Երևան
12 °C
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան մոտենում է եզրագծին, իսկ թե ով է լինելու չեմպիոնը՝ դեռ պարզ չէ։ Հայաստանի հերթական առաջնությունն անցնում է չափազանց լարված պայքարում, մնացել է ընդամենը մեկ տուր, իսկ չեմպիոնությանը հավակնում են միանգամից 4 թիմեր։ Ընդ որում, պայքարը միայն չեմպիոնության համար չէ։ Ուժեղ մրցակցություն է սպասվում նաև եվագավաթների գոտում տեղ գտնելու համար․ 4 տեղին հավակնում են 5 թիմեր, և նրանցից մեկն ամռանը մնալու է առանց եվրոպական ֆուտբոլի։
Պայքարն ավելի է հետաքրքրիր դարձնում այն, որ աշնանը բազմաթիվ հանդիպումներ հետաձգվում էին կորոնավիրուսի պատճառով, և թիմերից մի քանիսը վերջին տուրից առաջ՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մի քանի հետաձգված հանդիպում են անկացնելու։ Ճակատագրի բերումով այդ թիմերը հենց չեմպիոնության և եվրագավաթների համար պայքարող թիմերն են։ Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության։
Մրցաշարային աղյուսակը
Այս պահին մրցաշարային աղյուսակի վերնամասում հետևյալ պատկերն ՝
1․ «Նոա»՝ 23 խաղից հետո 41 միավոր
2․ «Արարատ-Արմենիա»՝ 22 խաղից հետո 38 միավոր
3․ «Արարատ»՝ 21 խաղից հետո 37 միավոր
4․ «Ալաշկերտ»՝ 21 խաղից հետո 37 միավոր
5․ «Ուրարտու»՝ 22 խաղից հետո 35 միավոր
Ինչպես տեսնում ենք, «Ուրարտուն» դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, բայց դեռ շանսեր է պահպանում եվրագավաթների ուղեգիր նվաճելու։
«Նոան» այս պահին գլխավորում է աղյուսակը, բայց մրցակիցներից մեկի համեմատ մեկ, մյուս երկուսի համեմատ՝ երկու խաղ ավել է անցկացրել։ «Նոային» մնացել է ընդամենը մեկ հանդիպում անցկացնել առաջնությունում․ վերջին՝ 25-րդ տուրում այդ թիմը կհանդիպի Չարենցավանի «Վանին»։ Հաղթելու դեպքում «Նոան» կվաստակի 44 միավոր։ Մյուս թիմերի նշաձողը պետք է լինի հենց այդ ցուցանիշը։ «Արարատ-Արմենիան» դեռ երկու հանդիպում պետք է անցկացնի, մաթեմատիկորեն կարող է վաստակել նույն 44 միավորը։ Ընդ որում, «Արարատ-Արմենիան» «Նոայի» նկատմամբ առավելություն ունի, քանի որ իրար մեջ երեք խաղերից երկուսը հաղթել է։ Սակայն, կարող է այնպես ստացվել, որ առաջնության վերջում միանգամից երեք թիմ կարող է 44 միավոր ունենալ, այդ դեպքում պետք է հաշվել այդ երեք թիմերի միջև խաղերում որ թիմն է ամենաշատ միավորներն ունեցել։
Հանդիպումները
Շատ բան կարող է պարզ դառնալ արդեն այս շաբաթ օրը․ մայիսի 22-ին տեղի կունենան առաջնության աշնանային հատվածից հետաձգված երկու հանդիպումներ․ «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին», իսկ «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Ալաշկերտի» հետ։ Միավորների կորուստը ակումբներից որևէ մեկի համար կնշանակի՝ գրեթե դուրս մնալ չեմպիոնական պայքարից։ Իսկ արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում՝ երեքշաբթի օրը, տեղի կունենա «Արարատ» - «Ալաշկերտ» հետաձգված հանդիպումը։ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներն իրար մեջ հանդիպման ժամանակ կպարզեն, թե որ թիմն է վերջին տուրում պայքարելու չեմպիոնության համար, իհարկե՝ այն պայմանով, որ նրանք միավորներ չկորցնեն շաբաթ օրվա խաղերում։ Իսկ արդեն վերջին տուրում «Արարատը» կընդունի «Շիրակին», և մեծ հավանականությամբ, այդ խաղում հաղթանակ կտոնի։ Իսկ «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» վերջին մեկ շաբաթվա ընթացքում կհանդիպեն երկրորդ անգամ։
Թիմերը
Այս թիմերից վերջին շրջանում «ամենահամոզիչ» տեսքն ունեն «Նոան» և «Արարատը»։ «Նոան», Պետրոս Ավետիսյանի՝ թիմին միանալուց հետո շատ լավ թափ է հավաքել, բայց 24-րդ տուրում «Ուրարտուն» կարողացավ կոտրել այդ թափը։ Այժմ թիմը մեկ շաբաթից ավել ժամանակ ունի վերականգնվելու ու պատրաստվելու «Վանի» հետ խաղին։ Սակայն ամեն ինչ չէ, որ «Նոայից» է կախված։ Եթե «Արարատը» կամ «Ալաշկերտը» կարողանան իրենց երեք խաղերում երեք հաղթանակ տանել, ապա «Նոան» լավագույն դեպքում երկրորդը կլինի։ «Արարատը» նույնպես շատ լավ մարզավիճակում է, նվաճեց գավաթը, բայց «Արարատ-Արմենիայի» հետ խաղում կորցրած միավորները կարող են թանկ նստել թիմի վրա․ վերջին երեք հանդիպումներից երկուսը շատ ծանր են լինելու։
«Ալաշկերտը», իր հերթին, հոգեբանական դժվար վիճակում է․ թիմը պարտվեց գավաթի եզրափակչում, հետո անզոր տեքս ուներ «Վանի» հետ խաղում․․․ Պատահական չէ, որ պարտություններ չսիրոս Բագրատ Նավոյանը՝ ակումբի նախագահը, այս կարևոր պահին փոխեց թիմի գլխավոր մարզչին։ Այժմ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է ընդամենը երեք խաղ հաղթելով դառնալ Հայաստանի չեմպիոն։ Բայց այդ երեք խաղերից երկուս՝ «Արարատ-Արմենիայի» հետ, մեկը՝ «Արարատի»։ Գրիգորյանի առջև գրեթե անհնարին նպատակ է դրված, բայց ռուսաստանահայ մարզիչը հայտնի է դժվար պահերին բարդ լուծումներ գտնելով։
Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիայի», ապա այս թիմին երկու խաղ է մնացել՝ երկուսն էլ «Ալաշկերտի» հետ։ Անատոլի Բայդաչնու գլխավորությամբ՝ թիմը լավագույն խաղը չի ցուցադրում, և, անկեղծ ասած, նշված թիմերի մեջ ամենաքիչ շանսերն ունի։ Բայց երբեք չի կարելի թերագնահատել չեմպիոնի հոգին․ «Արարատ-Արմենիան» վերջին երկու տարիների Հայաստանի չեմպիոնն է, և թիմի ֆուտբոլիստները գիտեն՝ ինչպես հաղթել կարևոր խաղերում։
Այս պայքարում իր ուրույն մասն ունի «Ուրարտուն»: Թիմը, որը համալրված է որակյալ լեգիոներներով և հայ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներով, չի պայքարում չեմպիոնության համար, բայց կարող է խառնել «Արարատի» խաղաքարտերը: «Ուրարտուին» անհրաժեշտ է երկու հաղթանակ տանել, որպեսզի հույսեր ունենալ եվրագավաթներում հանդես գալու, և «Արարտի» հետ խաղում թիմն ամեն ինչ անելու է հաղթելու համար: Իսկ վերջին տուրում «Ուրարտուն» հանդիպելու է «Փյունիկին», որը երկրորդ շրջանում շատ լավ է հանդես գալիս:
Այնպես որ, առաջիկա մեկ շաբաթը «սպառնում» է դառնալ հայկական ֆուտբոլի ամենահետաքրքիր շաբաթներից մեկը։ Մնում է հետևել խաղերին ու սպասել հանգուցալուծմանը, որը կարող է շատ անկանխատեսելի լինել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT