Պատերազմող երկրում ենք ապրում, կարևորում եմ հայրենիքի պաշտպանությանը պատրաստ պատանիներ և աղջիկներ ունենալը. աշակերտուհի

Երեւանի ավագանու հունիսի 1-ի նիստի օրակարգային հարցերից մեկը «Կրթական ծրագրերի եւ դպրոցի բակի բարեկարգման» մասին էր: Զեկուցեց Երեւանի թիվ 91 հիմնական դպրոցի աշակերտուհի Մանե Հախոյանը:

«Քանի որ մենք գտնվում ենք պատերազմող երկրում, կարեւորում եմ հայրենիքի պաշտպանության գործում պատրաստ պատանիներ եւ աղջիկներ ունենալը, իսկ դրան նպաստում են դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը»,- շեշտեց 14-ամյա Մանեն՝ հավելելով՝ անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատանքներ կազմակերպել՝ համադրելով օգտակարն ու հաճելին:

Հախոյանը նկատեց՝ սպորտի մեծ սիրահար է եւ քաջ գիտակցելով սպորտի դրական ազդեցությունը՝ առաջարկում է 9-11-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպել երեւանյան ամառային ուսումնավարժական ճամբարներ: 14-ամյա Մանեն առաջարկեց օգտագործել Վազգեն Սարգսյանի եւ Մոնթե Մելքոնյանի կրթօջախների նյութատեխնիկական բազաները: Նա նաեւ առաջարկեց 7-ից 8-րդ դասարանի աշակերտների համար իրականացնել առաջին բուժօգնության գործնական ուսուցում:

«Իմ մյուս մտահոգություն-առաջարկը կապված է բնակավայրիս բարեկարգման հետ: Ցանկացած քաղաք բարետես է յուրաքանչյուր թաղի ու թաղամասի ամբողջականությամբ, կենտրոնի ու ծայրամասերի տարբերության բացառմամբ: Բնակավայրս առանձնատների կղզիացած մի գոտում է գտնվում, որը չունի երեխաների խաղի ոչ մի սանտիմետր տարածություն, միակ կրթամշակութային կենտրոնն իմ դպրոցն է, որն ունի մեծ, ազատ, բայց անխնամ տարածություն: Եթե բարեկարգվի իմ դպրոցի տարածքը, կունենանք նաեւ մարզվելու եւ խաղեր կազմակերպելու վայր»,- շեշտեց Մանե Հախոյանը:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ- Մելքոնյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Մանե Հախոյանի բարձրաձայնած հարցն ամբողջապես իրենց տիրույթո՞ւմ է: Մելքոմ-Մելքոմյանն էլ նկատեց՝ դպրոցների բակերը համայնքային սեփականություն չեն, սակայն կարելի է նախագիծը մասամբ կյանքի կոչել որպես՝ զարգացման ծրագիր, եւ նմանատիպ օրինակներ քաղաքապետարանը բազմիցս ունեցել է:

Պարզաբանեցին՝ ուսումնավարժական դասընթացները կարող են որպես ժամանակավոր ծրագիր իրականացնել, սակայն հիմնական աշխատանք անելու դեպքում պիտի համագործակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ:

«Բակերի մասով, ցավոք, չենք կարող բարեկարգման աշխատանք անել, որովհետեւ պատկանում է պետգույքին»,- ասաց փոխքաղաքապետը:

Իսկ Մարությանը աշակերտների համար պարզաբանեց մեկ այլ նրբություն. «Դպրոցներ կան, որ քաղաքապետարանի ենթակայությամբ են գործում, բայց անգամ այդ դեպքերում մենք որեւէ աշխատանք կատարելիս օպերատորի դերում ենք, այսինքն՝ կազմակերպում ենք ընդհանուր աշխատանքը: ԿԳՄՍՆ-ն քաղաքականությունը մշակում է, մեզ հանձնարարում աշխատանքի մեր մասն իրականացնել»:

Կարճ հարցուպատասխաններից հետո Հայկ Մարությանն առաջարկեց քվեարկել Մանե Հախոյանի նախագծի համար, սակայն որոշակի փոփոխությամբ, որպեսզի այն իրագործելի լինի նաեւ քաղաքապետարանի լիազորությունների սահմաններում: Մանեի առաջարկը մնաց ուժի մեջ, սակայն ոչ թե կրթական ծրագրում փոփոխություններ անելու, այլ Երեւանի քաղաքապետարանի կողմից կրթական ծրագրերին զուգահեռ, որպես նոր ծրագիր, իրականացնելու պայմանով:

31 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ ձայների արդյունքում որոշումն ընդունվեց:

Տպել
921 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին