Երևան
12 °C
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետարանում՝ 2018-2020թթ․ մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով։
Խորհդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵ նախարարության ենթակա կառույցների ղեկավարներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։
ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձել է տարածքային զարգացման քաղաքականությանը՝ ընդգծելով որ դրա առանցքում եղել է ապակենտրոն կառավարումը, որի հաջողության մասին կարող են վկայել մարզի տարբեր համայնքներում կատարված աշխատանքների ցուցանիշները։
Նախարարի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջին 3 տարվա ընթացքում մի շարք ոլորտային ձեռքբերումների ուղղությամբ։
Սուրեն Պապիկյանի խոսքով ներկայումս մեկնարկել և ընթանում է Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի 12 բնակավայրերի ջրամատակարարման ամբողջական ցանցի վերականգնման՝ շուրջ 7,3 մլրդ․ արժողությամբ ծրագիրը։
Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարի պաշտոնակատար առանձնացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցության արդյունքում գրանցված վերջին հաջողությունները։ Ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, հունիսի վերջին Հայաստան կներմուծվեն 27 ուղևորատար վագոններ, տարվա ընթացքում նաև 3 նոր էլեկտրագնացքներ։ Վերջինները կհամալրեն գործող, Երևան–Գյումրի ուղղությունը սպասարկող շարժակազմը։ Ընդ որում նախատեսվում է նորացված շարժակազմերով երկաթուղային տրասնպորտի գործարկում ՀՀ գործող երկաթգծի ամբողջ հասանելիությամբ՝ այն է մինչև Երասխ, և մինչև Գյումրի։ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ այս ուղղությամբ ներդրումները նախատեսված էին հաջորդող 15 տարիների համար, բայց դրանց դրա զգալի մասը հաջողվում է իրականացնել 2021-2024 թթ․ ընթացքում, ինչն էական ազդեցություն է ունենալու ոլորտում թե՛ սպասարկման և թե՛ գնագոյացման վրա։
Իր խոսքում նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել է մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցաշինության, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքները։
Սուրեն Պապիկյանը մատնանշել է, որ Գյումրիում լուծվել է նախակրթարանների կենսական նշանակության խնդիրը, ինչի մասին խոսվել էր երեք տարի առաջ Գյումրիում Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով կառուցված մանկապարտեզի բացմանը։
«Ես այն ժամանակ խոսք էի տվել, որ Գյումրի քաղաքում այլևս տնակային պայմաններում մանկապարտեզներ չեն լինի, և ի ուրախություն՝ նշեմ, որ վերջին մանկապարտեզի մրցույթային գործընթացն արդեն իսկ ավարտվել է, ստորագրված են համապատասխան պայմանագրերը և շինարարական աշխատանքների մեկնարկը օրերս կտրվի»,–ասել է Պապիկյանը։
Ճանապարհաշինության բնագավառում՝ 2018-20 թթ․ Շիրակի մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվել է 107, 8 կմ ճանապարհահատված, որը ներառում է հիմնանորոգման, միջին նորոգման, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարեկարգման և Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։
Նախարարի պաշտոնակատարը Շիրակի մարզի և, ընդհանրապես, հանրապեության համար կենսական որակեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը։ «Չնայած Հյուսիս-Հարավ ծրագրում առկա տարբեր խոչընդոտներին և արբիտրաժային գործընթացներին, ապահովել ենք ծրագրի շարունակականությունը․ չինացի գործընկերների հետ հաջողված բանակցությունների շնորհիվ շինարարական աշխատանքների մեկնարկն այս տարի արդեն իսկ տրվել է։ Այս պահի դրությամբ ակնկալում ենք ունենալ 46 կմ ճանապարհ, որը Թալինից մինչև Գյումրի մեզ կապահովի միակողմանի ասֆալտապատ ճանապարհով»,–ընդգծել է Սուրեն Պապիկյանը։
Խորհրդակցության ընթացքում մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի պատասխատուները ներկայացրել էն Շիրակի մարզում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները։
«Երբ մենք վերլուծում ենք անցած երեք տարիներին իրականացված աշխատանքներն ու դրանց ծավալներն ենք հաշվարկում՝ հստակ երևում է, որ տարեցտարի ներդրումներն ու կապիտալ ծախսերը Շիրակի մարզում ավելացել են։ Մարզում 2021 թվականին քաղաքաշինության ոլորտում իրականացվելու են շուրջ 40 մլրդ 580 մլն դրամի կապիտալ ներդրումներ։ Աշխատանքներ կիրականացվեն թե բնակարանաշինության, թե կրթական ու առողջապահական օբյեկտների շինարարության, թե ճանապարհաշինության մասով։ Սա խոսում է այն մասին, որ ներդրումներն աճել են, կապիտալ ծախսերն ավելացել»,– նշել է Շիրակի մարզպետը
2018 թվականից մինչ օրս քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցում նշվել է, որ ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման ծրագիրը, 2020 թվականի մեկնարկած թվով 26 ընտանիքների բնակարանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվի նոյեմբերին: Իրականացվել է շուրջ 310,1 մլն դրամ գումարի շինարարական աշխատանք: Մնացորդը կազմում է 153,3 մլն դրամ:
2021 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքներ Բերդաշեն, Կապս, Արեգնադեմ համայնքներում:Նախատեսվում է ևս մի քանի դպրոցի և մոդուլային մանկապարտեզների կառուցում։
Սուբվենցիոն ծրագրերի վերջին երեք տարիների ընթացքում տասնապատկվել են։ 2021-ին կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր։
Զեկույցների ավարտից հետո՝ ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված ցուցանիշները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակն արված աշխատանքներն ամփոփելով առաջիկա անելիքները նախանշելն է․ «Ես վստահ եմ մեր հանդիպման ժամանակ այնպես չէ, որ ներկայացվեցին բոլոր իրականացված ծրագրերը, պետք է կարևորենք ցանկացած ծրագրի իրականացում, բոլոր ուղղություններով, ինձ համար կարևոր է տարածքների համաչափ զարգացումը»։
Նախարարի պաշտոնակատարը հանդիպման ավարտին պատասխանել է համայնքապետերին հուզող հարցերին։ Մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ հետևել է Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, եղել Չայկովսկի և Մայակովսկի փողոցներում, զրուցել շինարարների հետ, հետևել աշխատանքների ընթացքին։
Չայկովսկի փողոցի 360մ հատվածը նորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ Մայակովսկի փողոցի 650մ-ի ասֆալտապատման աշխատանքները Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ է իրականացվում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե եկեղեցու ներսում, թե դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար
Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. լուսանկարներ
Օդանավակայանում Գարեգին 2-րդի՝ «ու՞ր է ժողովուրդը» հարցը ցույց տվեց՝ նա սկսում է գիտակցել, որ «օգտագործվում է»
Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Գյումրու Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից
ԱՄՆ զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար. Թրամփ
Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության. Հաջիև
Երևանում բախվել են ՀՀ նախագահի հաշվեկշռում գրանցված «Ռենո»-ն և «Հոնդա»-ն. կա տուժած
Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակությունը Թբիլիսում է
Ղազախստանում Հայաստանի դեսպանը և Ակտյուբինսկի մարզպետը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան
4-րդ դասարանի աշակերտների կողմից համադասարանցուն ծեծելու դեպքով ՆԳ նախարարը միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍՆ
Պատարագից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել, ծաղկեպսակ զետեղել
Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն. ՆԳՆ-ն մանրամասնել է
Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանցիները ծեծել են համադասարանցուն. վերջինս հոսպիտալացվել է
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել. ՀՀ ողջ տարածքում սպասվում են ձյան ու ձնախառն անձրևի տեսքով ինտենսիվ տեղումներ
Երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը՝ Մխիթարյանի համար քաղաքական ակցիայի պատճառ
Հարգանքի տուրք Վանաձորում. ԱԺ նախագահը լուսանկարներ է հրապարակել
Քոչարյանը թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, ընդհարում լինի, արյուն թափվի. Սարգսյան
Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելությանը, հանդիպել Սիլվեստր Ստալոնեի հետ
Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրու Յոթ վերք եկեղեցում է. մեկնարկում է սուրբ և անմահ պատարագը
ՀՀ վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT