Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ կազմակերպված բողոքի ակցիային

Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ այցը անցկացվում է դժվար ժամանակներում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Փարիզից, նա շնորհակալություն հայտնեց այս հանդիպման կազմակերպման համար՝ նշելով, որ մեր պետությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած ու նման քննարկումները կարևոր են ախտորոշելու խնդիրները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց երկար նախաբան չասել և պատասխանել ներկաների հարցերին։ Նա ընդգծեց, որ հարց ու պատասխանն իմաստ ունի երբ հնչում են ամենաբարդ, ամենատհաճ հարցերը։

«Մեր սիրելի հայրենակիցները բողոքի ակցիա էին անում դեսպանությունից քիչ հեռու։ Դա իրենց իրավունքն է, սակայն կարծում եմ, որ դա հարցից խուսափելու ձև է, ես կցանականայի հստակ հնչեր, թե ինչում է մեր կառավարության դավաճանությունը։ Ես ուշադիր եմ մեր հասցեին հնչող մեղադրանքներին, լսում եմ բոլոր փաստարկները»,֊ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ խոսել է բողոքի ակցիա անցկացնողների հետ։

«Ես բացատրեցի, որ մենք պետության ներկայացուցչի հետ ենք հանդիպում, մեր խնդիրը մեր պետության հետ չէ, մեր թշնամիների հետ է և եկեք միասին նստենք խոսենք»,֊ ասել է հայ համայնքի ներկայացուցիչը։ Շնորհակալություն հայտնելով տեսակետների համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման քննարկումները շատ կարևոր են։ Նա անդրադարձավ վերջին պատերազմական զարգացումներին, ղարաբաղյան հարցին։

«Այն թուղթը, որով կանգնեցրել ենք պատերազմը, իրականում հարցերը չի լուծել, որովհետև սողացող գործընթացը շարունակվում է։ Այս գիտակցումն է, որ թույլ չի տվել ավելի շուտ լուծել Ղարաբաղի հարցը, որը շատ խորքային, բարդ մի հանգույց է և որի լուծումը, ըստ էության, հնարավոր չի եղել։ Մարտահրավերը լուծված չէ, սպառնալիքը նույնն է ու դա ամենամեծ խնդիրն է, որ ունենք։ Իմ ընկալումն այն է, որ պետք է առերեսվել այդ մարտահրավերների հետ հայ ժողովրդի համար խաղաղ դարաշրջան ստեղծելու համար։ Տարիները ցույց տվեցին, որ ոչ զիջողականությունը, ոչ ճկունությունը չեն նվազեցնում ագրեսիվությունը մեր նկատմամբ, ընդ որում տարածաշրջանի միջավայրը մեզ համար բարենպաստ դարձնելու հարցը չի լուծվում։ Մեր մարտահրավերը մնում է նույնը՝ ինչպես կառավարել այն ագրեսիվությունը, որը ձևավորել է Հայաստանի շուրջ»,֊ հավել է Նիկոլ Փաշինյանը։

Տպել
5464 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին