Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են հրադադարի մասին, բայց մարտերը շարունակել պատրաստ են երկուսն էլ

11 օր շարունակ հրթիռային հարվածներով  «փոխանակվելուց  հետո», Իսրայելը և Պաղեստինի խմբավորումները Գազայի հատվածում համաձայնել են զինադադարի:

Եգիպտոսը կարևոր դեր խաղաց բանակցություններում ՝ ստանձնելով միջնորդի առաքելությունը: Հրադադարը ուժի մեջ է մտել ուրբաթ, մայիսի  21-ին, ժամը 02:00-ից: Ներկայացնում ենք հրադադարի ձեռք բերման ամենակարևոր կետերն ու ընթացքը:

Կողմերը դադարեցնում են կրակը՝ առանց նախապայմանների

Իսրայելի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Եգիպտոսի խաղաղության նախաձեռնությունը՝ կասեցնելով «Պատի պահակախումբ» անունը կրող գործողությունը, որը Իսրայելի Պաշտպանության ուժերն իրականացնում էին մայիսի 10-ից: ՀԱՄԱՍ-ը համաձայնվեց նաև Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը: Իսրայելի պետական ռադիո Kan-ը՝ վկայակոչելով կառավարության պաշտոնյաներին, հայտնում է, որ հրադադարը չի ենթադրում որևէ պայման, այդ թվում՝ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ, և պայմանների մասին ցանկացած պնդում կեղծ է:

Կողմերի միջեւ հրթիռային հարվածների ինտենսիվ փոխանակումը շարունակվել է մինչև վերջին պահը: Հրադադարից 12 րոպե առաջ էլ արմատականները հրետակոծել են  Իսրայելի հարավային շրջանները:

Հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկում է Եգիպտոսը

Ըստ եգիպտական հեռուստատեսության, նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին հրամայել է երկու պատվիրակություն ուղարկել Պաղեստին և Իսրայել ՝ հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար: Ինչպես TACC-ին բացատրել է Կահիրեի պաշտոնական աղբյուրը, մի խումբը ժամանել է Ռամալլա, իսկ երկրորդը՝ Թել Ավիվ:

Եգիպտոսի ներկայացուցիչները պետք է վերահսկեն համաձայնագրերի կատարումը, ինչպես նաև պայմանավորվեն հետագա միջոցառումների շուրջ, որոնք շարունակաբար կպահպանեն իրավիճակի կայունությունը:

Գազայի հատվածում հայտարարել են հաղթանակի մասին

Գազահի հատվածում գտնվող քաղաքների բնակիչները գիշերը դուրս էին եկել փողոց ՝ նշելու «հաղթանակը»: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սկսվել էին զանգվածային երթեր և դրոշներով հավաքներ:

«Մենք կարողացանք նվաստացնել հակառակորդին և նրա բանակին, որի ղեկավարությունը պարծենում էր երեխաների սպանությամբ և բնակելի շենքերի ոչնչացմամբ», - ասել է ՀԱՄԱՍ-ի զինյալ թի Իզզադդին ալ-Քասամ բրիգադների խոսնակ Աբու Օբեյդան:

«Մենք կկառուցենք օկուպանտների կողմից ավերված տները, ժպիտները կվերադարձնենք տուժածների դեմքերին: Նահատակներից յուրաքանչյուրին խոստանում ենք շարունակել նրանց ուղին», - ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Խալիլ ալ-Հայայը երթերի մասնակիցներին:

Իսրայելական մամուլը գրում է զինյալներին «լուրջ հարվածի» մասին

Գործողության 11 օրվա ընթացքում իսրայելական ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի խմբավորումների 225 մարտիկների, այդ թվում ՝ 25 հրամանատարների, ոչնչացրել են ավելի քան 100 կմ թունելներ, «հարյուրավոր» հրթիռային կայանքներ, «տասնյակ» սարքեր, որոնք օգտագործվել են գրոհայինների կողմից, ինչպես նաև պաղեստինյան առնվազն 20 վարչական և ֆինանսական հաստատություններ: Իսրայելի զինված ուժերը հետ են մղել «յոթ անօդաչուների հարձակումները և կանխել երկու հարված ծովից», իսկ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերը խլել են արմատականների արձակած հրթիռների շուրջ 90% -ը՝ թույլ չտալով դրանց պայթել:

Տեղի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, տարածքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 243-ի, ներառյալ՝ 66 երեխա և 39 կին: Վիրավորում ստացածների թիվը 1910 է: Իսրայելական կողմից զոհվել է առնվազն 12 մարդ (ինը իսրայելցի և երեք օտարերկրյա աշխատող):

Իսրայելական բանակը շարունակում է մնալ իր դիրքերում

Ըստ Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Հանցի Twitter- ի միկրոբլոգում արված գրառման չնայած հայտարարված հրադադարին, անվտանգության ուժերը դեռ պատրաստ են պաշտպանել քաղաքացիներին, իսկ բանակը մնում է իր դիրքերում: «Տեղում առկա իրականությունը գործողությունների շարունակման որոշիչ գործոն կլինի»,-նշվել է գրառման մեջ:

Ըստ The Jerusalem Post-ի, իսրայելական բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Խիդեյ Զիլբերմանը նշել է, որ հրադադարի ռեժիմը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, գիշերը ժամը 02:00-ից ոչ մի հրթիռ չի արձակվել Իսրայելի ուղղությամբ:

Պաղեստինցիները նույնպես պատրաստ են պաշտպանվել

ՀԱՄՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրինն շեշտել է, որ պաղեստինցիները «պատրաստ են տարածաշրջանում զարգացումների ցանկացած սցենարի»: Պաղեստինյան իսլամական ջիհադի զինված թևի ՝ «Սարայա Ալ-Կուդս» (Երուսաղեմի ընկերություններ) խմբավորման անդամները նույնպես անհրաժեշտության դեպքում հայտարարում են  նոր մարտերի պատրաստ լինելու մասին: «Մեր մարտիկների ձեռքերը կմնան ձգանի վրա, և վերջին խոսքը միշտ կասվի ռազմի դաշտում: Եթե թշնամին վերադառնա, մենք կպատասխանենք», - ասել է խմբի խոսնակ Աբու Համզան:

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հատուկ հայտարարություն է արել

Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում անձամբ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Բացի այդ, նա շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին և եգիպտացի այլ պաշտոնյաների, «ովքեր առանցքային դեր են խաղացել այս դիվանագիտական գործում»:

 «Ես գնահատում եմ նաև տարածաշրջանի այլ դերակատարների ներդրումը, ովքեր աշխատել են մարտերը դադարեցնելու համար», - ավելացրել է Սպիտակ տան ղեկավարը:

Հրադադարը ողջունվել է նաև համաշխարհային հանրության այլ ներկայացուցիչների, պետությունների առաջնորդների ու կառույցների կողմից:

Տպել
1203 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ