Երևան
12 °C
Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ոլորտում կարծես մութ բաներ են տեղի ունենում: «Հայկական ժամանակը» տեւական ժամանակ փորձում էր համապատասխան մասնագետների հետ զրուցել այս ոլորտը արտասահմանցիների շրջանում գրավիչ լինելու փաստի վերաբերյալ: Բժիշկները, որոնց դիմում էինք, կտրականապես հրաժարվում էին հարցազրույց տալ: Նրանցից մեկը, սակայն, ի դեպ, ամենահայտնիներից ու հեղինակավորներից, չմերժեց խոսել թեմայի շուրջ: Բայց եւ ցանկություն հայտնեց հոդվածը հրապարակվելուց առաջ ծանոթանալ դրան՝ համոզվելու համար, որ ամեն ինչ այնպես է, ինչպես ինքն է ասել: Համաձայնեցինք: Նյութը ուղարկեցինք, եւ սկսվեց սպասման անվերջանալի ժամանակը: Բժիշկը շարունակ տարբեր պատճառաբանություններ էր բերում՝ ասելով, որ ժամանակ չունի, չի հասցնում աշխատել ուղարկված տեքստի վրա՝ այդուհանդերձ չնշելով, թե ինչ խնդիր է տեսնում, գուցե այն մենք ինքներս շտկենք: Ի վերջո հասկանալի դարձավ, որ հայտնի պլաստիկ վիրաբույժը հոդվածը հետ չի ուղարկելու եւ հրապարակման կանաչ լույս չի վառելու: Որոշեցինք մենք ամեն դեպքում այն հրապաարկել՝ առանց նրա անունը նշելու:
Հոդվածը՝ ստորեւ
Պլաստիկ վիրահատություններից ամենատարածվածը հայերի շրջանում մինչև շարունակում է մնալ քթի պլաստիկ վիրահատությունը, քանի որ շատերն ուզում են փոխել իրենց «հայկական քիթը»: Հետաքրքիր է, որ անգամ երկրից դուրս ապրող մեր հայրենակիցները ու նաեւ օտարերկրացիներ հաճախ Հայաստանում են դիմում պլաստիկ վիրաբույժների միջամտությանը, քանի որ այստեղ գները բավականին մատչելի են։ Ինչու ամերիկյան և եվրոպական երկրներում քթի վիրահատության համար վճարել 10 000 դոլար, եթե Հայաստանում Էսթետիկ քիթ ստանալու համար կարելի է վճարել ընդամենը 1000-2000 դոլար:
Մեր զրուցակից վիրաբույժը նույնպես հաստատում է՝ օտարերկրացիների հոսքը վիրաբուժական միջամտությունների համար մեր երկիր բոլոր տարիներին բավականին մեծ է եղել՝ սովորաբար կազմում են այցելուների 30 տոկոսը: Նրանց կարելի է սպասել գարնան ամիսներից սկսած մինչև աշուն: Չնայած հիմա, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված այցելունների թիվը զգալի նվազել է, բայց միևնույն է այցելուներ կան:
«Հիմնականում մեզ մոտ այցելում են Ռուսաստանից, Եվրոպական երկրներից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Եվրոպայից և ԱՄՆ-ից ճնշող մեծամասնությունն այնտեղ ապրող հայ քաղաքացիներն են, իսկ Ռուսաստանից ռուսներ են, կամ այլ երկրների ներկայացուցիչներ, ովքեր ապրում են Ռուսաստանում: Հայաստանում եղանակն ավելի բարենպաստ է, նրանք էլ այստեղ այցելելով հաճելին և անհրաժեշտը համատեղում են միմյանց հետ և ավելի հետաքրքացնում իրենց այցը Հայաստան»,- նշեց մասնագետը:
Վիրաբույժի խոսքով՝ օտարերկրացիներին Հայաստանը գրավում է իր պրոֆեսիոնալ մասնագետներով և արժեքի մատչելիությամբ: Ըստ նրա, այցելելով Հայաստան՝ պացիենտները սկզբում հաճելիորեն զարմանում էին՝ տեսնելով գնային բավականին մեծ տարբերությունը, սակայն հիմա բավականին տեղեկացված են: Ասում է՝ մի ժամանակ փորձ արվեց օտարերկացիների համար փոխել գնային քաղաքականությունը, այսինքն՝ այն ավելի բարձր դարձնել, բայց հասկացան, որ դա օպտիմալ տարբերակը չէ: Նրանք արժեքի մատչելիության մասին տեղեկանում են իրենց ծանոթներից, կամ ինչպես բժիշկներն են ասում՝ հիվանդը հիվանդ է բերում:
«Իրենք մեզ դիմում են՝ այցելելով մեր բժշկական կենտրոն կամ դիմելիությունը իրականացվում է նաև հեռախոսի միջոցով, բացի դրանից հիվանդները հեշտ են գտնում մեր անձնական կոնտակտները: Նախապես հեռահար խորհրդատվություն է իրականացվում, խորհրդակցում ենք իրենց հետ, գուցե իրենք համեմատություն են տանում տարբեր մասնագետների հետ և ընտրությունը կատարում են, այսինքն՝ որոշում են գալ, թե ոչ: Հիմնական դիմողները նկարներ են ցույց տալիս, ուզում են, որ նմանվեն իրենց երազած դեմքին, բայց ոչ մի դեմք ստանդարտ չի և յուրաքնաչյուրը իր յուրահատկությունը ունի՝ կախված դիմագծերից: Արտատպել մի հատված, ճիշտ չի լինում, այդ ամեն ինչը թելադրում են դիմագծերը»,- ասաց վիրաբույժը:
Էսթետիկ վիրահատական միջամտության դիմող այցելունների հիմնական մասը կանայք են, տղամարդիկ դիմում են ականջի, դեմքի և այլ վիրահատությունների համար: Իսկ այցելուների 20 տոկոսը, ըստ մասնագետի, կազմում են այն քաղաքացիները, ովքեր գոհ չեն արտերկրում կամ այլ մասնագետի կողմից իրականացրած միջամտության արդյունքներից և ուզում են շտկել այն: Ինչ վերաբերում է նրանց նախընտրած քթի ձեւն ունենալուն, բժշկի խոսքով՝ դա թելադրում են նաև թրենդները: «Մի ժամանակահատվածում երիտասարդ իգական սեռի ներկայացուցիչները գալով մեզ մոտ ցանկանում էին ունենալ տիկնիկային քիթ, ցանկանում էին զգացվի, որ որևէ միջամտություն կա, չափից ավելի փոքր և նուրբ քիթ էին ուզում: Բայց մենք իրենց հետ ակտիվ հարաբերությունների մեջ ենք, ամեն այցելուի հետ քննարկումներ ենք ունենում, որովհետև մի տարիքում մարդն այլ քիթ է ուզում, հասուն տարիքում արդեն ուրիշ: Դրա համար պետք է հիվանդներին խորհուրդ տալ ոսկե միջինը: Անում ենք նաև լուսանկարի մշակում, այսինքն՝ համակարգչի միջոցով ձևափոխում ենք քիթը, և այցելուն կարողանում է պատկերացնել, թե ինչ տեսք կունենա իր քիքը վիրահատությունից հետ: Բայց դա մենք անում ենք, երբ վստահ ենք, որ դիմողը մեր հաճախորդն է»:
Քթի պլաստիկ վիրահատության համար այցելունները անցնում են համապատասխան հետազտությունները, հիմա նաև պայմանավորված քովիդ19-ով մինչ վիրահատության օրը նշանակելը թեստավորվում են: Բժշկի խոսքով՝ դիմողները պետք է ազնիվ լինեն և իրենք էլ հայտնեն այն հիվանդությունները, որոնք ունեն, որպեսզի վիրահատության ժամանակ կյանքին սպառնացող վտանգ չլինի: Վիրահատության հաջորդ օրը պացիենտները դուրս են գրվում, օտարերկրյա քաղաքացիները բժիշկների հսկողության տակ պետք է մնան երեք շաբաթ, վիրահատական վերքերի ապաքինումից հետո նրանք կարող են ազատ ճամփորդել:
Բազմամյա վիրաբույժը շեշտում է՝ պլաստիկ վիրաբույժների միջամտությանը դիմելուց առաջ շատ կարևոր է հաշվի առնել մասնագետի կատարած աշխատանքը, որոշակի ժամանակահատվածում իրականացրած գործունեությունը: Ասում է՝ հայ մասնագետները օտարերերկացիների շրջանում բավականին պահանջված են և ունեն իրենց դիրքն ու տեղը:
Հ.Գ. Ի դեպ, ռուսական շանսոնի կատարող Լյուբով Ուսպենսկայան վերջերս իր հարցազրույցներից մեկում պատմել էր, որ դստերն անհրաժեշտ պլաստիկ վիրահատությունն արել են հայաստանցի վիրաբույժները:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT