Մխիթարյանի եվրագավաթային նվերը «Ռոմային»․ հայ ֆուտբոլիստն առաջնությունն ավարտեց 13 գոլով և 10 գոլային փոխանցմամբ

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի վերջին տուրում «Ռոման» մայիսի 23-ին մրցակցի հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սպեցիայի» հետ։ Ընդ որում, հյուրերին պարտությունից փրկեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ հավասարեցնելով հաշիվը 85-րդ րոպեին։

Այդ գոլը թույլ տվեց «Ռոմային» վաստակել 62 միավոր և առաջ անցնել «Սասուոլոյից» ու զբաղեցնել 7-րդ տեղը, որն իրավունք է տալիս հռոմեական ակումբին հանդես գալ հաջորդ մրցաշրջանի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկությունում։ Ինքը հայ կիսապաշտպանը մրցաշրջանն ավարտեց խփած 13 գոլով և առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց 13-րդ տեղը։ Բացի այդ, Մխիթարյանը նաև 10 գոլային փոխանցում կատարեց առաջնությունում, որը երկրորդ ցուցանիշն է «Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկուց հետո։

Մխիթարյանն անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը։ Առայժմ հստակ հայտնի չէ՝ արդյոք նա հաջորդ մրցաշրջանում կմնա «Ռոմայում», թե ոչ։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է, և այն երկարաձգելու հարցը դեռ օրակարգում է։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հաջորդ մրցաշրջանից ակումբը գլխավորելու է պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն, Մխիթարյանի հեռանալու մասին խոսակցություններն ուժեղացան, քանի որ մարզչի և ֆուտբոլիստի հարաբերությունները լավագույնը չեն «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքից հետո։ Սակայն շաբաթ օրը իտալական Corriere dello Sport-ը գրեց, որ Մխիթարյանը հանդիպել է Մոուրինյուին, և վերջինս համոզել է ֆուտբոլիստին մնալ թիմում, քանի որ համարում է Մխիթարյանին «Ռոմայի» կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը։

Տպել
1088 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ