Աշխատողը կարող է իր իրավունքները վերականգնել ընդամենը մեկ դիմումով, բայց եթե համարձակություն ունենա գրել այն

Շրջանառության մեջ է դրվել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) առաջարկում է գործատուի նկատմամբ տուժանք սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս աշխատողին չի տրամադրում օրենքով նախատեսված արձակուրդը:

Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդն աշխատակցին, որպես կանոն, տրամադրվում է միայն տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Սակայն առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կողմերի (գործատու-աշխատող) համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տրամադրել նաեւ մինչեւ այդ ժամկետի լրանալը: 

Նախագծով սահմանվում է նաեւ տուժանքի չափը: 

«Դա ֆիքսված գումար չէ, յուրաքանչյուր աշխատողի իրավունքի խախտման դեպքում գործատուի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ տվյալ աշխատողի միջին աշխատավարձի 0.15 տոկոսի չափով յուրաքանչյուր չտրամադրված արձակուրդային օրվա համար»,- այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց (ԱՍՀՆ) աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Վարչության պետի փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխություններով աշխատող-գործատու հարաբերություններում այսուհետ մեծ դեր կունենա առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը: «2019 թվականին Աշխատանքային օրենսգրքում կատարվեց լրացում, նախատեսված էր, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ արդեն 1.5 ամսից: Այդ փոփոխություններով ավելացվել է առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրական լիազորությունները՝ ընդհանուր աշխատանքային օրենսգրքից բխող բոլոր կարգավորումների վերաբերյալ: Տեսչական մարմինը կկարողանա ամբողջական վերահսկողություն իրականացնել»,- ասաց նա:

Մասնագետից հետաքրքրվեցինք՝ եթե խախտվում է աշխատողի իրավունքները, վերջինս, դիմելով տեսչական մարմին, ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ. տեսչական մարմնի քայլերը որո՞նք են լինելու: Սարգսյանի վստահեցմամբ՝ աշխատողի իրավունքների վերականգման համար բավարար է մեկ գրավոր դիմում, որը նա պետք է ներկայացնի ՀՀ առողջապահության եւ տեսչական մարմին:

«Պրակտիկայում բազմիցս համոզվել ենք, որ միայն օրենսդրությունը բարելավել եւ պահանջներ նախատեսելը դեռ երաշխիք չէ, որ աշխատողի իրավունքները չեն խախտվի: Անհրաժեշտ են գործող մեխանիզմներ: Եթե աշխատողի աշխատանքային իրավունքները խախտվել են, ենթադրենք՝ օրենքով նախատեսված արձակուրդը գործատուն չի տալիս, տվյալ պարագայում աշխատողը խնդիրը գրավոր կերպով ներկայացնում է առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին: Դիմումի հիման վրա տեսչական մարմնում վարույթ է հարուցվում, որի շրջանակներում կարող է իրականացվել մի քանի գործողություն: Առաջին քայլով վարույթ հարուցելուց հետո տեսչական մարմինը դիմում է տվյալ կազմակերպությանը՝ խախտումը վերացնելու համար: Եթե գործատուն չի կատարում տեսչական մարմնի պահանջը, ապա այն լիազորված է արդեն տուգանք կիրառելու»,- մանրամասնեց Սարգսյանը:

Սակայն հարկ է նշել, որ մեր հանրության շրջանում բազմաթիվ են օրինակները, երբ աշխատողը, վախենալով կորցնել աշխատանքը կամ չցանկանալով լարված հարաբերություններ ստեղծել գործատուի հետ, նախընտրում է լռել եւ գլուխը կախ աշխատել: Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետից հետաքրքրվեցինք՝ այս նախագծի շրջանակներում հաշվի առնվե՞լ է նաեւ այդ հանգամանքը, եւ տվյալ պարագայում իրազեկման ի՞նչ աշխատանքներ են իրականցվում, արդյոք բավարա՞ր է միայն օրենքի կետ ավելացնելով՝ ապահովագրել ու պաշտպանել աշխատողների իրավունքները:

«Բնականաբար, տեւական ժամանակ է՝ մենք իրականացնում ենք իրազեկման արշավներ, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան իրենց իրավունքները, բայց հաճախ չես կարող մարդու հոգեբանությունը որեւէ կերպ փոխել: Համենայն դեպս իրազեկման աշխատանքների շնորհիվ գոնե յուրաքանչյուր քաղաքացի ավելի լավ պատկերացում է կազմում իր աշխատանքային իրավունքների մասին: Բայց դրան զուգահեռ մեկ այլ բան եմ ուզում ասել. պրակտիկայում, երբ աշխատողն արդեն կորցնում է աշխատանքը, սկսում է իր իրավունքների պաշտպանման գործիքակազմը կիրառել. դիմել դատարան, տեսչություն եւ այլն: Ուսումնասիրելով վիճակագրությունը՝ տեսնում ենք, որ հաճախ աշխատողները կարողանում են վերականգնել իրենց խախտված իրավունքները: Ամեն դեպքում, դա հեշտ գործընթաց չէ, բայց շատ դեպքերում դրական արդյունք է ունենում»,- հավելեց Ժորա Սարգսյանը:

Նա նաեւ նկատեց՝ 2019 թվականին, երբ փոփոխություններ էին կատարում, կորոնավիրուսի մասին չէին էլ կարող ենթադրել: Եվ երբ, համավարակով պայմանավորված, աշխատաշուկայում խնդիրներ առաջացան (աշխատողին անհիմն ազատել եւ այլն), նախարարությունը որոշում կայացրեց արագ փոփոխություններ նախատեսել եւ արտակարգ իրավիճակով պայմանավորված, այսպես ասած, ժամանակից շուտ լիազորություններ տալ տեսչական մարմնին. «Այսինքն՝ համավարակի պիկ օրերին ու հիմա էլ տեսչական մարմինն ունի այդ լիազորությունները»:

Սարգսյանն անդրադարձավ նաեւ համավարակի ընթացքում ի հայտ եկած մեկ այլ խնդրի՝ աշխատողների չգրանցված լինելու փաստին: Նշեց, որ պետական եկամուտների կոմիտեից ստացած տեղեկատվության համաձայն՝ համավարակից հետո գրանցված աշխատողների թիվն ավելացել է, սակայն այն, որ այդ անձանց թվի ավելացումը ուղիղ կապ ունի ստվերից դուրս գալու հետ, միանշանակ ասել հնարավոր չէ: «Ամեն դեպքում, սա ազդակ է, որ աշխատող անձանց մի մասը, ստվերից դուրս գալով, դարձել է գրանցված աշխատող»,- ասաց նա:

Մասնագետից հետաքրքրվեցինք՝ կա՞ արդյոք վիճակագրություն, կամ ընդհանուր պատկեր, թե աշխատող-գործատու հարաբերություններում որքանով է խախտվել աշխատողների իրավունքը հենց համավարակի օրերին, երբ, ենթադրենք, ինքնազգացողության վատ լինելու, որոշակի հոգեբանական խնդիրների, կամ վախի պատճառով աշխատողը բացակայել է աշխատանքից:

«Մի շարք խնդիրներ էին առաջանում սահմանափակումների, աշխատանքի հեռավար կազմակերպման հետևանքով: Եթե ավելի կոնկրետ ասեմ, ապա պատկերը հետեւյալն էր. առաջին մեկ ամսվա ընթացքում նման խնդիրները բազմաթիվ էին, բայց նախարարության աշխատակիցները ԱԺ պատգամավորների հետ սերտ համագործակցության արդյունքում խնդիրը հնարավորինս կարգավորվեցին: Մարտի 16-ից հայտարարվեց կարանտին, ապրիլի 29-ին Ազգային ժողովն արդեն ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված էր համավարակի ընթացքում առաջացող վերը թվարկած եւ մի շարք այլ խնդիրների լուծմանը»,- եզրափակեց նա:

Տպել
1910 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն