Գավաթի եզրափակչի մասնակիցները սայթաքեցին առաջնության հերթական տուրում

Շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակում «Արարատը» 3-1 հաշվով հաղթել էր «Ալաշկերտին» ու նվաճել չեմպիոնի կոչումը:

Այսօր արդեն երկու թիմերը, որոնք պայքարում են նաև Հայաստանի չեմպիոնի կոչման համար, անցկացրեցին Հայաստանի առաջնության 24-րդ տուրի իրենց հանդիպումները: 

«Արարատի» մրցակիցը չեմպիոնության համար պայքարող թիմերից մյուսն էր՝ «Արարատ-Արմենիան»: Խաղի 41-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգի և Վբեյմար Անգուլոյի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում «Արարատի» կիսապաշտպան Մաքսիմ Զադերական դաշտի կենտրոնում տիրեց գնդակին, անարգել շարժվեց առաջ, խաբս տվեց դաշտի տերերի մի քանի պաշտպանների ու գրավեց դարպասը՝ բացելով խաղի հաշիվը: «Արարատ-Արմենիան» կարողացավ խփել պատասխան գնդակը 75-րդ րոպեին: Արմեն Համբարձումյանը գնդակը դաշտի կենտրոնից ուղարկեց Ալեքսանդր Կարապետյանի ուղղությամբ, վերջինս օգտվեց «Արարատի» պաշտպանների անուշադրությունից և, դուրս գալով մեն մենակ դարպասապահի հետ, հավասարեցրեց հաշիվը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Զուգահեռ ընթացած խաղում «Ալաշկերտը» Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին»: Առաջին կեսում դաշտի տերերն ավելի վտանգավոր էին գրոհում ու մի քանի լավ պահ ունեին դարպասը գրավելու համար, բայց գոլեր չխփվեցին: Իսկ երկրորդ կեսի սկզբում «Վանը» շատ արագ՝ 17 րոպեների ընթացքում կարողացավ երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: 51-րդ ու 63-րդ րոպեներին անհատական հիանալի գործողությունների շնորհիվ աչքի ընկավ Վիլֆրեդ Էզա Կուասին, 53-րդ րոպեին էլ հեռու տարածությունից հարվածով գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը: 71-րդ րոպեին Վանգու Գոմե Բատիստան մեկ գնդակ հետ բերեց, բացյ ավելին անել հյուրերը չկարողացան: «Վանը» հաղթեց 3-1 հաշվով:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» վաստակած 38 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ «Արարատն» ու «Ալաշկերտն» ունեն 37-ական միավոր, ճիշտ է, վերջիններս մեկական խաղ պակաս են անցկացել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1490 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ