Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման խիստ հրամայականը

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև՝ շարունակվել ընդլայնված ձևաչափով։

Նախարարներն անդրադարձել են դարավոր բարիդրացիական կապերով միահյուսված hայ-իրանական համընդգրկուն հարաբերություններին՝ ընդգծելով, որ վերջիններիս հիմքում ընկած փոխադարձ վստահությունն ու հարգանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գրավականն են:

Անդրադառնալով բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարներին՝ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և այն առավել ընդլայնելու երկուստեք պատրաստակամության առնչությամբ, ինչի մասին են վկայում բարձրաստիճան փոխայցելությունները, ոլորտային ներկայացուցիչների միջև պարբերական դարձած փոխշփումները և միջգերատեսչական խորհրդակցությունները:

«Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև»,- նշել է նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նախարարներ Արա Այվազյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։ Ներկայացնելով ՀՀ սահմանամերձ որոշ մարզեր ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության անընդունելիությունն ու անթույլատրելիությունը:

Արա Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղակի հետևանք են անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու գործողությունների նկատմամբ ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։

Երկուստեք ընդգծվել են տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման խիստ հրամայականը:

Տպել
380 դիտում

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 6,15 տոկոսը

2 ընտրատեղամասում փորձել են քվեաթերթիկ դուրս բերել, 24 տեղամասեր բացարձակապես անմատչելի են. «Անկախ դիտորդ»

Շինաշխատանքների պատճառով փակ են լինելու Ստեփանակերտ քաղաքի որոշ փողոցներ

Էրդողանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հեռակառավարվող պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել

Հայաստանում այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 10 հազարից ավելի մարդ

Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել

«Fitch Ratings»-ն իջեցրել է Թուրքիայի տնտեսական վարկանիշը. պատճառը լիրայի արժեզրկումն է

Աշոցքի տարածաշրջանում, Թալինում, Արագածում ձյուն է տեղում

Սպիտակ տունը հաստատել է. Պուտինն ու Բայդենը դեկտեմբերի 7-ին տեսակապով հանդիպում կունենան

89-ամյա կնոջը ծեծել և տունն ու դին այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձերբակալվել է

Շիրակի մարզի 4 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Մարմարաշեն գյուղի մոտակայքում 2 մեքենաների բախումից հետո «Մերսեդես»-ը բռնկվել է. կան տուժածներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք կարևոր հատվածներում մերկասառույց է

Ժամը 8:00-ին ՀՀ տարածքում բացվել են բոլոր 984 տեղամասային կենտրոնները

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 3 տուժած հոսպիտալացվել է

ԵԱՀԿ Մինսկի խումբը ափսոսանք է հայտնել Բայրամով-Միրզոյան չկայացած հանդիպման կապակցությամբ. հայտարարություն

Այսօր ՀՀ մի շարք մարզերի խոշորացված համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ. որոնք են դրանք

Ադրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախի խաղաղ բնակչի սպանության փաստով. ՌԴ ՊՆ

Արցախի Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել երեկ սպանված Սեյրան Սարգսյանի դին

Հայրենադարձվածերից 2-ը Գյումրիից են. Նազելի Բաղդասարյան

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝ պատերազմում զոհված տղաներին նվիրված «Արմաթ» լաբորատորիայի բացումը՝ լուսանկարներով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների (լուսանկարներ)

Հակահամաճարակային կանոնները խախտվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտում

«Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը

Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Հայտնի է Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցու ինքնությունը. խաղաղապահները բանակցում են դին արցախյան կողմին հանձնելու շուրջ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. ՀՎԿԱԿ

Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հալեպի հայկական եկեղեցիներին, դպրոցներին և հայ համայնքին

ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

Ողբերգական դեպք Վանաձորում. ննջասենյակում հայտնաբերվել է տան տիրոջ կիսաայրված դին (լուսանկարներ)

Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Օտարերկրացի տղամարդուն ծեծել են, հափշտակել բջջային հեռախոսը, գումարն ու արծաթե վզնոցը