Ես երդվել եմ՝ մի օր պետք է քայլեմ․ Արտակ Նիկողոսյանն աշխատավարձ է սահմանել ու խնամակալ է փնտրում

1991 թվականին Ուկրաինայից Հայաստան վերադարձած Արտակ Նիկողոսյանը 1994 թվականին զորակոչվել է բանակ՝ մասնակցելու Արցախյան ազատամարտին։ Չնայած ծնվել, մեծացել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, բայց դպրոցն ավարտելուց հետո Կիև է մեկնել՝ այնտեղի ավիացիոն համալսարանում ուսում ստանալու համար։ Մեկ տարի սովորելուց հետո, սակայն, նրան հետ են ուղարկել հայրենիք։ Արտակն այդ ժամանակ դեռ չգիտեր՝ Հայաստան վերադառնալուց հետո իր կյանքն ինչպիսի զարգացումներ է ունենալու։

«Համալսարանում կանչեցին ինձ ու ևս մի քանի հոգու, ասացին՝ պետությունը ձեր վարձավճարները չի փոխանցել, ստիպված ենք հեռացնել։ Դե, այդ տարիներին ուսանողների վարձերը պետությունն էր հոգում։ Ես էլ վերադարձա 1994 թվականին, գնացի Արցախ, արդեն ազատամարտն էր։ Արցախի Թալիշի անտառում պատերազմի ժամանակ մեր զոհերի դիակներն էինք փնտրում, ես այդ ժամանակ զգացի, որ սարսռում եմ, մարմինս դողում էր։ Միայն դա եմ հիշում ու էլ ոչինչ»,- մեզ հետ զրույցում պատմում է Արտակը։

Զոհվածների մարմինները հավաքելիս Արտակը ուժեղ ցնցում էլ է զգացել ու կոնտուզիա ստացել։ Ծանր վիճակում նրան Արցախից տեղափոխել են Երևան՝ «Մուրացանի» հոսպիտալ։ Ասում է՝ և՛ Ղարաբաղում, և՛ Երևանում սկզբում սխալ բուժում են նշանակել, մինչև բժիշկները հասկացել են՝ Արտակի մոտ դիակներից ինֆեկցիա էր առաջացել։ Սկզբում հույս չեն ունեցել, որ կփրկվի, բայց Արտակն ապրել է, չնայած առողջական խնդիրները շարունակվում են մինչև օրս։

«1996 թվականին ինձ ճանաչեցին որպես զինհաշմանդամ, սկզբում 3-րդ կարգի հաշմանդամ էի։ Հետո առողջական վիճակս սկսեց բարդանալ, 2-րդ կարգ տվեցին։ Մի քանի տարի հետո  առողջական վիճակս սկսեց ավելի բարդանալ, 2014 թվականին տվեցին հաշմանդամության 1-ին կարգ»,- պատմում է նա։

7 տարի է՝ զինհաշմանդամ Նիկողոսյանը անկողնային հիվանդ է, պառկած վիճակի պատճառով հավելյալ խնդիրներ են առաջացել։ Արտակի քույրը ասում է՝ դիմել են բոլոր հիվանդանոցներին, ոչինչ չի օգնել Արտակին նորից քայլել։ Բուժում է ստացել նաև տարբեր վերականգնողական կենտրոններում, սակայն անալիզների պատասխանների հիման վրա այլևս չեն շարունակել բուժումը։ «Պառկելու հետևանքով միզապարկում քարեր են հավաքվում, միշտ քարերը «կրակում» են, բայց նորից են հավաքվում։ 2014 թվականից էսպես պառկած վիճակում է։ Անալիզներ հանձնեցինք, ասացին՝ ոսկորները հասել են փշրման եզրին, եթե փորձենք իրեն քայլեցնել, ոսկորները կփշրվեն, հետևանքը անդառնալի կլինի։ Ողնածուծի բորբոքում էլ ունի»,- մեզ հետ զրույցում պատմեց Արտակի քույրը՝ Անահիտ Նիկողոսյանը։

Որպես զինհաշմանդամ՝ Արտակը ստանում է 59 հազար դրամ։ Երեք ամիսը մեկ գումարի տեսքով օգնություն է ստանում նաև Արարատի մարզպետարանից։ Ասում է՝ դիմել է, որ թոշակը բարձրացնեն, ասել են՝ ապացուցիր, որ մարտական ուղի ես անցել. «Այդ տարիներին ես մի քանի անգամ դիմեցի՝ թոշակս բարձրացնելու հարցով, ասում էին՝ բեր, ցույց տուր մարտական ուղիդ, ասում էին՝ դիմի Մանվել Գրիգորյանին, նա էլ ինձ առաջարկում էր անդամագրվել «Եկրապահ» միությանը, որ մարտական ուղի տար, ես էլ ասում էի՝ ես եղել եմ զինվոր, ոչ թե կամավոր, ես մտնեի էդտեղ՝ ինչ անեի։ Հետո ինձ ասում էին՝ փող տուր՝ գրենք մարտական ուղիդ։ Էդպես մինչև էսօր էլ ինձ դա չտվեցին»։

Զինհաշմանդամ Արտակ Նիկողոսյանը Արտաշատ քաղաքում ապրում է բարձրահարկ շենքում, 5-րդ հարկից իջնելու համար ստիպված է եղել անընդհատ զանգել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն։ Պատմում է՝ առաջ միշտ եկել, օգնել են իրեն, հիմա հրաժարվում են գալ։ Հինգ ամիս Արտակին ու իր ծնողներին խնամել է նրա քույրը, ապրել են քրոջ սեփական տանը, բայց Արտակը նորից իրենց տուն է վերադարձել, ասում է. «Իմ անկողնուց բացի, այլ տեղ չեմ կարողանում մնալ»։  Քույրն ամեն օր գալիս է Արտակի մոտ՝ խնամելու նրան, սակայն պատմում է. «Դե, ես սեփական տուն ունեմ, մեծ հողամաս, դաշտեր, ծառանոց ունեմ։ Շուտով շուկա գնալու սեզոնն է սկսելու։ Չգիտեմ՝ ինչ եմ անելու, ինչպես եմ հասցնելու գալ և խնամել Արտակին»։

Հիմա զինհաշմանդամը խնամակալ է փնտրում, սակայն ոչ ոք չի համաձայնում 100 հազար դրամի դիմաց խնամել Նիկողոսյանին։ Ասում է՝ դիմել է առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությանը, ասել են՝ խնամակալ չեն կարող տրամադրել, համապատասխան օրենք չկա։ Խոսում է եվրոպական երկրների մասին, բերում Վրաստանի, Ռուսաստանի օրինակը, թե ինչպես են այդ երկրները խնամակալ վարձում պատերազմական գործողություններից հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։ Ասում է՝ Եվրոպայի իր ընկերների հետ է խոսում, ասում են. «Թող, արի էստեղ, Հայաստանում չես կարա»։ Իր խոսքերով՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ավելի շատ հետևողականություն է պետք։

Կատակասեր, աշխույժ բնավորություն ունեցող Արտակ Նիկողոսյանը հույս ունի, որ կկարողանա գտնել մեկին, ով կհամաձայնի խնամել իրեն, մեզ հետ զրույցի վերջում ասում է. «Ես երդվել եմ՝ պետք է նորից քայլեմ»։

Իսկ ինչո՞ւ հաշմանդամություն ունեցող անձին չեն տրամադրում խնամակալ, ընդհանրապես Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալ կամ օգնող ո՞ր դեպքում է տրամադրվում, մեր այս հարցերին ի պատասխան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը մանրամասնեց՝ միայն հաշմանդամության խումբ ունենալու դեպքում չի տրամադրվում խնամողի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 34-րդ հոդվածի համաձայն՝ խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ: Հետևաբար հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ խնամակալ նշանակվել չի կարող, եթե նա դատարանի կողմից անգործունակ չի ճանաչվել: Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի (թաղապետարանի) խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ մեկ ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը»,- ասված է նախարարի մամուլի խոսնակի պատասխանում։

Մերի Խաչատրյան

Տպել
2007 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է