Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածու

Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնում արդեն  երրորդ անգամ կփորձեն տնօրեն ընտրել: Հերթականը մրցույթը նախատեսված է հունիսի 22-ին։ Տնօրենի պաշտոնի հավակնորդները երեքն են՝ ԲԿ-ի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Ստեփան Մոսինյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը և Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Անուշ Իսպիրյանը։ Բոլոր երեք թեկնածուները մասնակցել են նաեւ նախորդ մրցույթներին:

Անգամ ընտրապայքարին չի մասնակցում «Ալավերդի բժշկական  կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը, ով դիմել էր տնօրենի թափուր պաշտոնի առաջին մրցույթին մասնակցելու համար։ 

Բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուները, գործող կարգի համաձայն, մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերից բացի, մարզպետարան պետք է ներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիր, որը, ըստ մազրպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի, հավակնորդները դեռևս չեն ներկայացրել, քանի որ այն ներկայացնելու վերջնաժամկետը մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ է։

Հիշեցնենք՝ Ալավերդու բժշկական կենտրոնում առաջին մրցույթն անցկացվել էր 2019 թվականի հոկտեմբերի 8-ին, բայց արդյունքները չեղյալ էին համարվել, քանի որ մրցույթի 3-րդ փուլ անցած միակ մասնակիցը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, չէր ստացել հանձնաժողովի անդամների բավարար ձայները և հաղթող չէր ճանաչվել։ Հաջորդ մրցույթը, որ պետք է անցկացվեր 2020 թվականի փետրվարի 20-ին նույնպես չի կայացել, քանի որ Ազարյանը մրցույթի արդյունքները չընդունելով դիմել էր դատարան՝ բողոքարկելով մրցույթի արդյունքները և պահանջելով՝ քանի դեռ արդյունքները բողոքարկվում են, նոր մրցույթ չանցկացնել։

Ազարյանը, սակայն, ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ դատարանում իր հայցն անցել էր երկու փուլերը, բայց նա հետ էր վերցրել այն․ «Այդ տեմպերով եթե գնար, երկու, երեք տարի շարունակվելու էր։ Այլ մանրամասներ չեմ ուզում հայտնել»,- մեզ հետ զրույցում ասել էր նա։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19487 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ