեն ուղղված հարցին ի պատասխան անդրադարձել է «Մեղրին տալու» վերաբերյալ մեղադրանքներին, որ նրա հասցեին հնչել են տարիներ շարունակ։

«Մեղրիի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնական առաջարկ չի եղել ընդհանրապես։ Իմ նախագահության ժամանակ ես ստացել եմ երեք առաջարկ․ մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը՝ Քի Վեստի գործընթացը, երբ Հեյդար Ալիեւը վերջին պահին չստորագրեց, եւ վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։ Պաշտոնական այլ առաջարկ չի եղել։ Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիեւի կողմից։ Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերում միջանցք բառին, որովհետեւ նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։

Առաջարկը եղել է Ալիեւի կողմից, բայց պաշտոնական ձեւակերպում չի ստացել, որովհետեւ մեր պատասխանը եղել է հետեւյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել։ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դրան կտրուկ դեմ էին։ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանցից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որեւէ տրամաբանություն այստեղ չկա»,- ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, օրերս ՀԺ-ն վերահրապարակել էր հայտնի փաստաթուղթը, որում խոսվում է Մեղրին հանձնելու համաձայնագրի մասին:

Փաստաթղթում խոսքը Քոչարյանի առաջարկության հիման վրա համանախագահների կազմած ԼՂ հարցի կարգավորման այն ծրագրի մասին է, որի համաձայն՝ Մեղրիի շրջանը  պետք է զիջվեր Ադրբեջանին՝ Լաչինի փոխարեն:

2008-ին հրապարակելով իր ձեռքի տակ հայտնված այդ փաստաթուղթը՝ ՀԺ-ն գրել էր, որ 1999 թվականի աշնանը, երբ Քոչարյանը այն ներկայացրել է Անվտանգության խորհրդում, Քոչարյանին կտրուկ ու կոպիտ դեմ են արտահայտվել Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը՝ դուրս գալով եւ դուռը խփելով նրա երեսին: Սրան մի քանի շաբաթ հետո հաջորդել էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:

Որ նման փաստաթուղթ քննարկվել է, տեղեկությունը 2008-ին հաստատել է նաեւ այն ժամանակ պաշտպանության նախարար եղած Վաղարշակ Հարությունյանը:

«Ես որպես պաշտպանության նախարար այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ Մեղրին հանձնելու տարբերակի մասին ինձ ասել է Վազգեն Սարգսյանը: Դրանից հետո Սադարակում Ալիեւ-Քոչարյան եւ Աբիեւի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանն է այդ տարբերակն ինձ ներկայացրել եւ ասել է, որ դա լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախահների հետ, որտեղ քննարկվել են այն մոտեցումները, որոնք ներկայացված են այդ փաստաթղթում եւ գրված են ձեր թերթում: Մեղրի հանձնման փաստաթուղթը գործել է մինչեւ ինձ եւ Արամ Սարգսյանին (նախկին վարչապետ-խմբ.) պաշտոնանկ անելը»,- ասել է նա:

ՀԺԿ քարտուխար Գրիգոր Հարությունյանը Civic.am հետ զրույցում այսօր ասել է, որ Քոչարյանը ստախոս է. «Անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը քննարկվել է, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են քվեարկել այդ հարցին։ Բացի դա, մենք այդ հարցով 2003 թվականին պետաիրավական հանձնաժողովում քննարկում ենք կազմակերպել, Վիկտոր Դալաքյանը հանձնաժողովի նախագահն էր, ես՝ տեղակալը։ Իմ նախաձեռնությամբ, լրագրողների ներկայությամբ Վարդան Օսկանյանը եկել է, տարբերակները քննարկվել են»,- ասել է Գրիգոր Հարությունյանը։

Այն, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը անվտանգության խորհրդի նիստում դեմ են քվեարկել, ըստ Հարությունյանի՝ նկարագրված է նաեւ Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանի հոդվածում։ «Այդտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված է անվտանգության խորհրդի մանրամասները։ Կրկնում եմ՝ Քոչարյանը սուտասան է։ Հիմա մահացած մարդկանց հետևից ինչ-որ բաներ է խոսում։ Մարդիկ չկան, բայց փաստերը կան։ Ուղղակի հիմա Քոչարյանը հերքելով այդ ամենը՝ մեկ խնդիր է ուզում լուծել. նա կիսատ բաներ ունի անելու, Հայաստանը ծախելու մասով։ Իր ամբողջ քաղաքականությունը եղել է հակահայկական, պրոթուրքական, պրոադրբեջանական։ Ես բազմիցս ասել եմ դա»,- ասել է ՀԺԿ անդամը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5800 դիտում

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին