Հուզմունքից շփոթություններ, ապագայի հանդեպ հավատ, շոկոլադի հյուրասիրություն. դպրոցներում այսօր հնչել է «Վերջին զանգը»

04/06/2021 schedule20:23

Այսօր 12-րդ դասարանցիների համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ: Բայց ավանդական տոնական օրը, երբ ամենուր զվարթ իրարանցում էր լինում, այս էլ արդեն երկրորդ տարին փոքր-ինչ արտառոց էր ու անսովոր: 2020 թվականի շրջանավարտները դպրոցին աննկատ հրաժեշտ տվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս տարի դրան գումարվեց հետպատերազմական տխրությունը:

Ամեն տարի այս օրը ավտոմեքենաների՝ ականջ ծակող ազդանշանները եւ շրջանավարտների գոռում–գոչյուններն էին դառնում բոլորիս՝ վաղ առավոտյան արթնանալու պատճառը. այսօր «Վերջին զանգ» հիշեցնող ոչ մի բան չկար նաեւ շենքերի բակերում:

Нет описания.

Շրջելով մայրաքաղաքի դպրոցներում՝ փորձեցինք հասկանալ՝ ինչպես են շրջանավարտները նշելու տոնական այս օրը։ Մեր այցելած մի քանի դպրոցներում պատերազմի ու համավարակի սահմանափակումների պատճառով ոչ մի միջոցառում նախատեսված չէր, իսկ որոշ դպրոցներում կազմակերպված միջոցառումն էլ առավելապես օրվա խորհուրդը պահելու նպատակ ուներ:

Թիվ 198 ավագ դպրոցում օրը սովորական էր, 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները գրում էին թեմատիկ գրավոր աշխատանքներ: 12-րդ դասարանցիները դպրոց չէին եկել: Տնօրեն Սարգիս Խաչատրյանը նշեց, որ որոշվել է չանել վերջին դասը, որովհետև կրթության նախարարության հրահանգով պետք է ապահովվեր սահմանված  հեռավորությունը, սակայն դպրոցը չունի համապատասխան տարածքային հնարավորություն, դահլիճը վերանորոգված չէ, միջանցքում կամ դասասենյակում  անելը և մի քանի ծնողի հրավիրելը այդքան էլ ճիշտ չէ, իսկ բացօթյա տարածքում  անցկացնելու համար դպրոցը չունի ցանկապատ: Այդ պատճառով աշակերտների հետ միասնական համաձայնությամբ որոշվել է չանել ավարտական միջոցառումը:

Դպրոցի տնօրենը նշեց, որ երեխաների վրա ևս մեծ հետք է թողել պատերազմն ու կորոնավիրուսը. յուրաքանչյուր դասարան ինքն է պլանավորել՝ ինչպես օրը դարձնել հիշարժան եւ անմոռաց: Նրա խոսքով՝ շրջանավարտները հիմնականում պլանավորել են եկեղեցի գնալ, օրհնություն ստանալ: Տնօրենը նշեց, որ աշակերտները ըմբռնումով են մոտենում այս կարեւոր խնդրին. այս և ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դպրոցն ունի 7 զոհ, 1 անհետ կորած, իսկ սեպտեմբերի 21-ին  էլ դպրոցում նախատեսում են բացել փառքի սրահ՝ զոհված տղաների հիշատակին, ուստի այսօր, հատկապես այս կորուստներից հետո եւ համավարակի այս պայմաններում նման միջոցառումներ կազմակերպելու իմաստը չեն տեսնում:

Նոր Նորքի եկեղեցու բակում  հանդիպեցինք նույն  դպրոցի աշակերտներին, ովքեր օրհնություն ստանալու էին եկել: Շրջանավարտներից մեկը նշեց, որ, իհարկե, շատ կուզեին՝ ամեն ինչ ավելի ուրախ և տրամադրող լիներ, սակայն ինչ- որ բան, այնուամենայնիվ, պակասում  է, իրենք չենք կարող լիարժեք ուրախանալ, մեքենաներով գոռալով պտտվել, միայն  պլանավորել են երեկոյան հավաքվել՝ դասընկերներով միասին օրը անցկացնելու համար:

Нет описания.

«Այսօր մեզ համար ամենակարեւորը ապագան է. ներկան պիտի դառնա այն ուղին, որը պիտի իրար միացնի անցյալն ու ապագան,- նշեց 12 Ա դասարանի աշակերտուհիներից մեկը,- ապագայում անելիքներ շատ կան, մեզ սպասվում են ընդունելության քննությունների հուզումներն ու լարվածությունը»:

Դասընկերը անմիջապես ընդհատեց ընկերուհուն՝ լավ բաներ ասա, որ լավ լինի, իսկ հետո ավելացրեց՝ ու անպայման համալսարան ընդունվելու ուրախությունը: 

Возможно, это изображение (7 человек, люди стоят, воздушный шарик, дерево и на открытом воздухе)

Եղանք նույն վարչական շրջանի N159 ավագ դպրոցի բակում, այստեղ սակավաթիվ ծնողներ էին կանգնած՝ հուզված, անհանգիստ ու սպասողական: Մոտեցանք՝ իմանալու տրամադրությունները: «Այսպիսի զգացողություն երբևէ չենք ունեցել. ինչեր ասես, որ չտեսան էս էրեխեքը, ու այսօր էլ չգիտես՝ ոնց օրը դարձնես նրանց համար յուրահատուկ եւ անմոռանալի»,- ասաց հուզված ծնողներից մեկը, ապա հավելեց.

«Մենք ենք ավելի շահագրգրռված, որ մի լավ բան անենք էս էրեխեքի համար. իրենց որ թողնեինք, երեւի ոչ մի բան էլ չէին ուզի անել»:

Դպրոցում փոքր-ինչ տոնական տրամադրություն, այնուամենայնիվ, կար: Ուսմասվարը մեզ հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ բացել են փառքի սրահ. դպրոցը արցախյան այս պատերազմում 3 զոհ, մեկ անհետ կորած ունի, 90-ական թվականների պատերազմի, քառօրյա պատերազմի ժամանակ ևս զոհեր են ունեցել: Նրանց պատվին դպրոցի բակում նաև հուշարձան և խաչքար ունեն, որտեղ աշակերտներն այսօր ծաղիկներ են խոնարհել: Մանուկյանի խոսքով՝ «Վերջին դաս» միջոցառումը երեխաների համար շատ համեստ են կազմակերպել, որպեսզի օրվա խորհուրդը պահպանեն շրջանավարտների համար:

«Տարվա անակնկալ իրադարձությունները բոլորիս սրտում խոր ցավ ու վերք են թողել,ու վերջին զանգը մեծ շուքով եւ առաջվա խանդավառ տրամադրությամբ նշելն էլ ընդամենը մնացել է լավ հիշողություն։ Այսօրվա միջոցառումներն էլ զուսպ և համեստ են, ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի օրվա խորհրդի եւ բովանդակության վրա, քան թե ճոխությունների եւ ավելորդությունների»,- ասաց նա։

Դասարանում կազմակերպված Վերջին դասի ժամանակ ներկաները սակավաթիվ էին. հիմնականում ուսուցիչներ էին և մի քանի ծնողներ, ու աշակերտների ելույթներում էլ՝ շնորհակալական խոսքեր ուսուցիչներին, ծնողներին: Սակայն գերական հայրենասիրական շունչն էր:

Շրջանավարտներից ոմանք շփոթվում էին, բայց իսկույն գտնվում էր այն հմուտ «փրկիչը», որին հաջողվում էր արագ կողմնորոշվել ու սահուն շրջանցել խոսքը:

Աշակերտուհիներից մեկը նշեց. «Օրը չէինք կարող միասին չանցկացնել, որովհետև մեծ գիտակցում կա, որ սահմանը արդեն հսկելու են մեզ հետ ապրած այս տղերքը: Մենք հավատում ենք, որ նրանք ծառայելու են միայն խաղաղ երկնքի տակ և հետ են գալու նույն քանակով՝ ընկածների հիշատակը բարձր պահած: Եվ նրանց այսպիսի  հույսով և հավատով ճանապարհելու ենք ծառայության»:  

Нет описания.

Եղանք Նոր նորք վարչական շրջանի թաղապետարանի բակում. այստեղ աշակերտների համար համերգային ծրագիր էր կազմակերպված, սակայն աշակերտները սակավաթիվ էին:

N139 ավագ դպրոցի 12-րդ դասարանցի մի տղա ասաց, որ 12 տարի այս օրվան են սպասել. դպրոցի դահլիճում յարխուշտա են պարել, շնորհակալական խոսքեր ասել, հիշատակել հերոս տղաների փառքը:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցում օրը ևս տոնական էր: Դպրոցի դահլիճում մեր այցելության ժամանակ ելույթ էին ունենում դպրոցն ավարտող աշակերտները: Շրջանավարտներից ավելի շատ հուզված էին ծնողները, նրանցից մեկը նույնիսկ այնքան էր հուզվել, որ ավարտից հետո աղջկա համար բերած ծաղիկները մոռացել էր հանձնել նրան:

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում հանդիպեցինք «Քվանտ» վարժարանի մի խումբ աշակերտների: Նրանց խոսքով՝ վարժարանում ոչ մի միջոցառում չի անցկացվել այսօր, նույնիսկ երեկոյան ոչ մի տեղ գնալ չեն պլանավորել: Շրջանավարտներից մեկը նշեց, որ երբ երկրում նման իրավիճակ է, ճիշտ չէ ձևական միջոցառումներ կազմակերպել: Նրա խոսքով՝ երբ երկիրը խաղաղ ու անհոգ լինի, իրենք անպայման միասին կնշեն. այդ երազանքով էլ եկել են եկեղեցի:

 Հետաքրքրվեցինք նաև ծաղիկների գներից. որոշ խանութներում դրանց գինը բարձրացել էր մոտ երկու անգամ. ծաղիկների փնջերի արժեքը սկսվում էր 5-6 հազար դրամից: Որոշ տեղերում էլ գները գրեթե անփոփոխ էին մնացել, սակայն աշխատակիցները միաձայն նշում էին, որ համեմատած նախորդ տարիների, այս տարի պասիվություն է նկատվում, պահանջարկը մեծ չէ: 

Нет описания.

Օրվա ամենաուրախ միջադեպը պատահեց դեպի դպրոցներ ողևորության ճանապարհին՝ 47 համարի ավտոբուսում։ Մի երիտասարդ տղա ոսկյա մատանի էր գտել եւ փորձում էր գտնել տիրոջը։ Չստանալով ոչ մի արձագանք՝ նա այն տվեց վարորդին։ Րոպեներ անց տոնական հանդերձանքով ու պճնված մի կին հայտնաբերեց, որ մատանին կորցրել է: Լսած չլինելով երիտասարդի հայտարարությունը՝ նա սկսեց անհանգիստ շուրջը նայել ու փնտրել մատանին: Համոզվելու համար, որ մատանին հենց այդ տիկնոջն է, վարորդը սկսեց ճշտող հարցեր տալ: Համապատասխանող նկարագրություն լսելուց հետո մատանին, ի վերջո, վերադարձրեց կնոջը, իսկ նա, որպես շնորհակալություն, պայուսակից հանեց շոկոլադե կոնֆետների մի տուփ, եւ մատանին գտնող տղային ու ավտոբուսում եղած մարդկանց շոկոլադ բաժանեց՝ ասելով, որ Վերջին զանգի է գնում, ու բոլորին հյուրասիրում է:

Տպել
1954 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է