Կառավարությունը 51 մլն 400 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍՆ-ին՝ 10 մանկապարտեզի նախագծահաշվային փաստաթղթերի մշակման համար

20/05/2021 schedule13:27

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն ավելացնել 51 մլն 400 հազար դրամով:

Նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքներում մոդուլային տիպի 140 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ համապատասխան համայնքներում տեղակապման համար:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ 1 մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծի համար անհրաժեշտ է 5 մլն 140 հազար դրամ, որից նախագծի տեղակապման համար՝ 4 մլն 740 հազար դրամ եւ նախագծի պարզ փորձաքննության համար՝ 400 հազար դրամ:

«Նախատեսվում է թվով 5 մսուր-մանկապարտեզ Արմավիրի մարզում՝ Գետաշեն համայնք, Նորավանք համայնք, Փշատավան համայնք, Լենուղի համայնք, Այգեվան համայնք, թվով 3 մանկապարտեզ՝ Լոռու մարզում՝ Գոգարան համայնք, Լեռնավան համայնք, Լուսաբյուր համայնք, թվով 1 մանկապարտեզ՝ Կոտայքի մարզում՝ Պտղնի համայնք եւ թվով 1 մանկապարտեզ՝ Շիրակի մարզի Արեւշատ համայնքի Արծվաբերդ բնակավայր»,- մանրամասնեց Դումանյանը:

Նրա խոսքով՝ ներկայացվող նախագիծը մոդուլային տիպի մարզային մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծի մի մաս է. «Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի 741 Ն որոշմամբ արդեն իսկ 1.4 մլրդ դրամ է հատկացվել թվով 10 վերոնշված մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների վերակառուցման համար»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարության՝ արդեն որերորդ նիստում անընդմեջ թվով 5, 10 մանկապարտեզների կամ դպրոցների շինարարության աշխատանք են իրականացնում:

«Դուք տեղյակ եք, որ «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագրում մենք ունենք կետ, որով արձանագրել ենք, որ մինչեւ 2023 թվականը մանկապարտեզային, նախակրթարանային տարիքի երեխաների 75 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ: Այսինքն՝ ենթակառուցվածք լինի նրանց համար: Դուք գիտեք, որ ՀՀ-ում դա լրջագույն պրոբլեմ է եւ նաեւ երկրի զարգացման առումով կարեւորագույն խնդիր է»,- նշեց Փաշինյանը:

Նա ասաց, որ 2019 թվականից սկսել են այս հարցի քննարկումը, եւ այդտեղ 4 հարց է առաջացել. «Առաջինը՝ ինչպե՞ս որոշել մանկապարտեզների կառուցման անհրաժեշտությունը: Հաջորդը՝ ի՞նչ տիպի շենքեր պետք է կառուցվեն: Երրորդ կարեւորագույն խնդիրը՝ ինչպե՞ս եւ ո՞վ է իրականացնելու այդ մանկապարտեզի ֆինասնավորումը, պահպանումը: Չորրորդ՝ ամենակարեւոր հարցը՝ ի՞նչ է մսուր-մանկապարտեզը: Մեր ռազմավարությունն այն էր, որ դա ոչ թե երեխաներին ինչ-որ ժամով թողնելու տեղ է, այլ դա երեխայի կրթության կարեւորագույն մեկնարկն է»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ իրենք մի դեպքում որոշումներ կայացրին, որ պետք է սկսել այն համայնքներից, որտեղ 100 եւ ավելի երեխայի այցելության պոտենցիալ կա ու նախ գույքագրեցին այդ համայնքները. «Որպեսզի ծրագիրը լինի երկարաժամկետ, մենք որոշեցինք նախ կառուցել այն համայնքներում, որտեղ համայնքները պարտավորվում են, որ կշարունակեն ֆինանսավորումը: Այս համատեքստում մենք կայացրինք շատ կարեւոր փոփոխություն եւ էական փոփոխություն կատարեցինք գույքահարկի մասին օրենսդրության մեջ, որպեսզի համայնքների հնարավորությունները շարունակաբար ընդլայնվել, եւ իրենք կարողանան ներդրում կատարել կրթության ասպարեզում»:

Տպել
809 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն