Շատերը ուշադիր չէին, բայց ՌԴ-ն հրաժարվեց գործընկերային բեռից. ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ-ին այլընտրանք փնտրելու ժամանակն է

5-րդ օրն է, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին՝ ՀՀ տարածք ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների ներխուժելու պատճառով ստեղծված իրավիճակը հարթելու խնդրանքով: Միակ արձագանքը, որ ՀԱՊԿ-ից մինչ այժմ եղել է՝ այն է, որ հետեւում են իրավիճակին:

Քաղաքական մեկնաբան Ստեփան Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սրանով եւս մեկ անգամ ընդգծվեց ՀԱՊԿ-ի ոչ գործընկերային մոտեցումը: «ՀԱՊԿ-ի առանձին երկրները ուղղակի սերտ համագործակցության մեջ են Ադրբեջանի հետ, չեն գնա մեզ աջակցող քայլերի, դրա մասին վաղուց խոսվել է: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ շատ ու շատ պրոբլեմներ՝ կապված ՀԱՊԿ-ի հետ՝ ջրի երես դուրս եկան: Շատերը հիմա մոռանում են, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամ Բելառուսը դատապարտեց Հայաստանին, կանգնեց Ադրբեջանի կողքը: Ուզում եմ ասել՝ այն, որ ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգային երաշխիք չի, դրա մասին շատ է խոսվել, բայց ճիշտ արեց Կառավարությունը, որ դիմեց ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս հիշեցրեց նաեւ, որ Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը մեզ բարեկամ երկրներ լինելով հանդերձ տնտեսական ու ռազմական տարբեր ծրագրերով համագործակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Պնդեց՝ այս պայմաններում սպասել, որ այդ երկրները հօգուտ մեզ ինչ-որ քայլ կանեն՝ միամիտ էր:

Հարցին՝ այսինքն ՀԱՊԿ-ին դիմելը ձեւական քա՞յլ էր՝ ստուգելու գործընկերությունը, քաղաքական մեկնաբանը պատասխանեց.

«Ես այդպես չէի ասի: Ինձ համար էր ակնհայտ՝ որպես փորձագետ, քանի որ ես համոզված էի, որ չեն աջակցի, չեն էլ պլանավորում: Բայց հասարակության համար, իշխանությունների համար, դա կարեւոր քայլ է, քանի որ մենք ֆորմալ առումով դեռ ՀԱՊԿ անդամ ենք: Իշխանությունը չի կարող փորձագետի պես ենթադրություններով առաջնորդվել,  ինքը նաեւ պետք է շարժվի փաստերով, իսկ փաստը ո՞րն է՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Պետք էր մեկ անգամ էլ ստուգել այդ լծակը, ինչը եւ արեց վարչապետի պաշտոնակատարը, զանգեց ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, բայց չաշխատեց դա, համենայնդեպս մինչ այս պահը չի աշխատել»:

Իսկ ի՞նչ էր ակնկալվում այդ կառույցից կամ ի՞նչ կարող էր ակնկալվել. քաղաքագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը կարող էր գոնե ֆորմալ որեւէ քաղաքական հայտարարություն անել, ասել օրինակ, որ կոչ են անում Ադրբեջանին՝ չսրել իրավիճակը:

Ո՞րը պետք է լինի մեր հետեւությունը՝ այդ անգործության մեջ հերթական անգամ համոզվելուց հետո: Այս հարցին ի պատասխան Ստեփան Գրիգորյանն ասաց, որ քանի որ այս անգամ խնդիրը ոչ թե Արցախի տարածքն է, այլ կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքը, ուստի պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ այլընտրանք գտնելու քայլեր արվեն:

«Արցախն էլ Հայաստան է, բայց մենք հասկանում ենք՝ իրավական կարգավիճակները տարբեր են Սյունիքի ու Արցախի: Մինչ այժմ պատճառաբանվում էր, որ Արցախի դեպքում չեն միջամտի, իսկ հիմա սպառնալիքը Հայաստանի վրա է: Ու ՀԱՊԿ-ի չարձագանքելու դեպքում, կարծում եմ, եզրակացությունը պետք է հստակ լինի: Պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց դրան զուգահեռ կամ դրանից առաջ որոնել նոր անվտանգային համակարգեր, առանձին պետություններ, որոնց հետ կարող ենք ակտիվ աշխատել:  Օրինակ, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ցույց տվեցին, որ բարեկամ ժողովուրդներ են եւ բարեկամ երկրներ են: Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները դատապարտեցին Ադրբեջանին՝ ասելով, որ դա ագրեսիա է բուն Հայաստանի տարածքի դեմ: Այստեղ ոչ մի կասկած չկա, որ իրենց հայտարարությունները լղոզված էին, որովհետեւ ամեն ինչ շատ հստակ էր ասված»,- շեշտեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, թեեւ ԱՄՆ-ն նախօրեին ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժման վերաբերյալ տարածած հայտարարությունում օգտագործել էր «վիճելի տարածքներ» բառակապակցությունը, սակայն երեկ արդեն ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը անընդունելի եւ սադրիչ է համարել ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը՝ ընդգծելով, որ այդ դիրքորոշումը ներկայացրել են նաեւ Ադրբեջանին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից:

Իր հերթին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն էր հայտնել ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։ 

Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ երբ գա գործելու ժամանակը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կաջակցե՞ն Հայաստանին, թե հայտարարությունները կմնան թղթի վրա: Գրիգորյանը շատ կարեւոր քայլ համարեց Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությունը, որ պատրաստ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրակարգ մտցնել Ադրբեջանի ագրեսիայի հարցը ու քննարկել:

«Դուք գիտեք, Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է ու այնտեղ կարող է շատ հեշտությամբ մտցնել Ադրբեջանի ագրեսիայի հարցն ու քննարկել: Դրանից բարձր բան՝ զենքով օգնելն է, ինչը եւս առաջարկեցին: Քայլերը պետք է հերթականությամբ արվեն. եթե ՀԱՊԿ-ը չօգնի՝ պետք է դիմել այդ քայլին»,- հավելեց նա:

Ըստ Գրիգորյանի՝ կարելի է փլուզված համարել այն կոնցեպտը, որ եթե Ռուսաստանը ձեռքը քաշի՝ մեզ կհոշոտեն:

«Արցախյան պատերազմը եւ Սյունիքի դեպքերը ցույց են տալիս, որ այդ կոնցեպտը փլուզվեց, քանդվեց: Կոնցեպտ, որի համաձայն մենք ամեն ինչ անում ենք, որ վաղը, եթե Աստված չանի՝ սկսվի պատերազմ, Ռուսաստանը մեզ օգնի: Այսօրվա իշխանությունները 3 տարում չէին կարող փոխել այդ կոնցեպտը: Դա չի նշանակում, որ դու պետք է հարաբերություններդ վատացնես Ռուսաստանի հետ, ուղղակի պետք է սկսես երրորդ երկրների հետ աշխատել: Մենք պետք է փնտրենք իրական դաշնակից, որի համար Հայաստան զորք մտցնելը կնշանակի իր տարածք մտցնել, ինչը նախատեսված է նաեւ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետով՝ այն է՝ ագրեսիան անդամ մեկ երկրի նկատմամբ ագրեսիա է անդամ մյուս երկրների եւ կազմակերպության նկատմամբ»,- նկատեց Գրիգորյանը:

Անդրադառնալով կոնկրետ Ռուսաստանի դիրքորոշմանը, որի հետ ՀՀ-ն ունի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր, քաղաքական մեկնաբանն ասաց, որ շատերը ուշադրություն չդարձրին, բայց Ռուսասատանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի մեկնաբանությունը շատ տիպիկ էր ստեղծված իրավիճակին: «Նա հայտարարեց, որ Ռուսաստանը կօգնի Երեւանին ու Բաքվին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե այդպիսի խնդրանքով դիմեն երկու կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը: Այսինքն Ռուսաստանն ի պաշտոնե հրաժարվեց իր գործընկերային բեռից»,- ընգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե այսպիսի դիրքորոշումներից մենք հետեւություն չանենք՝  սա լուրջ վտանգ է մեր անկախության, մեր տարածքային ամբողջականության համար:

Թեմայի շուրջ հետաքրքիր վերլուծությամբ է հանդես եկել վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը: Խոսելով «Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» թեմայի մասին՝ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի կարող անտեսել ո՛չ արեւմտյան, ո՛չ ռուսական գործոնը, սակայն «թե՛ Ռուսաստանը, թե՛ առավել ևս Արևմուտքը մեր տարածաշրջանի համար հեռավոր ուժեր են, այսպես ասած գնացովի-եկովի են»:

«Խնդիրն, ուրեմն այն չէ, որ մենք չպետք է հարաբերություն ունենանք Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ, առավել ևս թշնամանանք այդ ուժերի հետ:

Խնդիրն այն է, որ երբ մենք մեր անվտանգությունը կառուցում ենք՝ հույսը դնելով հեռավոր, գնացով-եկովի ուժի վրա, դա միշտ էլ ճգնաժամային իրավիճակների է բերում, որոնք նույնիսկ եթե կարճ են տևում, բերում են մեծ կորուստների:

Հենց այստեղ է երրորդ ուժի բացառման օրենքի էությունը, որը ձևակերպել էր Ռաֆայել Իշխանյանը, և որը Հայաստանի անկախության և անվտանգության իրական փիլիսոփայությունն է:

Դրա իմաստն է՝ 1. հենվել սեփական ուժերի վրա, 2. հարաբերություններ կառուցել անմիջական միջավայրի հետ այնպես, կարծես, երրորդ ուժը՝ հեռավոր հզորը չկա, 3. այս անելով միայն կառուցել հարաբերությունները հեռավոր հզորների հետ:

Սա էլ հենց այսօրվա Հայաստանի փրկության ծրագիրը պետք է լինի»,- գրել է վերլուծաբանը:

Հիշեցնենք, մայիսի 14-ին Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով, ըստ որի՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար հրավիրվում են անհապաղ խորհրդատվություններ՝ համակարգելու դաշինքի անդամ-երկրների դիրքորոշումները:

Ըստ ռազմական փորձագետների՝ եռօրյա ժամկետում պետք է հրավիրվեր խորհրդակցություն: Մինչ օրս, սակայն, որեւէ ընթացակարգ չի գործարկվել:

Վաղը Դուշանբեում նախատեսված է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որին մասնակցելու է նաեւ ՀՀ արտգործնախարարը: Միաժամանակ վաղը Սյունիքում կշարունակվեն ՀՀ տարածքը հատած ադրբեջանցիների հետ բանակցությունները: Հիշեցնենք, բանակցություններին մասնակցում է նաեւ Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Տպել
7288 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից