Երևան
12 °C
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացքի մեջ է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցումների երկրորդ օրն իրենց նախնական գոտեմարտերն անցկացրին Հայաստանի երեք ներկայացուցիչներ, և նրանցից երկուսը կարողացան հասնել եզրափակիչ:
61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանին (լուսանկարում) բավականին լավ վիճակահանություն էր հասել: Նա պայքարը սկսեց քառորդ եզրափակչից՝ հանդիպելով ուկրաինացի Արտյոմ Կրիվենկոյին: Համառ գոտեմարտում Պապիկյանը հաղթանակ տարավ 9-6 հաշվով, թեև առաջին մրցափուլից հետո զիջում էր 2-4 հաշվով: Էլ ավելի լարված ստացվեց կիսաեզրափակչի գոտեմարտը թուրք Էմրահ Օրմանօղլուի հետ: Գոտեմարտի սկզբում Պապիկյանը փոխադրեց մրցակցին՝ երկու միավոր վաստակելով, իսկ երկրորդ մրցափուլում ևս մեկ միավոր վաստակեց՝ հաշիվը դարձնելով 3-0: Գոտեմարտի վերջին վայրկյաններին թուրք ըմբիշը երկու միավոր վաստակեց, սակայն ավելին անել չհասցրեց, և հիասթափությունից անվայել բացականչություն արեց, ինչը դուր չեկավ Պապիկյանին: Վերջինս մոտեցավ մրցակցին ու բռնեց նրա ականջից, բայց մրցավարները ժամանակին կարողացան բաժանել ըմբիշներին: Լավ է, որ գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ու նրա օգնական Էդգար Ենոքյանը կարողացան հանգստացնել Պապիկյանին, քանի որ կոնֆլիկտի բռնկման դեպքում երկու ըմբիշներին էլ կարող էր որակազրկում սպառնալ:
Այսպիսով, Պապիկյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ վաղը կհանդիպի վրացի Թեյմուրազ Վանիշվիլուն: Վերջինս այսօրվա իր երեք գոտեմարտերն ավարտել է ընդհանուր 25-0 հաշվով՝ ոսկու համար պայքարից դուրս թողնելով Բուլղարիայի և Գերմանիայի բավականին ուժեղ ըմբիշներին:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը նույնպես կարողացավ գերազանց օգտվել լավ վիճակահանությունից: Ավստրիացի Սիմոն Մարչլի հետ 1/8 եզրափակչի գոտեմարտն Ալիխանյանի համար բավականին հեշտ ստացվեց՝ 10-0: Քառորդ եզրափակչի թուրք Իսա Դեմիրի հետո գոտեմարտի մեկնարկն այդքան էլ լավ չէր դասավորվել Ալիխանյանի համար, նա պարտվում էր 0-2 հաշվով, թուրք ըմբիշը ևս երկու միավոր վաստակեց, բայց բարդ դրությունում Ալիխանյանը կարողացավ մրցակցին փոխադրել պարտեր, որտեղ թուրք Դեմիրը հայտնվեց թիակների վրա, և հայ ըմբիշը տուշեով մաքուր հաղթանակ տարավ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Այդ փուլում նրա մրցակիցը հույն Գեորգիոս Կուգիումցիտիսն էր, որը երկու շաբաթ առաջ տեղի ունեցած օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էր Արման Անդրեասյանին: Ալիխանյանը չկրկնեց Անդրեասյանի սխալները և 12-2 հաշվով հաղթանակ տարավ՝ դուրս գալով եզրափակիչ: Վաղը կայանալիք վճռորոշ գոտեմարտում Ալիխանյանը կհանդիպի մրցաշարի ֆավորիտ ռուսաստանցի Չեմրեն Վալիևին:
125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը լավ սկսեց մրցաշարը՝ 13-3 հաշվով պարտության մատնելով ավստրիացի Տիմոն Հազլվանտերին: Սակայն հաջորդ փուլում վանաձորցի ըմբիշը 3-6 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Վախիտ Գալաևին, թեև գոտեմարտից մեկ րոպե առաջ առջևում էր 3-0 հաշվով: Գալաևը հետագայում պարտվեց կիսաեզրափակչում, և Մաղաքյանի համար մրցաշարն ավարտվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT