Երևան
12 °C
Մերձավոր Արևելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը շարունակվում է: Փոխադարձ հրթիռային հարվածներ, զոհեր ու վիրավորներ, ավերված շինություններ, քննարկումներ ու հանդիպումներ և զինադադարի բացառում է եղել նաև այսօր:
Երրորդ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի առարկությունների պատճառով չի կարողացել համաձայնության գալ Իսրայելի և Գազայի հատվածի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համատեղ հայտարարության շուրջ:
«ԱՄՆ-ը դեմ արտահայտվեց հայտարարության առաջարկվող նախագծին կիրակի օրը կայացած բաց հանդիպումից հետո», -հայտնում է TACC-ը:
Ավելի վաղ Անվտանգության խորհուրդը շաբաթվա ընթացքում երկու անգամ անցկացրել էր փակ հանդիպումներ, որի արդյունքում նույնպես հնարավոր չէր եղել համատեղ հայտարարություն մշակել: Վաշինգտոնը պնդում է, որ փաստաթուղթը պետք է ոչ թե 2 կողմերին դատապարտի, այլ հենց պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գործողությունները:
Ճեպազրույցի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեկ անգամ ևս շեշտել է «Անվտանգության խորհրդի միասնական հայտարարության անհրաժեշտությունը, որը անկասկած կազդի իրավիճակի վրա»:
Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ամենօրյա ճեպազրույցում այսօր հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը երկու պետությունների փոխհամաձայնության սկզբունքով:
«Մենք բոլորս գիտենք, որ բռնությունը դադարեցնելու միակ միջոցը այն է, որ ժամանակի ընթացքում գտնել լուծում, որը հիմնված կլինի երկու պետությունների համակեցության վրա: Նախագահը այս հանգստյան օրերին կայացած երկու հեռախոսազանգերի ժամանակ էլ (բանակցություններ Իսրայելի վարչապետի հետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ) շեշտել է իր վճռական նվիրվածությունը երկու երկրների համակեցության վրա հիմնված կարգավորմանը, որը իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդար և կայուն լուծման լավագույն միջոցն է»,- ասել է նա:
Նրան հարցրել են, թե արդյոք Բայդենը պատրա՞ստ է անձամբ մասնակցել որպես միջնորդ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Ըստ Սպիտակ տան խոսնակի, ամերիկյան հնարավոր միջնորդությունը պահանջելու է «երկու կողմերի պատրաստակամությունը՝ մասնակցելու այս բանակցություններին և քննարկելու իրավիճակից դուրս գալու ուղիները և միջնորդության թեման»:
«Մենք, իհարկե, դեռ չենք հասել այս փուլին, և երկու կողմերն էլ պետք է որոշում կայացնեն` արդյո՞ք նրանք ցանկանում են քայլել այս ճանապարհով », - ավելացրել է Փսակին:
Ինքը Բայդենն էլ, Սպիտակ տանը պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, հայտնել է, որ նոր քննարկումներ է ունենալու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում:
«Ես կխոսեմ Վարչապետի հետ, դրանից հետո կարող եմ ձեզ հետ խոսել», - ասել է նա լրագրողների՝ Մերձավոր Արևելքում հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշման մասին հարցին ի պատասխան:
Մինչ Բայդենը պատրաստվում է սպասվելիք հեռախոսազանգերին ու քննարկումներին, նրան Մերձարևելքի հակամարտության սրման համար քննադատության է արժանացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս նախատել է Բայդենին՝ Ամերիկյաի կողմից Իսրայելին 735 միլիոն դոլար արժողությամբ բարձր ճշգրտության զենք վաճառելու համար:
«Պարոն Բայդեն, ցավոք, դուք ձեր արյունոտ ձեռքերով պատմություն եք գրում: Դուք ստիպեցիք մեզ դա ասել», - ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Բայդենի վարչակազմը հաստատել է Իսրայել զենքի վաճառքը: Այս հակամարտության մեջ, ինչպես հայտնի է, Թուրքիան պաշտպանում է Պաղեստինի շահերը՝ Երուսաղեմը համարելով պաղեստինյան ու նշելով, որ պատրաստ է աջակցել Երուսաղեմի պաշտպանությանը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում է «աջակցել» Պաղեստինին ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանին է նախորդ տարի «աջակցել» ղարբաղյան պատերազմի ընթացքում:
«Մենք բարկացած ենք ահաբեկչական Իսրայել պետության լծից: Իսրայելը հատել է բոլոր սահմանները: Ինչպես մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանին Ղարաբաղում, այսօր մենք նույն զգացումներով սկսում են գործողություններ՝ ընդդեմ պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների: Նույն վճռականությամբ, ինչ մենք պաշտպանել ենք մեր «սիրիական սահմանը: Իսրայելին կանգնեցնելը մարդկության պատվի պարտքն է: Մենք միջազգային հանրությանը գործելու կոչ ենք անում: ՄԱԿ-ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է: Այն, ինչ հարկավոր է անել, պետք է արվի անհապաղ, այլապես անխուսափելի են սարսափելի հետևանքները»,-ավելացրել է Թուրքիայի նախագահը:
Գազայում պաղեստինյան արմատական խմբավորումները և իսրայելական բանակը ավիահարվածներ են փոխանակում մայիսի 10-ից: Հրթիռային հարձակումները հաջորդեցին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին, երբ Իսրայելի դատարանի որոշմամբ` այնտեղ ապրող արաբական ընտանիքներից Շեյխ Ջարրահում տներ գրավելու մասին: Վերջին տվյալների համաձայն ՝ իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Պաղեստինյան կողմը հայտնում է ավելի քան 200 մարդու մահվան և գրեթե 6000 վիրավորի մասին Իսրայելի հետ հակամարտության ներկա սրման ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT