Երևան
12 °C
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար. «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով մի դետալ, որն այսօր խանգարում է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։
Ռուդենկոյի խոսքով՝ միակ խանգարող հանգամանքը կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար հետ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այժմ նման հարաբերություններ չկան։
«Երբ դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի ունենա, ապա հարցը հնարավոր կլինի քննարկել գործնական հարթության մեջ»,- ասել է նա։
ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը։ Առաջին անգամ չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Ադրբեջանի անդամակցության մասին լուրերը քննարկվում են:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ՀԺ-ի հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում տեսնելու քայլերը սկսվել են դեռեւս 2015 թ.: Այդ թվականներին կար ղարաբաղյան խնդրի Լավրովյան պլանը, որը նախատեսում էր ապաշրջափակում: Այդ պլանի դիմաց Ադրբեջանը, եթե ստանում էր տարածքները, ապա ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում իր անդամագրումն էր ապահովում: Բայց քանի որ 2016 թ. տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, Ադրբեջանը դադարեցրեց իր անդամակցության մասին զրույցները: Իսկ մինչ այդ, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին միանալու հարցերի վերաբերյալ Ադրբեջանի կառավարությունը ժխտողական քաղաքականություն չէր վարում: Բայց քանի որ Լավրովյան պլանն իրականացավ ռազմական եղանակով, հիմա Ռուսաստանը հասկացնում է Ադրբեջանին, որ նա իր ստանալիքը ստացել է, այժմ իր հերթն է քայլ անելու»:
Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանը չի համաձայնելու միանալ ՀԱՊԿ-ին: «Այստեղ խնդիրը շատ նուրբ է. եթե համաձայնի՝ փլուզվելու են մի շարք կարեւոր կապեր, որոնց միջոցով Ադրբեջանն իրեն ուժեղ է զգում առաջին հերթին Թուրքիայի հետ, արեւմուտքի մի շարք երկրների հետ: Ադրբեջանի հաշվարկը լինելու է այն, որ Հայաստանն ինքը խոչընդոտի իրենց ՀԱՊԿ-ում հայտնվելուն՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք ցանկանում են, բայց Հայաստանը չի թողնում»,- մանրամասնեց քաղաքագետը:
Սաֆարյանը շեշտում է՝ Ադրբեջանի անդամակցության հարցը հայկական կողմի համար շատ նուրբ պրոցես է լինելու: Ըստ նրա՝ ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարության համատեքստում պետք է անդրադառնալ նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին խոսակցությանը: «Սա հակամարտությունը սառեցնելու կամ հակամարտությունը սպանելու մասին դիրքորոշում է: Ռուսաստանը կարգավիճակը տեղափոխում է ապագա, Ադրբեջանն էլ փորձելու է այդ ապագան փակել՝ որպեսզի Հայաստանը վերջնականապես Արցախի կարգավիճակի մասին մոռանա եւ զրկվի դրա մասին խոսելու իրավունքից: Հայաստանն էլ իր հերթին հայտարարում է, որ հարցը կարող է իր լուծումը գտնել միայն Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ իր տեսակետը համընկնում է արեւմուտքի տեսակետի հետ: Այստեղ բարդ խաղ է գնալու, մեզնից ճկունություն է պահանջվելու, մանավանդ պատերազմից հետո: Օրինակ՝ չպետք է թույլ տալ, որ խոսք լինի հակամարտության սառեցման վերաբերյալ, հակամարտության փակման հետ Հայաստանը չպետք է համաձայնի, ինչպես նաեւ չպետք է թույլ տալ ՌԴ ու Ադրբեջանի՝ այդ խնդիրը թաղելու շահային ընդհանրությունները իրականություն դառնան»:
Հարցին՝ 44-օրյա պատերազմը, հայ- ադրբեջանական սահմանի լարվածությունը կապ ունե՞ն այս թեմայի ակտիվացման փորձերի հետ, Սաֆարյանն ասաց, որ սա առաջին հերթին Հայաստանի սուբյեկտայնության նվազեցման, հայ հասարակության վախերի ուժգնացման եւ պահանջներից հրաժարվելու նպատակ է հետապնդում:
«Ե՛վ Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի կողմից սա ազդակ է, որ Հայաստանն իրեն ազատ չզգա իր որոշումներում եւ համաձայնի առաջարկվող պլաններին: Ադրբեջանին ՀԱՊԿ-ում տեսնելու գործընթացը Ռուսաստանի համար փուլերով է: Առաջին փուլում ՌԴ-ն ստացել է Ադրբեջանի համաձայնությունն իր տարածքում ռուս խաղաղապահներ տեղադրելու վերաբերյալ: Հիմա երկրորդ փուլն է լինելու: Ռուսաստանն Ադրբեջանից ակնկալում է, որ կդառնա ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, Ադրբեջանն էլ պահանջում է, որ Արցախի մնացած մասն էլ զիջվի իրեն:
Սա իր մեջ պարունակում է նաեւ շանտաժի էլեմենտներ: Գիտեք, որ 5 տարի հետո հրադադարի պայմանագիրը դադարում է գործել, եւ դա կարող է բերել նոր պատերազմի եւ ռուսական զորքի դուրսբերման: Ադրբեջանը հասկացնում է, եթե պետք է լինի Ռուսաստանի օրբիտրում, ապա պետք է Ղարաբաղի հարցը փակվի մեկընդմիշտ՝ իրավական պայմանագրերով: Վտանգավորն էլ այն է, որ Ռուսաստանը կգնա այդ համաձայնությանը միայն նրա համար, որ Ադրբեջանը թեքվի իր կողմ: Այս ամենը հասունանալու է մեր աչքի առջեւ, եւ Հայաստանը դրանից պաշտպանվելու իր ստրատեգիան պետք է մշակի»:
Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամագրումը ոչ միանշանակ է ընդունվում, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ նույնիսկ նախկին իշխանությունները չեն թաքցնում՝ ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չի տալիս, բացի Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելուց.
«Կառույցը Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար չէ, ՀԱՊԿ-ին անդամակցությունը պայման է, որ ՀՀ-ն ներքին արժեքով Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերի: ՀԱՊԿ-ին անդամագրումը սահմանափակումներ է դնում Հայաստանի առջեւ՝ սեփական քայլերը անելու անվտանգության ապահովման ուղղությամբ:
Մենք բոլորս տեսանք, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց դիմումն անհասկանալի ընթացք է ստացել, պատասխան չկա, արդյոք ՀԱՊԿ-ն ընդհանրացնելո՞ւ է իր դիրքորոշումը Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժելու մասով: Ասեմ, հենց սրանով էլ Ռուսաստանը Ադրբեջանին շանտաժի է ենթարկում: Եթե Ադրբեջանը հետ քայլ անի ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցում, ապա չի բացառվում, որ ՀԱՊԿ-ը կընդհանրացնի իր դիրքորոշումը եւ կասի, որ Ադրբեջանը խախտել է ՀԱՊԿ դաշինքի երկրի սահմանային ամբողջականությունը»:
Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում, ՀՀ-ն ի՞նչ վտանգների առջեւ է կանգնելու, քաղաքագետը նշեց, որ դուռը շրխկացնելով ՀԱՊԿ-ից դուրս գալն անպատիժ չի լինելու. «Այդ քայլով կառույցը փլուզվում է: Եթե Հայաստանը դուրս գա, ապա ՀԱՊԿ-ը էլ չի ունենա կովկասյան ուղղություն: ՀԱՊԿ-ն, ընդհանուր առմամբ, ունի 3 ուղղություն. արեւելաեվրոպական՝ դա Բելառուսն է, միջինասիական, որտեղ միջինասիական պետություններն են ու կովկասյան, որտեղ Հայաստանն է:
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը, կնշանակի, որ կառույցը չի իրականացրել իր հիմնական ֆունկցիան՝ անդամ պետության անվտանգության ապահովումը»: Սաֆարյանն ընդգծեց՝ Հայաստանը հիմա այն իրավիճակում չէ, որ իրեն կարողանա նման բան թույլ տալ, որքան էլ կառույցը կաշկանդում է ՀՀ-ի գործողությունները:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT