Երևան
12 °C
Բացառապես ազգային պարեր: Մշտապես հանուն հայկականի: Ի նպաստ հայոց պարարվեստի: Այս երեք անխախտ սկզբունքով Գյումրիում 9-րդ անգամ անցակցվեց «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-փառատոնը: Փառատոնի գալա համերգը կայացավ Դրամատիկականում: Այս փառատոնին մասնակցության հայտեր են ներկայացնում խմբեր ու համույթներ ՀՀ տարբեր մարզերից ու քաղաքներից:
«Շիրակի էսքիզներ 9-ի» լավագույնի կոչմանն արժանանալու համար այս տարի պայքարել է 45 համույթ՝ հանրապետության 6 մարզի 15 և ավել համայնքներից: Փառատոնը կրում էր «Ի սեր հայ ու հայկականի» խորագիրը:
Փառատոնի մեկարկը տրվել էր մայիսի 2-ին՝ «Սև բերդ» ամրոցում: Յուրաքանչյուր համույթ մրցութային փուլին ներկայացել է ազգային պարերի երկու կատարմամբ: «Շիրակի էսքիզներ-9»-ի մրցութային հատվածին մասնակցել են հիմնականում մանկապատանեկան պարային խմբերն ու համույթները:
Մրցույթն անցկացվել է 3 տարիքային խմբում՝ 8-ից12 տարեկաններ, 12-ից 16 և 16-ից բարձր: Մասնագիտական ժյուրին մասնակից պարային համույթներին գնահատել է հետեւյալ չափորոշիչներով. հագուստի եւ երաժշտության ընտրություն, բեմադրություն և կատարողական վարպետություն:
«Շիրակի էսքիզները» նպատակ ունի մի կողմից բացահայտել մարզում գործող լավագույն պարային համույթներին ու խմբերին, մյուս կողմից՝ նպաստել ազգային պարարվեստի զարգացմանն ու քարոզչությանը, առավել տարածմանը:
«Հանրապետական այս մրցույթ փառատոն առաջին անգամ մենք սկսել ենք 5 պարային համույթից ու, եթե, հետ հետադարձ հայացք ենք նետում 3 կամ 4 տարի առաջվա այս իրադարձության շուրջ հավաքված պարային համույթների քանակին և որակին, և փորձում ենք համեմատել, ապա անվարան պետք է ասենք, որ փառատոնը տասն անգամ՝ և՛ աշխարհագրական,և՛ քանակական, և՛ որակական աճ է գրանցել:
Այս անգամ ժյուրին 90 և ավել կատարում է նայել , բոլորը եղել են ազգային պարեր՝ ժողովրդական և ազգագրական: Մենք ի սկզբանե ենք ասել՝ փառատոնին պետք է մրցեն բացառապես ազգային պարերով, ինչն առավել քան խորհրդանշկան է հատկապես հիմա»,- գալա համերգի ժամանակ ելույթի իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:
Ըստ Թովմասյանի, «Շիրակի էսքիզներ»-ը նաև առանձնանում է կարևոր մի ընդգծմամբ. այն ոչ միայն փառատոն է, այլ մրցույթ, որտեղ կա հստակ գնահատման համակարգ, և որտեղ ուշադրություն է դարձվում ինչպես հագուստերին, այնպես էլ բեմադրական ու կատարողական վարպետությանը: Ըստ մրցույթ-փառատոնի կազմակերպիչների, 10-րդ հոբելյական մրցույթ-փառատոնը ընդլայնվելու բոլոր նախադրյալներն ունի:





Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT