Բանավեճից խուսափելը ակնհայտ է դարձնում, թե ինչի հետ եք վախենում առերեսվել. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ իր ելույթում նշեց, որ պատերազմից հետո իշխանությունը յոթ ամիս լռել է:

«Ոչ թե այն պատճառով, որ ցավով կիսվելու անհրաժեշտություն չկար, այլ, ի տարբերություն շատերի, մտորելու, հասկանալու, վերլուծելու և ապագա քայլերը մշակելու անհրաժեշտություն կար: Անհրաժեշտություն կար 44-օրյա պատերազմից հետո առաջացած իրավիճակի հաղթահարման մասին մտածել»,- ասաց նա:

Մակունցի խոսքով՝ վերջին յոթ ամսում այնպիսի մթնոլորտ է գեներացվում, որ դրանց չանդրադառնալն անհնար է:

«Սադիզմի յուրահատուկ դրսևորում է, օրինակ, զոհերի թիվն ավելացնելը, դա չեմ կարող հասկանալ: Սադիզմի յուրահատուկ դրսևորում է զինվորների աճյունների մասին խոսել այնպիսի ձևակերպումներով, որ ուղղակի անհասկանալի է, րոպե անգամ չմտածել՝ հարազատներն ինչ են զգում այն պահին, երբ իրենք քաղաքական նպատակներով անում են որոշ արտահայտություններ: Սադիազմի դրսևորում է, որ չեք գնահատում այն, որ մեր սպաները պայքարել են մինչև վերջ՝ դա որակելով հողերը հանձնել, ո՞վ է հողերը հանձնել: Այդ ովքեր են ժամանակին փաստաթղթեր ու բանակցություններ վարել ու ՀՀ-ին հասցրել այն հանգրվանին, որին ՀՀ-ն կանգնեց սեպտեմբերի 27-ին»,- շեշտեց  Մակունցը:

Իշխանական խմբակցության ղեկավարի խոսքով՝ ժամանակին երկրում կար վախի մթնոլորտ.

«Տարածում էին այդ վախի մթնոլորտը ամենուր՝ խորհրդարանում, Կառավարությունում, բակերում, փողոցներում, շրջապատում, բոլոր-բոլոր տեղերում:

Չկա հիմա վախի մթնոլորտ, դուք փորձում էիք այդ վախի մթնոլորտը սերմանել հենց «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ ձեր տեռորով՝ ստիպելով ձեր վարչապետի թեկնածուին ընտրել, բայց չստացվեց: Գիտե՞ք՝ ինչու, որովհետև չկա այդ վախի մթնոլորտը, չկա վախեցող այս խորհրդարանում նստած: Եվ հիմա բանավեճից խուսափողները խոսում են, որ մենք ենք վախենում ինչ-որ մեկից: Իրականում այդ բանավեճը ՀՀ քաղաքացու համար է, ոչ թե մեր կամ ձեր: Բանավեճից խուսափելը ակնհայտ է դարձնում՝ ինչի հետ եք վախենում առերեսվել»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Տպել
991 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն