Երևան
12 °C
Հայաստանը հունվար-ապրիլին ԵԱՏՄ երկրներից ամենացածր գնաճն է արձանագրել՝ 5.4 տոկոս: Ռուսաստանում հունվար- ապրիլին այն կազմել է 5.6 տոկոս, Ղազախստանում՝ 7.1 տոկոս, Բելառուսում՝ 8.4 տոկոս, Ղրղըզստանում՝ 9.9 տոկոս: Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում գնաճը 6 տոկոս է:
Հետաքրքիրն այն է, որ Հայաստանը հիմնականում ներկրող երկիր է համարվում, բայց կարողացել է ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճն արձանագրել: Ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա Հայաստանում արձանագրվել է 7.6 տոկոս գնաճ, ՌԴ-ում՝ 7.2 տոկոս, Բելառուսում՝ 7.4, Ղազախստանում 10.8 եւ Ղրղըզստանում՝ 14.8 տոկոս: ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ մինչեւ տարեվերջ գնաճը կհասնի նպատակային 4 ցուցանիշին:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանի կարծիքով՝ գնաճը պայմանավորված է ոչ միայն դրամի արժեզրկմամբ, այլեւ միջազգային շուկայում գների տատանումներով, իսկ դա ազդում է բոլոր երկրների գնաճի վրա: «Գնաճի արդյունավետ կառավարումը ԿԲ-ն լավ է իրականացրել, ի տարբերություն ԵԱՏՄ գործընկերների: Այսինքն՝ մենք ավելի շատ ենք հաջողել այդ առումով, քան մեր գործընկերները»,- ասաց Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ միայն Հայաստանում չէ, որ արժույթն արժեզրկվել է, Վրաստանում եւ Ադրբեջանում ավելի մեծ արժեզրկում է եղել. «Հիմնական գնաճային երեւույթները առաջին հերթին պայմանավորված են լինում միջազգային գների թանկացումներով, երկրորդ հերթին դրամ-դոլար փոխարժեքի տատանմամբ: Հայաստանի համար ավելի կառավարելի է լինելու մինչեւ տարեվերջ, եւ տարեկան գնաճը 4 տոկոս կլինի, ինչպես ԿԲ-ն է կանխատեսում»:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ օրինակ՝ արտահանող երկիր Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է, քան ներմուծող երկիր համարվող Հայաստանում, պատգամավորը պատասխանեց, որ գնաճը միայն ներմուծում-արտահանում ճնշումը չէ. «Ռուսաստանը հիմնականում հումքեր է արտահանում: Բայց այդ գործոնը բավարար չէ, որ կարողանաս գնաճը զսպել եւ կառավարել»:
Ըստ նրա՝ ներքին տարբեր գործոններ կան, որոնցից է տնտեսական ակտիվության մակարդակը:
Դիտարկմանը՝ ստացվում է Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենալավն է կառավարել գնաճը, Սողոմոնյանն արձագանքեց, որ պետք չէ թերագնահատել մեր գործընկեր երկրներին. «Բայց այսօրվա ցուցանիշը ցույց է տալիս, որ փաստացի մենք ավելի լավ վիճակում ենք, քան ԵԱՏՄ գործընկեր երկրները»: Հարցին՝ գնաճը պետք է ամբողջ ԵԱՏՄ տարածքո՞ւմ թուլանա, որ հասնի նաեւ Հայաստան, պատգամավորը պատասխանեց, որ միջազգային շուկայում արդեն կա հիմնական պարենային ապրանքների գների նվազման միտում, որն ըստ էության բոլոր երկրների գնաճի կառավարման տեսանկյունից դրական է ազդելու: Բացի այդ, կա նաեւ սեզոնային գործոնը, մեզ մոտ ամռանն ու աշնանը պարենային ապրանքները էժանանում են՝ տեղական արտադրությամբ պայմանավորված եւ միտումները դրական են լինելու»: Սողոմոնյանի խոսքով՝ միջազգային գործոնները եւս հօգուտ գնաճի նվազման են:
Անդրադառնալով ԿԲ-ի գնաճի արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքներին, պատգամավորն ասաց, որ ԿԲ-ն արդյունավետ է կառավարում, իսկ գործիքակազմը ժամանակին է կիրառում:
Հարցին՝ արհեստական գնաճի դրսեւորումներ կա՞ն շուկայում, նա պատասխանեց, որ այդպես չի կարծում, քանի որ նման դեպքերում ՏՄՊՊՀ-ն կմիջամտեր. «Չկա մի ոլորտ, որտեղ տեսնենք, որ գնի տատանումը հիմնավորված չէ: Հիմնական թանկացումը միջազգային շուկայում է, իսկ դրանից ավելի 5-ից 10 տոկոս տատանումները հիմնականում դրամի արժեզրկման պատճառով է»:
Անդրադառնալով բենզինի գների աճին, Սողոմոնյանը նշեց, որ այս շուկայում ՏՄՊՊՀ-ն անելիք ունի, քանի որ նավթի գները միջազգային շուկայում նվազման միտում ունեն, եւ մասնագետները գնային փոփոխության վերաբերյալ անհանգստացած են. «Մեզ համար էլ է զարմանալի, պետք է հասկանալ, թե ինչու է գինն աճել: Այդ շուկայում նոր խաղացող է մտել, բայց նրանք մի ուղղությամբ են ձեռքբերում անում, հնարավոր է նրանց ձեռքբերումը ուշանում է, եւ մյուսներն առիթից օգտվում են: Այս շուկան մրցակցային չէ, 2-3 գործընկեր կան, որոնք կարող են պայմանավորվել»:
Տնտեսագետ Աշոտ Թավադյանի կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճն է ապահովել՝ Կենտրոնական բանկի աշխատանքի արդյունքում. «Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությունը բավականին բարձր մակարդակով է իրականացնում, մեծ ուշադրություն է դարձվում գնաճի ցուցանիշին: Դրա հետ մեկտեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկար ժամանակ բավական ցածր էր պահվում եւ հիմա էլ բարձր չէ»:
Թավադյանն ասաց, որ ԿԲ-ի աշխատանքը դրական է գնահատում: Իսկ թե ինչպես է հաջողվել ԵԱՏՄ տարածքում ավելի ցածր գնաճ ապահովել, քան մնացած երկրները, տնտեսագետն ասաց, որ դա կապ ունի նաեւ դրամավարկային քաղաքականության կիրառման հետ. «Մնացածը քայլեր են անում, որ որեւէ դեպքում իրենց արտահանումը չվնասվի: Իսկ դա արդեն Կենտրոնական բանկի խնդիրը չէ, այլ Կառավարության, որի աշխատանքից ես գոհ չեմ»:
Հարցին՝ հնարավոր կլինի՞ մինչեւ տարեվերջ գնաճը մինչեւ 4 տոկոս նպատակային ցուցանիշին հասցնել, նա դրական պատասխան տվեց. «Որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում, ԿԲ-ն դա կկարողանա կարգավորել: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործոնը նրանք հստակ կարողանում են օգտագործել, այսինքն փողի զանգվածը կարողանում են կառավարել: Մեր գնաճը շատ է կախված միջազգային գներից եւ ես կանխատեսում եմ նաեւ, որ էներգակիրների գները կնվազեն, ինչը դրական կանդրադառնա մեր գնաճի վրա»:
Տնտեսագետն ընդգծեց՝ եթե գազի եւ էլեկտրաէներգիայի գներն աշխարհում նվազեն, դա արդեն դրական կազդի մնացած ապրանքների գների նվազման վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT